Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործադրի հետ «կապ չունեցող» ՄԻՊ-ը հարցերին ըստ էության չի պատասխանում

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մեր գործընկերները երեկ՝ հուլիսի 6-ին, «Երեւան-Ստեփանակերտ» տեսակամուրջի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին խնդրեցին պարզաբանել, թե ի՞նչ հետեւանքներ են թողնում հայաստանյան պաշտոնյաների՝  Արցախի շահերից չբխող հայտարարությունները: «Արցախի հարցի մասով թե՛ դուք, թե՛ իշխանական ու ընդդիմադիր գործիչներն աշխատանքներ են տանում միջազգային կառույցների հետ, դրան զուգահեռ՝ հայաստանյան որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե, օրինակ, «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»,- բարձրաձայնեց լրագրողներից մեկը՝ակնարկելով ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ արած սկանդալային հայատարարությունը:

Մանասյանը, փոխանակ հարցին ըստ էության պատասխանելու, փորձեց երկար-բարակ բացատրել-համոզել, որ ինքն աշխարհի «ամենաազատ ու ամենաանկաշկանդ» պաշտոնն է զբաղեցնում:  «Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության, գործադիր ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչ չէ, անկախ ու ապաքաղաքական պաշտոնատար անձ է, որ ներկայացնում է ինքնուրույն եւ անկախ տեղեկատվություն՝ անկախ այն հայտարարություններից, որ կարող են արվել: Այդ հայտարարությունները հաճախ քաղաքական բնույթի են, այդ թվում՝ արտաքին քաղաքական տարրեր կարող են պարունակել, հետեւաբար չեն կարող վերաբերելի լինել այս աշխատանքին»,- հայտարարեց տիկին օմբուդսմենն ու տեսակամուրջը դեռ չավարտված՝ շտապեց կառավարության շենք՝ գործադրի նիստին մասնակցելու:

Հարցին, այնուամենայնիվ, առավել հանգամանալից պատասխանող եղավ. արձագանքեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ տարբեր խորհրդարանականների հայտարարություններն անձմաբ իր համար էլ տարբեր քննարկումների ժամանակ որոշակի խոչընդոտներ են ստեղծում: «Տարբեր քննարկումների ժամանակ մեր միջազգային գործընկերների կողմից վկայակոչվում են այդ հայտարարությունները: Ցանկալի կլիներ, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք ընդհանուր գործին իրենց վնասն են հասցնում: Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի օմբուդսմենը նաեւ ցավով արձանագրեց, որ Արցախում տիրող իրավիճակի լրջությունն ու Արցախի ժողովրդի գլխին կապված սպառնալիքը նույնիսկ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել: «Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև սփյուռքում՝ Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»,- ամփոփեց Գեղամ Ստեփանյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Արտեմ Միկոյանը նարդին եղբոր՝ Անաստասի գլխին խփել, եւ ո՞րն է եղել Սարյանի ու Սեւակի «մեղքը»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Արտեմ Միկոյանը նարդին եղբոր՝ Անաստասի գլխին խփել, եւ ո՞րն է եղել Սարյանի ու Սեւակի «մեղքը»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական