Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գուրզադյանի աչքն այլ էր». բացվեց ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի առթիվ

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հազվադեպ է, երբ բազմատեսակ շնորհները հավասարապես եւ միաժամանակ մարմնավորվում են մի անձի մեջ, եւ այնպես, որ ասես, մրցակցեն իրարու հետ, թե ո՛րն է առավել գերակշիռ, ո՛րն է այդ անձի կյանքի գլխավոր կոչումը, կյանքի իր առաքելությունը: Գրիգոր Գուրզադյանի դեպքում, թերեւս, պետք է խոսել իրապես աստվածատուր շնորհների մասին, քանզի բարձրակարգ աստղագետ – գիտնականի գրչին են պատկանում նաեւ գրական երկեր, իսկ իր վրձնած կտավները հայկական գեղանկարչական դպրոցի ակնառու գործերից են՝ ազգային հոգեկերտվածքի արտահայտություն՝ գունաբաշխմամբ եւ թեմաների ընտրությամբ, գեղագիտական ուրույն նախասիրությունների արտահայտություններ, միաժամանակ՝ տիեզերահունչ եւ արարչական, որովհետեւ, թե մեծ պայթյունի արդյունք են տիեզերական մարմինները, ապա ներքին պայթյունների արդյունք են, ասես, կտավները, որոնց ցուցադրությունը կազմակերպվել էր օրերս Երեւանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Մշակութային այս իրադարձության առիթն ականավոր գիտնականի՝ ֆիզիկոս-աստղագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գրողների եւ նկարիչների միության անդամ Գ. Գուրզադյանի 100-ամյա հոբելյանն էր:

Գուրզադյան նկարչի մասին խոսելիս, այդուհանդերձ, հարկ է ներկայացնել նաեւ Գուրզադյան գիտնականին: Հայոց մեծ եղեռնից մազապուրծ ծնողների զավակը բարձրագուն կրթություն  է ստացել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ զուգահեռաբար խորանալով երկու մասնագիտություններում: Արդյունքում՝ նույնաժամանակ շինարար-ճարտարագետի եւ հիդրոշինարար- ճարտարագետի մասնագիտություններով փայլուն կերպով պաշտպանել է դիպլոմային զույգ աշխատանքներ: Դա միակ դեպքն էր ինստիտուտի պատմության մեջ: Միեւնույն ժամանակ հասցրել էր ուսանել Փանոս Թերլեմեզյանի անվ. նկարչական ուսումնարանում եւ աշակերտել Մարիամ Ասլամազյանին: 

26 տարեկան հասակում Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայում պաշտպանել է իր թեկնածուական թեզը՝ «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով, իսկ յոթը տարի անց Լենինգրադում՝ դոկտորական թեզը: Եղել է Բյուրականի աստղադիտարանի գլխավոր հիմնադիրների կազմում՝ տարբեր տարիների ղեկավարելով տիեզերական հետազոտություններին առնչվող գիտական հիմնարկներ՝ հընթացս մասնակցելով համաշխարհային գիտական նշանակության տիեզերական սարքեր, արբանյակներ ստեղծելու գործին, վրձնելով կտավներ, հեղինակելով գիտա-գեղարվեստական էսսեներ: Գուրզադյանի խոհագրությունում տեսանելի են հայրենի երկրի քարափները, լեռներն ու ժայռերը, կիրճ ու ձորերը, հայոց բնությունը ներկայացված է գունային զգացողությամբ՝ իբրեւ հայրենիի, մարդու եւ տիեզերականի ներդաշնություն: Գրչագիր գեղագրություններ են նրա «Կաքավաբերդի առեղծվածը», «Անի… Կուսանաց վանք», «Պտղնու կամարը… Հմայնք ավերակի», «Կարմրավոր… Կատարելություն հարմոնիայի», «Խծկոնքի հրաշքը», «Չարենց», «Սարոյանական տիեզերքը», «Կալենց… Մտորումներ ցուցահանդեսից», «Մինաս», «Խրախճա՛նք գույների» էսսեները: Հայրենի մշակութային հարստության փառերգեր են նրա շատ էսսեներ, իսկ իր նկարչությունը գիտնական խոհագրողի այդ փառերգության շարունակությունն է՝ գույներով եւ պատկերներով:

Գուրզադյան գեղանկարչի ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը նկարչուհի Զարուհի Մուրդյանինն է. իր հիմնած ցուցասրահում ներկայացված երեսուն աշխատանքները տրամադրել են գիտնականի զավակները, որ նույնպես ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ: Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը ցուցահանդեսի բացման խոսքում հատկապես շեշտադրեց հոր մեծ վաստակը հայրենական հիմնարար գիտությունների զարգացման գործում: Պատմեց, որ օրեր առաջ ինքը Բյուրականի աստղադիտարանում փաստաթղթեր, նկարներ է ներկայացրել, որ անգամ աստղադիտարանի աշխատակիցների համար անակնկալ են եղել: Դրանց մեջ՝ Գր. Գուրզադյանի ձեռքով արված ջրաներկ աշխատանքը՝ 1945 թվական, օգոստոսի 28 թվագրմամբ: «Պատկերված է Բյուրական գյուղի մի հատվածը,- մանրամասնեց ակադեմիկոսի որդին,- որտեղ փայտե տախտակամած է սարքած, եւ որտեղ տեղադրված է մի փոքրիկ դիտակ: Դեռ պատերազմը չէր վերջացել, երկիրն ուշքի չէր եկել: Որեւէ լուսանկար չի պահպանվել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման մասին, եւ այդ ջրաներկ աշխատանքն իսկապես պատմական է: Երբ Վիկտոր Համբարձումյանը հաստատվեց Հայաստանում, հայրս իր առաջին ասպիրանտն էր՝ 1944 թվականի դեկտեմբերին ընդունված»: 1961 թ.-ի Եվրոպայում համաշխարհային մակարդակով ոչ մի նշանակալից տիեզերական գիտական նվաճում չկար, երբ արդեն Հայաստանում ակնառու հաջողությունների էին հասնում հայ գիտնականները՝ փաստեց բանախոսը. արբանյակների (այդ թվում՝ հետախուզական) պատրաստում, տիեզերքի դիտարկումների համար առաջնակարգ սարքավորումներ՝ դիտակներ, որոնք բացառիկ հայտագործություններ են աստղագիտությունում, եւ որոնց մասին փաստվել է աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում եւ այլ հարթակներում:

«Հատկապես այսօրվա դեգրադացված իրականության մեջ դա ֆանտաստիկ է թվում,- նկատեց Վահագն Գուրզադյանը,- որ տիեզերական դարաշրջանի մուտքին Հայաստանում ստեղծվել են նման բաներ, որ Գուրզադյանի ղեկավարությամբ ունեցել ենք մի այսպիսի ներդրում: Նա հետեւողական է եղել պահպանելու այն չափորոշիչը, որ սահմանել է Վիկտոր Համաբարձումյանը՝ գիտությունը պետք է լինի աշխարհի թիվ մեկ մակարդակով, եւ ինքն այս չափորոշիչն իր աշակերտների հետ պահպանեց. ֆունդամենտալ գիտությունը կարող է լինել միայն մեկ մակարդակի վրա՝ միա՛յն միջազգային: Տեղական մակարդակի գիտություն գոյություն չունի»:

Գրականագետ Երվանդ Տեր- Խաչատրյանը ցուցահանդեսի բացմանը ներկայացրեց էսսեիստ- գիտնականին՝ թվելով նրա «Տիեզերքը ափի մեջ», «Նարեկացու աղերսանքը», «Կաքավաբերդի առեղծվածը» եւ այլ գրվածքներ. «Գուրզադյանը բացառիկ անձնավորություն էր, եւ ես երկրորդ ուրիշ մեկին չեմ կարող դնել այս առումով նրա կողքին: Ցավում եմ, որ այդ գրական ժառանգությունը անհրաժեշտ արձագանքը չունեցավ: Բայց դա չի նսեմացնում նրա ստեղծածի արժեքը»:

Վահագն Գուրզադյանը պատմեց Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Զարդարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի հետ Գր. Գուրզադյանի մտերմության մասին՝ մանրամասնելով, որ ներկա ցուցադրությունում հատկապես ներկայացված են նկարչի՝ Նախջեւանում արած գեղանկարները, նաեւ մեքսիկական շարքն ու մի շարք ծաղկանկար- նատյուրմորտներ: Մեքսիկական շարքի գործերն արված են տեմպերայով, ներկանյութ, որ հեղինակը ձեռք էր բերել 1968 թ. Մեքսիկայի աստղադիտարան այցին: Հայաստանում այն ժամանակ համարյա անծանոթ եւ ոչ հասանելի մի ներկանյութ՝ այնքան որակյալ, որ ասես շարքի գործերը հենց նոր են վրձնված՝ մեր զրույցում պատմեց ակադեմիկոսի մյուս որդին՝ Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի հրավիրված պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանը:

Գր.Գուրզադյանի գեղանկարչությունը հայրենապաշտության կերպավորված գաղափարն է: Հիշեցին՝ սիրել է շրջել Ջերմուկում, հավաքել լեռնային ծաղիկներ, փնջած բերել տուն եւ նկարել: Այդ փնջանքները կտավներին անչափ կենդանի են՝ արված գեղանկարչական վարպետությամբ, հաճախ հիշեցնելով Մեծն Սարյանի վրձինը, բայց եւ տարբեր, տեղ-տեղ մանրամասները տեղի տալով գույնով ընդհանրացումներին: Նույն ճաշակավոր նրբերանգային անցումներով, սովորական դիտողի համար անսպասելի գունային լուծումներով են կատարված նրա կտավները, որ վրձնել է Նախիջեւանում:

Ցուցահանդեսում ենք իմանում, որ Նախջեւան այցի թույլտվությունն առել  է խորհրդային սահմանապահ զորքերի գեներալից, եւ ռուս սպայի ուղեկցությամբ եղել մի շարք վայրերում. մի քանի կտավում լքված, դատարկված հայկական գյուղն է՝ Ազատը. տները՝ թեկուզ կիսաքանդ, արեւի շողանքով կենդանի շունչ ունեն, դեղին սաղարթներով ծառերը, թանաք-վառ պարսպապատերը, հեռու լեռները՝ իր սիրելի թեման, լքվածության մասին, ասես, չեն խոսում: Մի կողմից իրականության արձանագրող է, մյուս կողմից՝ գեղանկարչական խնդիրներ է լուծում: Գուրզադյանն է որդիներին պատմել, թե ինչպիսի լարված պայմաններում է իրեն հաջողվել նկարներ անել հայկական լքված հողերում. Նախիջեւանում ազերիները հետեւել են իրեն, մի անգամ էլ հարձակվելով՝ ուղղակի խլել ավարտին հասցվող կտավն ու քարերին խփելով վնասել, ոչնչացրել: Ուղեկցող սպան միայն հավաքել է վրձիններն ու ներկերը՝ շտապով նկարչին հեռացնելով վտանգավոր վայրից:

«Գուրզադյանի աչքն այլ էր»,- այսպես են բնութագրում նրան ներկաները՝ նկատի առնելով իրերն ու երեւույթներն ընկալելու, քննելու եւ ներկայացնելու իր անհատական կերպը: Ուշադրությունս հատկապես կենտրոնանում է Գր. Գուրզադյանի վրձնած լեռնանկարների վրա. տարբեր ժամերի, տարբեր գունափոխմամբ այդ ժեռ-քարերը, մենավոր կամ դեպ հորիզոն ձգվող, բազում ալիքումներով լեռները դիտելիս՝ հիշում եմ նրա խոսքերը. «Ազգ լինելու, ժողովուրդ լինելու պետություն լինելու պայմանը դա է՝ կառչած մնալ հայ հողին: Եթե անգամ այն քարակույտ է՝ ծայրից ծայր»:

Գրիգոր Գուրզադյան երեւույթի մասին մտորելիս ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը գրել է. «Արարիչ Աստված, չգիտես ինչու, բարեհաճ չի եղել իրեն այդչափ հավատարիմ, մոլեռանդ, հավատացյալ հայ ժողովրդի նկատմամբ: «Պարգեւատրվել է» ոսոխների ասպատակություններով, բնական աղետներով… Դա բավական չէ, նաեւ շրջափակել է թշնամի հարեւաններով, հայկական հողերի զավթիչներով: Այդ է պատճառը, որ երբեմնի Մեծ Հայաստանից փշրանքներ են մնացել… Սակայն Աստված իր մեղքերը ինչ-որ չափով քավել է՝ «թույլ տալով», որ մեր տարաբախտ ժողովուրդն իր ծոցից շարունակաբար ծնի հրաշամանուկների: Դրանց թվին է պատկանում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ ոչ սովորական հայորդի, որին միանգամայն սազական է «ֆենոմեն» (այսինքն՝ բացառիկ իրողություն, երեւույթ) անվանումը»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Հաջորդ գրառումը

Հատիկը որոմից զատելու ժամանակն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Հատիկը որոմից զատելու ժամանակն է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական