Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի պետնախարարը՝ Իրանի ու Հայաստանի համատեղ զորավարժանքի մասին

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի «Ալլամե Թաբաթաբայի» համալսարանի դասախոս, վերլուծաբան եւ միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի՝ հարավային Կովկասին  նվիրված   հրապարակումներում առանձնահատուկ տեղ է հատկացված հայ-ադրբեջանական  հարաբերություններին եւ դրանով պայմանավորված՝ Արցախի հիմնահարցին:

Հեղինակն այս անգամ կովկասյան թեմային վերաբերող իր «էջը» նվիրել  է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու բնապահպանների կեցվածք ընդունած մի խումբ ազերիների կողմից Արցախի սնուցման շնչափողը փակելու հետեւանքների  լուսաբանմանը, որի նպատակով  զրուցել է  Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

Հատվածաբար ներկայացված զրույցը  վերաբերում է Հայաստանի, մասնավորապես Արցախի նկատմամբ Իրանի որդեգրած քաղաքականությանն ու Բերձորի միջանցքի շրջափակման հետեւանքը հանդիսացող ճգնաժամի հաղթահարմանը միտված Թեհրանի հնարավոր քայլերին: 

– Արդո՞ք համաձայն եք այն մտքին, որ Ալիեւի վարչախումբը կարող է  վերջ  դնել Արցախի շրջափակմանը, եթե Հայաստանի կառավարությունն իր համաձայնությունը հայտնի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը:

– Չեմ կարծում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու նույն ժամանակահատվածում Իրանի սահմանին Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժության անցկացումը պատահականորեն են համընկել: Նրանք այդ քայլերով Իրանի հակազդեցությունն էին ստուգում: Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում հետապնդում են  իրենց ռազմական ու առավելապաշտական հավակնությունները, ինչը տարածաշրջանի բոլոր երկրներին ուղղված մարտահրավեր է:  

Բաքվի վարչախումբը չի սահմանափակվում միայն առեւտրական գործարքի շրջանակներում  Արցախի ու Սյունիքի  փոխանակման մտադրությամբ: Նրանք մտադիր են տիրանալ երկուսին էլ: Եվ եթե մենք Արցախից նահանջենք, Հայաստանը Սյունիքում շատ խոցելի կդառնա: Ուստի, Արցախի այսօրվա դիմադրությունը խիստ անհրաժեշտ է Իրանի ու Հայաստանի միջեւ հազարավոր տարիներ շարունակ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար: Այս կարեւոր խնդրի նկատմամբ  պետք է թե՛ Երեւանը, եւ թե՛ Թեհրանը հատուկ ուշադրություն դարձնեն: 

– Ինչպե՞ս եք գնահատում Կովկասի նկատմամբ Իրանի վարած քաղաքականությունը: Իրանն ինչպե՞ս կարող է աջակցել Արցախի ապաշրջափակմանը: 

– Իմ ընկալումն այն է, որ Իրանը փորձում է տարածաշրջանում պաշտոնապես չեզոք դիրք գրավել: Այդուհանդերձ, Իրանը տարածաշրջանում կարեւոր տերություն է: Այդպես է եղել դարեր շարունակ, եւ Իրանը մշտապես հանդես է  եկել որպես հավասարակշռող կարեւոր դերակատար: Պետք է արձանագրեմ, որ հայերի ու իրանցիների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, ինչը երբեք ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ: 

16-ից մինչեւ 18-րդ դարերը Ղարաբաղում Խամսայի մելիքություններ ստեղծելու հարցում Իրանի նշանակալի դերակատարությունն անժխտելի է: Ուզում եմ արձանագրել, որ Արցախը մշտապես Իրանի համար անվտանգային նշանակություն է ունեցել,  եւ Իրանի սահմաններին Իսրայելի հայտնվելը տեղի է ունեցել միայն 2020 թվականին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ագրեսիայից հետո՝ Ադրբեջանի ու Թուրքիայի թողտվությամբ: Ուստի, անվտանգային խնդիրներն Իրանի համար ի հայտ են եկել  միայն Ադրբեջանի կողմից այդ տարածքների բռնազավթումից հետո: Այդ իսկ պատճառով, Իրանը պետք է ողջ տարածաշրջանի համար ողբերգական հետեւանքներով հղի անվտանգային խնդիրները չեզոքացնելու նպատակով, ապահովի իր  քաղաքական  մասնակցությունն ու կայունացնող դերը: 

Ցանկանում եմ մեջբերել պատերազմի ժամանակ  Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Խամենեիի խոսքերն այն մասին, որ պետք է ապահովել  Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը: Համոզված եմ, որ Իրանը, հաշվի առնելով  բոլոր կողմերի արդարացի շահերը, տարածաշրջանում  իրական խաղաղության պահպանման ուղղությամբ իր գործուն մասնակցությունը կունենա:

– Հայաստանի նկատմամբ Ալիեւի ագրեսիան կանխարգելելու նպատակով Իրանի ու Հայաստանի համատեղ զորավարժությունների մասին ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով, այդ զորավարժությունը ե՞րբ եւ որտե՞ղ պետք է անցկացվի:

–  Ես կարող եմ միայն Արցախի անունից տեսակետ արտահայտել  ու հավաստիացնել, որ Արցախն ինքնին կարեւոր դեր ունի Իրանի հետագա անվտանգությունն ապահովելու հարցում:  Իսկ Իրանի դերը, որպես հավասարակշռող ուժ,  բացառիկ է Հարավային Կովկասի համար: 

– Հասարակ արցախցին ի՞նչ կարծիք ունի Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու  Մեծ Բրիտանիայի մասին:

– Հայերն Իրանի ու իրանցիների նկատմամբ մշտապես ջերմ վերաբերմունք են ունեցել: Նրանց միավորում են  բազմաթիվ պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ:  

Արցախցիներն Իրանի ժողովրդին բարեկամ են համարում: Պատմությունը հարուստ է մեր բազմադարյա բարեկամական հարաբերությունների բազմատեսակ դրվագներով: Տարիներ առաջ ես անձամբ եմ Շուշիում զբաղվել երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշը հանդիսացող «Գոհարշադ» մզկիթի վերակառուցման աշխատանքներով: Շուրջ 130 տարի առաջ Ֆիրդուսու կոթողային Շահնամե ստեղծագործությունը, որ իրանական մշակույթի ու ինքնության  վկայագիրն է, հրատարակվել է Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված Հայաստանի  պատմական Շուշի քաղաքում, ինչը  վկայում է Իրանի նկատմամբ Արցախի խորը մշակութային արմատներ ունեցող  անսասան  հարգալից վերաբերմունքի ու իրանցիների հանդեպ Արցախում գոյություն ունեցող ակնածանքի մասին: Այստեղ ժողովուրդը հասկանում է, որ 44-օրյա պատերազմից հետո իրավիճակի փոփոխությունն ինչպիսի դժվարություններ է  ի հայտ բերել Իրանի անվտանգության համար: 

Անշուշտ, Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում նույնպես անհերքելի է: Ներկայումս  Արցախում գտնվող  ռուս խաղաղապահներն աշխատում են թույլ չտալ, որպեսզի իրավիճակն ավելի սրվի:  Իհարկե,  ժողովուրդը  Ռուսաստանից ավելի  մեծ սպասելիքներ ունի:   

Անհերքելի է նաեւ Ադրբեջանի  ագրեսիվ  ու ծավալապաշտական քաղաքականությանն  աջակցելու  հարցում Թուրքիայի  քաղաքականությունը,  որի նկատմամբ  վերաբերմունքը  բացասական է: Մեծ Բրիտանիան էլ Իսրայելի հետ միասին հայտնվել է Ադրբեջանի կողքին, ինչը, բնականաբար, մեր ժողովրդի վերաբերմունքի վրա բացասաբար է անդրադառնում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սփի՛ւռք, սթափի՛ր          

Հաջորդ գրառումը

32-ամյա «Ազգ»ի մաքուր պատուհանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

32-ամյա «Ազգ»ի մաքուր պատուհանից

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական