Ամերիկայի ադրբեջանահրեական համագումարը հունիսի 4-ին X-ի հարթակում ազդարարում է, որ Եվրոպայի ռաբբիների հոբելյանական 70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում: Հյուրընկալող կողմը՝ Ադրբեջանի կառավարությունը, հրեա հարյուրավոր կրոնավորների կհամախմբի մահմեդական մեծամասնություն ունեցող իրենց երկրում՝ հնարավորություն տալով համաժողովի գլխավոր քննարկման թեմա դարձնել «Աբրահամի համաձայնագիրը», կրոնական ազատությունը, հակասեմականության դեմ պայքարը եւ այլն:
Եվրոպայի ռաբբիների համագումարը միավորում է 700-ից ավելի համայնքների ռաբբիների՝ Դուբլինից Խաբարովսկ: 2011-ից Եվրոպայի ռաբբիների համագումարի(կոնֆերանս) նախագահ 62-ամյա Պինչաս Գոլդշմիդտը 1993-ից Մոսկվայի գլխավոր ռաբբին էր: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները նրան չե՞ն ճանաչում: Աշխարհասփյուռ մեր ժողովուրդը լեզուն կու՞լ է տվել, պապանձվե՞լ է. թե՛ Վատիկանում, թե՛ հրեաների հետ ընդհանուր թեմա չունի՞:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա