Երեկ վերջին պահին, երբ «Ազգ»ը տպարան էր գնում, գերմանական «Ցայթը» հետեւյալը փոխանցեց. «Բեռլինում կայացած բանակցությունների սկզբում Բերբոքն ասել է, որ այժմ ԼՂ-ում կայուն խաղաղության հնարավորություն կա: Երկու կողմն էլ արդեն համարձակ քայլ են ձեռնարկել՝ անցյալը թողնելու համար: (Նշանակում է ներե՞լ ոճրագործին- Ան.Հ.): Ավելին ԳԴՀ արտգործնախարարի խոսքից չէր փոխանցել լրատուն, փոխարենը գերմանական մեդիայում կաղապարն է կարծես վերաձեւակերպվում: «Մինչ 1991-ը ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, այնուհետ հանրաքվեից հետո միակողմանի հռչակել է իր անկախությունը, որ հակամարտության առանցքն է: Միջազգային իրավունքի երկու սկզբունք կա այստեղ՝ տարածքային ամբողջականություն, որ պնդում է Ադրբեջանը, ինքնորոշման իրավունք, որին հենվում են ԼՂ-ն եւ Հայաստանը», գրում է «Ցայթը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա