Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դոկտ. Հաքիմ էլ-Ռոստոմը հայերի համակերպվածության մասին

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
7
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միչիգանի էն-Արբոր համալսարանի արդի պատմության «Մանուկյան» մրցանակակիր դասախոս, դոկտ. Հաքիմ էլ-Ռոստոմը Ֆրեզնոյի պետհամալսարանում վերջերս դասախոսությամբ է հանդես եկել` քննարկելով «Տեղաբնիկից օտարական: Թուրքահայերի համակերպվածությունը էթնիկական զտումներին» թեման: Դասախոսությունը կազմակերպված է եղել Հայկական ուսումնասիրությունների ծրագրի եւ Ռալֆ Շահբազյանի անվան Հիշատակի հայկական հիմնադրամի կողմից: Դոկտ. էլ-Ռոստոմը Կահիրեում (Եգիպտոս) է ծնվել, մեծացել եւ հեղինակ է «Համակերպվելով բնաջնջումերին: Հայոց ցեղասպանությունը վերապրողները» (Enduring Erasures: Afterlives of the Armenian Genocide) գրքի, որ Կոլումբիա համալսարանի հրատարակչատունը լույս է ընծայելու այս տարվա սեպտեմբերին:

Դասախոսության հիմնական թեման եղել է «ապազգայնացումը» (denativization), որն ըստ բանախոսի մի երկարատեւ գործընթաց է, որի ընթացքում ցեղասպանության ենթարկվելով հայերը բնաջնջվել են եւ դարձել օտարական իրենց իսկ բնօրրանում: «Դա առաջ է տարվում մինչեւ օրս: 2020 թվի Արցախի իրադարձությունները դրա վառ օրինակն են»:

Դոկտ. էլ-Ռոստոմը պատմել է, թե ինքը մոտ 230 մետր հեռավորության վրա է եղել 2007-ին Հրանդ Դինքի սպանության վայրից, ինչը պատմական որոշ հարցերի մեջ խորամուխ լինելու եւ հետագայում վերոնշյալ հատորը գրելու առիթ է դարձել: Նա հիշել է սասունցի Հուրի անունով մի կնոջ, որն իրեն մոտենալով շշնջացել է` «Իմ ողջ ժառանգությունը մահանում է: Սասունի բարբառը մոռացության է մատնվում»: Հուրիի պապն ու տատը ջարդ են տեսել, ծնողները` բռնի տեղահանություն, իսկ ինքը ապրում է անցյալի այդ զարհուրելի պատմությունների ծանրության տակ, որն այսօր էլ դժբախտաբար շարունակվում է, բացատրել է դոկտ. Հաքիմը: Նա նաեւ Կեսարիայի մոտիկ գյուղերից` էվերեկցի Արայի մասին է պատմել, որ նրան ասել է, թե փորձել է գտնել իր ծնողների տունը, բայց չի կարողացել, որովհետեւ թուրքերը հողին են հավասարեցրել այն: Արան նաեւ ավելացրել է, որ եթե անգամ մի քանի հազար հայ ապրում է դեռեւս Ստամբուլում, նրանք շարունակելու են սպառնալիք մնալ թուրքերի համար: Թուրքիան հարատեւորեն վերախմբագրելու է անցյալը եւ վերացնելու հայերի հետքերը: Ինքը` դոկտ էլ-Ռոստոմը պարզել է, որ Էվերեկի Սբ. Թորոս եկեղեցին «Ֆաթիհ Ջամը» անունով մզկիթի է վերածվել:

«Թուրքիան հայերի ավերակների վրա է կառուցված» եզրակացրել է էլ-Ռոստոմը, նշելով, որ նույնիսկ թուրք մի լրագրող, որ «կարեկից» է եղել եւ տեղյակ Հայոց ցեղասպանության մասին, իր հետ զրուցելիս խուսափել է կառավարության հանդեպ քննադատական կամ մեղադրական խոսքեր հղելուց: «Հայերը, ճիշտ է, անօգնական չեն, բայց շարունակում են համակերպվել թուրքերի հետապնդումներին եւ զեղծարարություններին»:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

Հաջորդ գրառումը

Այս ի՞նչ աղմուկ է

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Այս ի՞նչ աղմուկ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական