Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

Անահիտ Հովսեփյան
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ANCA-ի «Մարդու իրավունքների չեմպիոն» մրցանակը CSI -ին

Հոկտեմբերի 26-ին Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր երեկոյի ժամանակ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI ) պարգեւատրվել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (կամ Հայ Դատի հանձնախմբի) սահմանած (Armenian National Committee of America, ANCA)  «Մարդու իրավունքների չեմպիոն» մրցանակով՝ ԼՂ հիմնահարցը, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը ուշադրության առանցքում պահելու, պաշտպանելու համար:

«Այս ճանաչումը մեծարում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությանը՝ Արցախի հայ ժողովրդին անսասան եւ քաջարի պաշտպանության համար, Ադրբեջանի էթնիկ զտումների, մշակույթի շարունակական ոչնչացման եւ հակաքրիստոնեական օրակարգի պայմաններում», ձեւակերպված է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հայտարարության մեջ: «ՔՀՄ կազմակերպությունը մարդասիրական ուղիղ օգնություն է տրամադրել Արցախից տեղահանված հայերին՝ ներառյալ  կացարանը, բժշկական եւ եկամուտ ապահովող օգնությունը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցությունը», նշված է հայտարարության մեջ: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի գնահատման մեջ ընդգծվում է ՔՀՄ կազմակերպության «Կանգնեցրե՛ք հայոց նոր ցեղասպանությունը» արշավի կարեւորությունը, որը սկսվել է ԼՂ-ի դեմ 2023 -ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական հարձակումից հետո, ինչպես նաեւ կազմակերպության նախագահ դոկտոր Այբների մասնակցությունը 2025 -ի հուլիսին Կապիտոլիումի բլրի վրա Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը խթանելու համար կազմակերպված ճեպազրույցին: («Ազգը» շարունակաբար լուսաբանել է ՔՀՄ-ի հայապաշտպան գործունեությունը, մասնավորապես ԼՂ հայերի վերադարձի իրավունքին վերաբերող դրվագները):

Տե՛ս`

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ
«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»
Ջոն Այբներ. «Չկա արդարություն, չկա խաղաղություն»
Ժնեւյան միջոցառում՝ նվիրված արցախահայության իրավունքներին
Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում են արքեպիսկոպոսներ Աջապահյանի, Գալստանյանի կալանքի երկարաձգումը, Վիգեն Էուլջեքչյանի հացադուլը
Շվեյցարացի պատգամավորների խումբն աննահանջ է՝ կայուն խաղաղություն կլինի, եթե ԼՂ հայերի իրավունքները հարգվեն

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արեւմտյան ափի նախագահ Օշին Հարութունյանը շեշտել է, որ «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն անսասան է մնացել, երբ շատերը հայացքները շեղել են: Մարդու իրավունքների եւ կրոնական ազատության նկատմամբ կազմակերպության սկզբունքային հանձնառությամբ լսելի են դարձել արցախցիների տառապանքները,  ամրապնդվել է արդարադատության համաշխարհային պահանջը: Հպարտ ենք, որ «Մարդու իրավունքների չեմպիոնի» մրցանակով 2025 -ին պատվում ենք ՔՀՄ կազմակերպությանը»: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները Լոս Անջելեսում հրավիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ երախտագիտական իր խոսքը սկսել է գնահատելով ANCA-ն՝ որպես հայ-ամերիկյան եզակի հաստատության, որ խոր արմատներ ունի ԱՄՆ-ի հայկական համայնքում եւ ամուր պատմական կապեր Հայաստանի հետ: Այնուհետ անդրադարձ է արել ՔՀՄ կազմակերպության՝ ՀՀ- ի հետ հատուկ հարաբերություններին, որ սկիզբ են առնում ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Սումգայիթից եւ Բաքվից հայ քրիստոնյաների ազգային-կրոնական զտումները, Արցախում նույն սարսափելի գործընթացն ուշադրություն բեւեռեց: Այբները նկատել է տվել, որ ի տարբերություն Սումգայիթի եւ Բաքվի, հայկական դիմադրությունն Արցախում ուժեղ էր: Կազմակերպության նախագահը պատմել է, որ այդ ժամանակ Լենինգրադում մի համաժողովի ժամանակ է հանդիպել լեդի Քերոլայն Քոքսին, խնդրել նրան միանալ իրենց՝ ՔՀՄ կազմակերպության Արցախ փաստահավաք այցին: «Քոքսն արդեն այնտեղ էր եղել Զորի Բալայանի, Անդրեյ Սախարովին մերձ շրջանակի կազմակերպած այցի ժամանակ: Դրանից հետո արցախցիները միշտ լեդի Քոքսի սրտում են, մինչ օրս էլ՝ ի հեճուկս առողջական խնդիրների», շեշտել է Այբները: 1991-ին ձեռնարկել են Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության առաջին առաքելությունն Արցախ, որն այն ժամանակ ԽՍՀՄ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ էր: «Այնտեղ ո՛չ ՄԱԿ կար, ո՛չ Կարմիր խաչ, ո՛չ USAID, ո՛չ էլ պետական հովանավորում ունեցող մարդասիրական օգնության այլ կազմակերպություն: Արցախցիները մենակ էին: Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբույժ Մարտիրոսյանը ստիպված էր վիրավորների վերջույթներն անդամահատել տեղական կոնյակով՝ ցավը մեղմելու համար: Շատերը մահացան փտախտից: Ավերված հիվանդանոցում նույնիսկ ասպիրին չկար: Մենք ժամեր անցկացրինք Ստեփանակերտի նկուղներում՝ տեղի բնակչության հետ միասին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր քաղաքը «Գրադ» հրթիռներով: Մեր տեսածից՝ մարդկային տառապանքներից վշտացած, բայց ժողովրդի հզոր ոգուց ոգեշնչված՝ Քրիստոնեական համերաշխությունն ու լեդի Քոքսը կրկին ու կրկին վերադառնում էին: Լեդի Քոքսի հետ գրեցինք «Էթնիկ զտումներն ընթացքի մեջ. պատերազմը ԼՂ-ում» վերնագրով ընդարձակ մի զեկույց, որում Արցախի էթնո-կրոնական զտումները դիտարկվում էին Հայոց ցեղասպանության շարունակական գործընթացի համատեքստում, որ չի ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով: Մարդու իրավունքների փաստահավաք եւ պաշտպանության այցելությունները վերածվեցին մարդասիրական օգնության բազմակի  առաքելությունների՝ հատուկ շեշտադրելով բժշկական աջակցությունը: Լեդի Քոքսի  վերականգնողական կենտրոնը, որը ժամանակին Ստեփանակերտում էր, իսկ այժմ Երեւանում ծառայում է Արցախից տեղահանվածներին, ՔՀՄ կազմակերպության՝ վաղ տարիների մարդասիրական նախաձեռնությունների մի հուշարձան է: Արցախի էթնո-կրոնական զտումներն ավարտվեցին 1994 -ի զինադադարով: Թվում էր, թե Արցախը կարող է ինքնուրույն զույգ ոտքի վրա կանգնել: Բայց դա չեղավ: 2020 թվականին էթնո-կրոնական զտումները վերսկսվեցին, ավարտվեցին 2023 -ին՝ ինը ամսվա շրջափակումից հետո, որ հետապնդում էր բնակչությանը սովամահ անելու եւ հնազանդեցնելու նպատակ: Տեսնելով, որ Արցախը կրկին գոյության սպառնալիքի առջեւ է, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը դարձյալ միջամտեց: ՔՀՄ-ն շարունակում է պայքարել Արցախի ժողովրդի՝ իրենց տները վերադառնալու եւ խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար:  Շարունակում ենք պայքարել նաեւ Բաքվում Ալիեւի բռնապետության մեջ պահվող քրիստոնյա հայ պատանդների ազատարձակման համար: Այժմ ականատես ենք լինում ՀՀ -ին սպառնացող գոյության վտանգին: Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, պնդում է, թե ողջ Հայաստանի հանդեպ սեփականության իրավունք ունի,  բացահայտորեն կիրառում է Արեւմտյան Ադրբեջան եզրը: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, բացահայտորեն պնդում է, մեղադրում Հայ Առաքելական Եկեղեցուն խաղաղությանը խոչընդոտելու մեջ (It insists on the submission of the Armenian Apostolic Church, which it openly accuses of standing as a barrier to peace.):  Տեսնում ենք, թե ինչպես են Ադրբեջանի պահանջները մեկ առ մեկ բավարարվում ՝որպես կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման նախապայմաններ: Ադրբեջանի պահանջներին ամենաանհանգստացնող զիջումներից են Բագրատ եւ Միքայելի արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, եկեղեցու աշխարհիկ հովանավոր Սամվել Կարապետյանի եւ այլոց ձերբակալությունն ու բանտարկությունը»:  «Այսօր ականատես ենք լինում Հայաստանի հարկադիր ադրբեջանացմանը եւ նրա ինտեգրմանը՝ նեոօսմանյան եւ պանթուրքական միաձուլվող ավտորիտար աշխարհներին, ոչ թե, ինչպես հաճախ են հայտարարում, ժողովրդավարական Արեւմուտք շրջադարձին: Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ: Մարդու հիմնարար իրավունքների եւ մարդկային արժանապատվության շարունակական կոպիտ խախտումները վկայում են մռայլ իրականության մասին», իր ելութում ասել է Ջոն Այբները՝ հետեւյալ եզրահանգմամբ՝ «Հայաստանին աշխարհի տարբեր ծայրերում գտնվողների համերաշխությունը «Դավթի եւ Գողիաթի այս պայքարում այդուամենայնիվ հույս է տալիս»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ csi-ի: Ջոն Այբները Լոս Անջելեսում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս  Արամ Ա-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպայի րաբբիները հրաժարվել են Բաքվում գումարել իրենց համաժողովը

Հաջորդ գրառումը

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական