Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գոնե «պու» ասա

Սևակ Վարդումյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հերթական այցով հերթական երկրում է, այս անգամ՝ Հունգարիայում:  Պաշտոնական բոլոր այցերի նման՝ մեր երկիրը ներկայացնողին դրսում հարգել, պատվել, հյուրընկալել եւ «բարով գնաս» ասելով՝ ճանապարհել են: Նախագահականի հետգործուղմային հաղորդագրության բովանդակությունն էլ է նույնը՝ հանդիպել է, մտքեր են փոխանակել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կարեւորել են եւ այլն:

Ի՞նչ են տալիս այս այցերը Հայաստանին. թերեւս ոչինչ: Եթե նախագահականն ունի սրա հակադրումը, պատրաստենք նաեւ դրան անդրադառնալ: Բայց փաստ է՝ այս այցերից հետո Հայաստանի համար այժմէական որեւէ  հարցի օտարները կա՛մ չեն արձագանքում, կա՛մ էլ անդրադառնում են հենց այնպես՝ հարեւանցի: Օրինակ՝ այդ այցերից հետո եվրոպական քանի՞ երկիր է Արցախը բռնազավթած Ադրբեջանի վրա սանկիցա կիրառել կամ կիրառում, պատասխանը, ցավոք, բացասական է:

2018-ից ի վեր, երբ Հայաստանում փոխվել է կառավարման մոդելն ու երկրի փաստացի ղեկավարումն անցել է վարչապետին, նախագահի ինստիուտը պահպանվել է զուտ միայն ձեւի համար: Բացի տարատեսակ գործուղումները, «թվիսթ» պարելը, դաշնամուր նվագելը ու Ազգային ժողովի ընդունած օրենքների տակ ստորագրություն դնելը, այլ բան կարծես չի անում:

Եթե նախկին նախագահ Արմեն Սարգսյանը գոնե «մամուլից էր տեղականում» 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրի մասին, Վահագն Խաչատուրյանը որեւէ կերպ չի արձագանքում օր-օրի մեր գլխին թափվող փորձանքներին: Զրո արձագանք՝ նաեւ Արցախի ամբողջական կորստից ու հայաթափումից հետո: Խաչատուրյանը լուռ է այսօր եւս, երբ Փաշինյանի իշխանությունն ուզում է նոր Սահմանադրություն ընդունել՝ գործողից հանելով «Անկախության հռչակագրի»՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման դրույթը: 1995-ին, ի դեպ, Խաչատուրյանը Ազգային խորհրդում պատգամավոր է եղել:

Սահամանդրությունը, թերեւս, կարելի է փոխել հենց միայն ոչինչ չտվող եւ պետբյուջեից «պարազիտի» պես սնվող «կանտորան» լուծարելու համար:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անսխալ որոշել մեր տեղը կոորդինատների նոր համակարգում

Հաջորդ գրառումը

Թուրքական լիրա. ի՞նչ  վիճակում է նա

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքական լիրա. ի՞նչ  վիճակում է նա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական