Կառավարության առաջարկով լրացվում է ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքը, որի նախագիծն արդեն խորհրդարանում առաջին ընթերցում է անցել: Դրանով էլեկտրոնային հսկողության միջոցներ կլինեն բռնության ենթարկվածի ու բռնարարի մոտ, որոնք անմիջապես բռնության նոր փորձի մասին կահազանգեն հսկող ոստիկանին: Հարկ կլինի 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերել՝դրա համար պետական բյուջեում լրացուցիչ կպահանջվի 560 մլն դրամ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որից 619-ը` անհետաձգելի միջամտության կարիք է առաջացրել:
Եվրոպայից հետ չմնանք, սա եւս եվրոպական կողմնորոշման ատրիբուտ է, շուտով կտեսնենք, որ իրենց կանանց ծեծող ամուսիններն արդեն էլեկտրոնային բազկօղակով են շրջում: Իսկ տղամարդի՞կ…: