Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանական կայքէջը հայկական փաստագրության մասին

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ ազատության համար» կազմակերպության կայքէջում (https://www.freiheit.org/) սեպտեմբերի 15-ին լույս է տեսել «Ընդհատված արվեստ. «Ռոքի բաց նյարդը՝ Լավ էլի»: Դիտե՛ք փաստագրություն Հայաստանից» հոդվածը (անստորագիր): Ներկայացված է վավերագրողներ Տիգրան եւ Էդուարդ Պասկեւիչյանների արտադրած եւ բեմադրած կարճամետրաժ ֆիլմը հայկական «Լավ էլի» ռոք խմբի մասին, որտեղ խմբի անդամները խոսում են երաժշտության, պայքարի եւ դիմադրության իրենց փորձառության մասին: Հոդվածում նշվում է, որ հայ ռոք երաժիշտների մասնագիտական կենսագրությունը սերտորեն փոխկապակցված է քաղաքական ճնշումների հետ, որոնց նրանք բախվել են հասարակական շարժումներում իրենց ակտիվ դերակատարության պատճառով: Հայաստանի համար ծանր 1990-ականներից մինչեւ 2000-ականները, երբ ծաղկում էին քաղաքական եւ քաղաքացիական շարժումները, «Լավ էլի» ռոք խումբն իր հրապարակային ելույթներով ամրապնդել է ժողովրդի անկոտրում կամքը եւ արագացրել դիմադրության թափը:

Հոդվածագիրը նկատում է, որ իր եւ այլոց համար ցավալի էր, որ «Լավ էլին» որոշ ժամանակ չէր հայտնվում հեռուստաէկրաններին եւ չէր կարողանում ելույթներ ունենալ կամ նվագել խոշոր համերգասրահներում: Բայց խմբի անդամներն ավելի անդրդվելի էին, քան նրանք, ովքեր փորձում էին ճնշել մտքի եւ խոսքի ազատությունը: «Բարեբախտաբար, այսօր համերգասրահներն ու հրապարակները մի քանի հազար հանդիսատես են լցնում ու հնարավորություն են տալիս հարվածել հայկական ռոքի նյարդին»,- նշում է անստորագիր հոդվածի հեղինակը:

Այս ֆիլմն «Ընդհատված արվեստ» վավերագրական ֆիլմաշարի մի մասն է՝ արտադրված «Ֆրիդրիխ Նաուման Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի ազատության հիմնադրամի» կողմից՝ Թուրքիայի, Հունաստանի, Հայաստանի եւ Վրաստանի արվեստագետների համագործակցությամբ: Ֆիլմաշարի նպատակն է բացահայտել արվեստի ոլորտում առկա դժվարությունները, ավելի լայն տեղեկացվածություն ապահովել արվեստագետների առջեւ ծառացած խնդիրների մասին եւ մշակել նշված տարածաշրջաններում արտահայտման ազատության խնդիրների հավաքական լուծումներ:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոսում ենք, խոսում ենք, խոսում…

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի ագրեսիան ԱՄՆ-ն ի՞նչ պայմաններով կամ պահանջներով է կանգնեցրել»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի ագրեսիան ԱՄՆ-ն ի՞նչ պայմաններով կամ պահանջներով է կանգնեցրել»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական