Շաբաթ, Հուլիսի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից Լեւոն Կարենի Լեւոնյանը

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեւոնը ծնվել է 2000թ-ի օգոստոսի 13-ին Սեւան քաղաքում: Մանկուց զբաղվել է կարատե մարտարվեստով, որոշ ժամանակ անց դադարել է հաճախել՝ մրցույթներից մեկի ժամանակ իր հարվածից մրցակցի վնասվածք ստանալուց հիասթափվելով: Սովորել է Սեւանի թիվ 6-րդ դպրոցում, ապա ընդունվել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, ապագա ռազմական քննիչ էր:

2020-ին Լեւոնը կիսատ թողնելով ուսման երրորդ տարին՝ մեկնել է պարտադիր զինծառայության, ծառայել է ԱՀ-ում, Մարտունի 3-րդ զորամասում: Զրույցում պատմեց Լեւոնի մայրիկը` տիկին Անժելան.

-2000 թ-ի օգոստոսի 13-ին դարձա աշխարհի ամենաերջանիկ մայրիկը: Լեւոնիս սիրահարվեցի հենց  առաջին հայացքից: Մանկաբարձուհին ասաց` Անժելա ջան, տես ի՜նչ սիրուն շեկ տղա ունես: Առաջին հարցս եղել է աչքերն ի՞նչ գույն են: Լեւոնիս աչքերը կանաչ էին, բայց կապույտ հագուստ հագնելիս կարծես կապտավուն էին դառնում:

Փոքր ժամանակ շատ ժիր, չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրած կենդանին առյուծն էր, սիրելի մուլտֆիլմը, որ գրեթե ամեն օր դիտում էր” ԽՏՐՏսՖ խպՉ” ն էր: Երեւի նաեւ իր անվան հետ էր ասոցացնում: Փոքր ժամանակ շատ համարձակ էր, հաճախ իրեն առյուծ կամ արծիվ էին ասում: Չէր սիրում նկարվել, բայց մեկ-մեկ կասեր` «Մամ, մի հատ սելֆի չանե՞նք»:

Ամբողջ պատերազմի ընթացքում մի անգամ ձայնը չի դողացել մեզ հետ խոսելիս: Ես հիմա մտածում եմ, նա իրոք առյուծ տղա էր: Նա էր մեզ հույս տալիս, հավատում էր հաղթանակին: Պատերազմի ժամանակ նրա կողմից միշտ հնչող խոսքերը եղել են` Մամ ջան, չվախենաք, մենք մեր գործը լավ ենք անում: Գաղտնի է պահել, թե ինքը ապահով տեղում է, միայն վերջին յոթ օրը զանգահարում էր կես րոպե, ես միշտ արկերի պայթյունների ձայներ էի լսում: Ես ստիպեցի,որ ճիշտն ասի , որտեղ է, նոր միայն իմացա, որ Կարմիր շուկայում է: Իր եւ իր դասակի սխրանքների մասին պատմել են ծառայակիցները, դասակի հրամանատարը: Նրանցից ոչ մեկը չի լքել դիրքը, կռվել են քաջաբար: Ես միշտ իմացել եմ, թե ինչպիսի որդի ունեմ, նա արդեն իմ կյանքի հերոսն է, ինձ ապացույց պետք չէ, միայն թե ողջ առողջ վերադառնա: Ընդամենը 38 օրվա զինծառայող էր տղաս, 34 օր  կռիվ է  տվել, զոհվել հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից, մինչ այդ հասցրել են խոցել թշնամական զրահաշարասյունը, որը շարժվում էր Դժոխքի ձորով դեպի Շուշի:

Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մի օր էլ արդեն զոհված որդուս մի անծանոթ բժշկուհի պիտի ճանաչի որպես շեկ սիրուն տղա, կանաչ աչքերով: Ասել էր`ինչ էլ սիրուն զինվոր է… Սիրում էր իր Սեւանը, Սեւանա լիճը: Հնարավորություն ունենալով արտերկրում ապրելու, հրաժարվեց, շատ էր սիրում իր հայրենիքը:

Իր կատարած բացառիկ սխրանքների համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Լեւոն Կարենի Լեւոնյանը հետմահու արժանացել է «Մարտական  ծառայություն»   մեդալին:

Նրա մարմինը ամփոփված է հայրենի Գոմաձոր գյուղում, ընտանեկան գերեզմանատանը: Լեւոնը Գոմաձորի միակ հերոսն է:

Հերոսները կապրեն այնքան, որքան մենք կհիշենք եւ կփառաբանենք նրանց:

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադանայի կոտորածները. ինչպեսն ու ինչուն

Հաջորդ գրառումը

«Պահանջվում է ստախոս» ներկայացման հետքերով

Համանման Հոդվածներ

4 հուլիսի, 2025

Յայտարարութիւն

04/07/2025
4 հուլիսի, 2025

Քսիվներ հանրությանը

04/07/2025
4 հուլիսի, 2025

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

04/07/2025
Հաջորդ գրառումը

«Պահանջվում է ստախոս» ներկայացման հետքերով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փրձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը. Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ

05/07/2025

Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իր...

ԿարդալDetails

Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար. Էրդողան

05/07/2025

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվեց

05/07/2025

Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է

05/07/2025

ՀՀ Սահմանադրությունը 30 տարեկան է

05/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական