Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արմմոնո» Ռոմեո եւ Ջուլիետ… այս անգամ ոչ Շեքսպիրինը

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թվում է արդեն հնչել են ղղ հոբելյանական միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի հանդիսերգերը, որը ժամանակավորապես Հայաստանի մայրաքաղաքը տեղադրել էր թատերական աշխարհի քարտեզում: Եվ սակայն թատերական գործիչները եւ ոչ միայն նրանք դեռեւս ըմբոշխնում են շփման եւ հանդիպումների հաճելի պահերը, տպավորությունները տեսածից: Հիշողության մեջ շարունակ հայտնվում են թատերական տոնակատարության ամենավառ դրվագները:

Ռոմեո եւ Ջուլիետ… Ոչ, խոսքն այստեղ շեքսպիրյան հերոսների մասին չէ, որոնք վաղուց արդեն դարձել են անապակ սիրո խորհրդանիշներ: Հայաստանի թատերական գործիչների միության բեմում մենաներկայացում է Մարգաիտայի եւ Աբուլֆազի մասին՝ ըստ բելառուս գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի սցենարիստ Սվետլանա Ալեքսիեւիչի «Սեքնդ-հենդի ժամանակը» վեպի: Այս սիրո պատմությունը ծնվել է 1980-ականների Բաքվի հայկական ջարդերի ողբերգական իրադարձությունների ֆոնին: Մոնթագների եւ Կապուլետների հակամարտող տների շրջանակներն այստեղ ընդլայնվել են եւ բոլորովին այլ շեշտադրումներ են արվել:

Մենաներկայացման ժանրը բոլորովին էլ պարզունակ չէ: Մենաներկայացում դիտելը դժվար է, երբեմն նույնիսկ հոգնեցուցիչ: Սակայն նույնիսկ ամենամեծ թերահավատները, որոնք ժխտում են մոնոժանրը, այս դեպքում չկարողացան թաքցնել իրենց զգացմունքները: Բեմում ուկրաինացի դերասանուհի Ելենա Դուդիչն է՝ իր էներգետիկայով, խառնվածքով, դերասանական տեխնիկայով եզակի մի դերասանուհի, որը ներկայացման առաջին իսկ րոպեներից դյութում է հանդիսատեսին իր դերասանական բարձր որակով եւ անսահման հմայքով:

 Խոսքով, ժեստով, միմիկայով հաղորդվում են այն քաղաքի բոլոր գույները, որը երբեմնի հայտնի էր նրանով, որ այնտեղ կողք կողքի ապրում էին տարբեր ազգության մարդիկ, հարգում էին ավանդույթները, հավաքվում էին մեկ սեղանի շուրջ, կիսում էին վերջին կտոր հացը, դժվար պահերին միմյանց օգնության ձեռք էին մեկնում … Ամեն բան փոխվեց մի ակնթարթում, ինչը ողբերգություն դարձավ մի ամբողջ ժողովրդի եւ երկու սիրահարի՝ հայուհի Մարգարիտայի եւ ադրբեջանցի Աբուլֆազի համար:  

Մենաներկայացման լեզուն միաժամանակ կարճ ու կտրուկ է եւ պերճախոս: Դատարկ բեմ, աթոռ, լույս, երաժշտություն: Ահա, թերեւս, եւ վերջ: Եվ հենց այդտեղ է ի հայտ գալիս դերասանի ողջ վարպետությունը, որն իր վրա է կրում հուզական եւ բովանդակային ամբողջ բեռը: Ելենա Դուդիչը միայնակ լցնում է բեմական տարածությունը, եւ դու քո առջեւ տեսնում ես արեւով ողողված փողոցները, հանդիպման վազող երիտասարդ սիրահարներին, քեզ տեսնում ես նստած տոնական սեղանի շուրջ, որտեղ գինին է հոսում եւ իրար հետեւից հնչում են սիրո, ընկերության եւ եղբայրության մասին կենացները, զգում ես ծովից եկող քամու թեթեւ շունչը … Իսկ վայրկյաններ հետո հայտնվում ես դժողքից փախչող մարդկանց ամբոխում, փորձում ես ցատկել դեպի անհայտը ուղեւորվող գնացքի վերջին, փրկարար վագոնը,  զգում ես իրավիճակի ամբողջ անելանելիությունը եւ դրամատիզմը, փախչում ես, փրկվում, դեմքդ ծածկում ես ձեռքերով՝ մղձավանջը չտեսնելու, պարզապես  չխելագարվելու համար: Իսկ գուցեեւ այն պատճառով, որ աչքերդ լցվում են արցունքներով, եւ դու ցանկանում ես արտասվել, մենակ:

Դերասանուհին ներկայացման մեջ խաղում է սրտով, հնարավոր է, հենց այդ պատճառով պատմությունը ընկալվում է ոչ թե ականջներով,այլ հոգով: Սիրո պատմությունը Ելենա Դուդիչը խնամքով «բարուրում է» իր՝ Դուդիչ դերասանուհու եւ անհատի սիրով: Ասենք, ներկայացման ժամանակ նրա սիրով է պատված ամբողջ տարածությունը՝ բեմից մինչեւ դահլիճ: Այս ներկայացումը այն հազվագյուտներից է, որը քեզ տանում է դեպի մաքրագործում, այլ խոսքերով՝ դեպի կատարսիս:

Դերասանուհու ճերմակ հանդերձը բեմի սեւ ֆոնի վրա դառնում է բարու եւ չարի պայքարի,մտադրությունների մաքրության եւ անմարդկայնության, լույսի եւ խավարի խորհրդանիշը: Ճերմակ հանդերձը մի շարք ձեւափոխումների է ենթարկվում՝ սովորական ամենօրյա եւ տոնական-հարսանեկանից մինչեւ մանկան օրորոցը, որին երիտասարդ մայրը՝ փրկելով ջարդերի սարսափներից՝ պառկեցնում է քնելու «Արի իմ սոխակ»-ը օրորոցայինի հնչյունների ներքո:

Ելենա Դուդիչը ժամանակավորապես բնակվում է Եվրոպայում՝ հոգում փայփայելով շուտով տուն վերադառնալու երազանքը: Եվրոպա մեկնելիս նա իր համար ամենաանհրաժեշտ եւ թանկարժեք իրերի թվում վերցրել է հենց այդ ճերմակ հանդերձը՝ հանդերձ-օրորոցը, հանդերձ-տոնը, հանդերձ-երջանկությունը, հանդերձ՝ որում դերասանուհին փայլել է տարբեր բեմերում՝ պատմելով հույսի, հավատի, սիրո, թշնամանքի մասին… Պատմել է նաեւ սգի մասին, որը չունի վաղեմության ժամկետ, ինչպես նաեւ չի կարող լինել ուրիշինը:

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Թատերագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Ռեգիմանտաս Ադոմայտիս    (1937-2022)

Հաջորդ գրառումը

Լաուրա Էփրիկյանի «Հայ ընտանիքը»

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Լաուրա Էփրիկյանի «Հայ ընտանիքը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական