Ապրիլի 19-ին՝ ժամը 18:30-ին, «Թեքեյան» կենտրոնի դահլիճում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 50) կկայանա Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» գրքի շնորհանդեսը:
Գրիքը լույս է տեսել 2022 թվականին՝ պրոֆեսոր Սերգո Երիցյանի թարգմանությամբ:
Գիրքը նվիրված է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին: Գրքում տեղ են գտել Վլադիմիր Պոզների՝ 2019 թվականի մայիսին Երեւանում ունեցած հանդիպումներին, այնտեղ արտահայտված մտքերին, ինչպես նաեւ լրատվամիջոցների հրապարակումներին:
Ներկայացվում են նաեւ Վլադիմիր Պոզների հարցազրույցները հայորդիների հետ:
Գիրքը պատկերացում է տալիս նաեւ Պոզներ- Հայաստան կապի մասին, որը սկսվում է նաեւ նրա ամուսնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Չեմբերջիի հետ:
Գիրքը նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանակների, այնպես էլ լրագրության ոլորտի համար, քանի որ Սերգո Երիցյանի նպատակն է եղել գրքի միջոցով ընդգծել հարցազրույցի ժանրի՝ պոզներյան տեսության կարեւորությունը: Այդ առումով այն շատ կարեւոր է հատկապես լրագրողի ոլորտն ընտրած անհատների
Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականին, 1975-1978 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1978-1981 թթ.` Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա` նույն մասնագիտության ասպիրանտուրայում: 1981 թվականից Սերգո Երիցյանը դասավանդել է տարբեր բուհերում` Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում:
Բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է: Նրա գրականագիտական եւ լրագրողական ծանրակշիռ վաստակում առանձնանում են տասնյակ գիտական աշխատություններ` մենագրություններ, մասնագիտական բառարաններ, ձեռնարկներ, ինչպես նաեւ հեռուստահաղորդումներ, որոնք մինչ օրս հիշում են հեռուստադիտողների բազում սերունդներ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու եւ լուսաբանելու միջոցառումը:
Հարգանքներով՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն՝ հեռ.՝ 010
55 26 32, 010 57 02 83: