Գերմանական հեռուստատեսության առաջին՝ARD, երկրորդ՝ ZDF ալիքները փոխել են իրենց ծրագիրը Պուտինի՝ «Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարող ելույթին եւ Արեւմուտքի հանդեպ հնչեցրած սպառնալիքին» ի պատասխան, ինչպես ձեակերպում է գերմանական «Էքսպրես» պարբերականը: Թերթի հաղորդմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի էսկալացիայի հաջորդ փուլը կարծես սկսվել է, ԳԴՀ կանցլեր Շոլցը, ԱՄՆ նախագահ Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ ուրիշներ, ցնցված Պուտինի գործողություններից, հստակ արտահայտվեցին: Գերմանական մեդիա արձագանքը սպասել չտվեց: Հեռուստատեսության երեկոյան՝ ամենադիտարժան ժամերին հեռարձակվող ծրագրերում փոփոխությունը նպատակ ունի հատուկ հաղորդումներով անդրադառնալ Ուկրաինայում տիրող օպերատիվ վիճակին: Հավելենք, որ փետրվարից ի վեր Գերմանիայում առավոտյան «բարի լույսը» մեդիան սկսում է Ուկրաինայի մասին քարոզչական աղաղակով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա