Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գեղեցիկ պատմություն» հայրենիք վերադարձի մասին

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆելիքս Բախչինյանի սույն գրության նյութի ընտրությունը պատահական չէ, կարելի է ասել, նույնիսկ բնական շարունակությունն է հայի ու հայկականի ֆիզիկական ու հոգեւոր բոլոր տեսակի դրսեւորումների այն որոնումների, պեղումների, որ ուղեկցում են նրան տասնամյակներ շարունակ, եւ որոնց զանազան մարմնավորումներին հանդիպել ենք նրա մինչ այժմ հրատարակած գրքերում ու պատումներում:

Տվյալ դեպքում խոսքը պատմական Արաբկիրից սերող Չեմբերջյանների տոհմի եւ նրա արժանավոր զավակներից մեկի՝ Գաբրիելի մասին է, որն առավել մոտ ու հարազատ է ինձ՝ որպես արաբկիրցու ժառանգի: Քաջատեղյակ լինելով Արաբկիրի ու արաբկիրահայերի ստեղծագործ մտքին, արարող ոգուն, բարի ու մարդասիրական խառնվածքին, պայքարելու կամքին ու զորությանը, որոնք արձանագրված են շատ գրական ու վավերագրական աղբյուրներում՝ սկսած Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցի` դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին իրագործած պատմական առաքելության ընթացքում կատարած դիտարկումներից մինչեւ 1969-ին Նյու Յորքում հրատարակված «Պատմություն հայոց Արաբկիրի» հազար էջանոց հատորը, կարող եմ վկայել, որ Գաբրիել Չեմբերջյանի ու նրա նմանների այսօրվա երեւույթը լիովին տեղավորվում է արաբկիրահայության մեծագործությունների ծիրում:

Նախաձեռնելով իր սույն գեղարվեստավավերագրական երկը՝ Ֆելիքս Բախչինյանը նախ եւ առաջ փորձել է իր համար հստակեցնել չափազանց կարեւոր մի խնդիր՝ որտե՞ղ փնտրել «գրի մոգության ներթաքույց լիցքերը»… Բանն այն է, որ դրանք դժվար է գտնել ներկա ժամանակում, քանզի «ցնդել, լղոզվել ու սպառվել են գորշ օրերի մեջ»: Գուցե մոտ անցյալո՞ւմ, «երբ ամբողջ ազգով ասես ուխտի էինք ելել մեր հույսերի ու հավատի Արարատն ի վեր», բայց …«արդյոք չի՞ խաբել նաեւ այդ ժամանակը», որը եւս կարծես «արդեն ուրիշ է թվում»… Մնում է գնալ մեկ այլ ժամանակ, «մի ուրիշ վայր, ուր երբեք չեն սպառվում նշխարները, ու երբեք չեն մարում ճրագները»: Այսինքն՝ Էրգիր, որն, ըստ էության, «ամենաանանց արժեքն է», որը մշտապես «հավաքել, միավորել ու միավորում է ՀԱՅԻ տեսակին»: Եվ ահա, Ֆ. Բախչինյանը, չնայած բոլոր վտանգներին ու վարանումներին, որոշում է մտնել աշխարհասփյուռ հայության բազմամիլիոն ճակատագրերի, կյանքի պատմությունների «տիեզերական օվկիանոսը»՝ ի լուր աշխարհի աղաղակելու համար «անպատմելի պատմությունը» հայի, որը ոչ մի պարագայում չի կորչելու եւ, ջրերի խորքը սուզվելուց անգամ, մի օր, միեւնույն է, ինչպես ծովը նետված շիշը, դուրս է լողալու ջրային անհունությունից…

Ֆելիքս Բախչինյանի այս գրվածքը, ինչպես ասվեց, թուրքական եղեռնից մազապուրծ «Սփյուռքի ամենանվիրական ու ազնվատոհմիկ գերդաստաններից մեկի»՝ Չեմբերջյանների պատմությունն է, որը, ինչպես ավանդական հայ մամիկների հրաշալի արվեստի՝ շյուղագործության կծիկը, թել առ թել, զգուշորեն բացում է հեղինակը՝ փորձելով հասնել բուն միջուկին՝ հավատալով, թե «այնտեղ պիտի որ գտնենք մաշված մագաղաթի վրա խունացած տառերով գրված զորավոր թուղթը, (…) Չեմբերջյանների ճակատի գիրը… հայ մարդու ճակատագիրը, հավերժագիրը…»: Ու թեեւ գրվածքի գլխավոր հերոսը՝ հայ անվանի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, ծնվել է 1952-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, բայց դա, հեղինակի վկայությամբ, Չեմբերջյան տոհմի՝ պատմական Արաբկիրից սկսվող եւ Այնթապով անցնող մեծ պատմության մի «փոքրիկ հանգրվանն է» միայն: Ահա թե ինչու, Ֆ. Բախչինյանի համոզմամբ, այդ պատմությունը «չի կարող սկսվել Հալեպից», ուրեմն եւ «հոգու, մտքի, պատմության ու բանաստեղծության թեւերով» հարկավոր է ուխտի գնալ դեպի նախասկիզբը՝ Արաբկիր՝ «այնտեղից նորից վերադառնալու ուխտով»: Այսպես ահա, «պանդուխտ հայի սրտակեղեք օրհներգը՝ «Քելե լաո»-ն սրտում եւ հոգում հնչեցնելով, ճամփա է ելնում նա՝ «միջուկի գիրը» այնտեղ որոնելու եւ գտնելու հույսով ու վճռականությամբ:

Մնացյալը, սիրելի ընթերցող, կգտնես գրվածքի էջերում՝ հեղինակի հետ միասին յուրատեսակ ճամփորդության ելնելով գրքույկի հերոսի կյանքի եւ գործի զանազան հանգրվաններում ծանոթանալով հայրենիքում եւ Սփյուռքում բազմաթիվ ազգօգուտ նախաձեռնություններով հայտնի երախտավոր բարեգործներից մեկի՝ Գաբրիել Չեմբերջյանի, նրա ընտանիքի եւ տոհմի պատմությանը: Կառնչվես հայրենիքի եւ ժողովրդի  ներկայի ու ապագայի մասին հայաշունչ եւ ուսանելի մտքերին ու խոհերին: Վերջապես, նաեւ քեզ համար կբացահայտես ներկայացվող «ամբողջ պատմության միջուկը, կծիկի գիրը… ճակատի գիրը…», որ պարզ ու մատչելի մի ձեւակերպմամբ հնչում է որպես «գեղեցիկ պատմություն» Հայրենիք վերադարձի մասին…

ՊԵՏՐՈՍ  ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայաստանի գրողների միության քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրաշալի տասնյակը»

Հաջորդ գրառումը

Մահացել է Անդրիս Ֆրեյբերգսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է Անդրիս Ֆրեյբերգսը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական