Վերջերս ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ եւ ուսանողներ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները:
Հարկ է նշել, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ:
Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝ AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության մասին տեղեկություն ստացան մասնակիցները: Նրանց ներկայացվեց այս ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առաքելության նպատակները, գրանցված հաջողությունները, տիեզերագնացների ֆիզիկական եւ այլ առանձնահատկությունները: Անդրադարձ եղավ նաեւ տիեզերագնացների սննդային առանձնահատկություններին, ինչպես նաեւ AMADEE-24 առաքելության շրջանակում հայ գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքները:
Ուսանողները եւ աշակերտները ծանոթացան նաեւ տիեզերական թռիչքների նվաճումների մասին:
Անհրաժեշտ է նշել,որ «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» սեմինարն անցկացվեց «Գիտությունն այսօր» շարքի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը եւ ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի ու երիտասարդական ծրագրերի վարչությունը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր