Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւմուտքը Կովկասում Ռուսաստանի ազդեցությանն այլընտրանք չունի»

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան «Քուինսի ինստիտուտ» վերլուծական կենտրոնի «Րիսփոնսըբլ սթեյթքրաֆթ» («Responsible statecraft»- պետության պատասխանատու կառավարում) առցանց հանդեսը: Մի կողմ թողնելով Հայաստանը եւ ընդհանրապես Այսրկովկասը Կովկաս կամ Հարավային Կովկաս կոչելու տարածված սխալի հարցը, նշենք նաեւ, որ Ռուսաստանի, արտերկրի տարբեր լրագրողներ ու վերլուծաբաններ մասնավորապես Արցախի խնդրի պատմությանն անդրադառնալիս երբեմն անտեղյակությունից կամ մեկ այլ պատճառով նաեւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում: Ներկայացվող հոդվածում նման սխալներից է, օրինակ, 19-րդ դարի սկզբներին Ադրբեջան պետության անուն տալը, ինչն այդ ժամանակ գոյություն չուներ: Սակայն հոդվածի էական, վերլուծական մասը, մեր կարծիքով, մտածելու առիթ տալիս է:

Արեւմտյան շատ տեսաբաններ նշում են ուկրաինական հակամարտության պատճառով այս տարածաշրջանում Կրեմլի ազդեցության նվազումը, Ռուսաստանին համարելով այստեղ միանգամայն բացասական գործոն եւ կարծելով, որ նրան կարող են փոխարինել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կամ Եվրոմիությունը: Սակայն նման տեսակետը, հրապարակման հեղինակի պնդմամբ, գործնականում բոլոր առումներով սխալ է: Ռուսական ազդեցությունն այնքան բացասական բնույթ չի ունեցել, որքան նրանք պնդում են: Եվ Արեւմուտքն ի վիճակի չէ նրան փոխարինել ինչպես աշխարհաքաղաքական պատճառներով, այնպես էլ այն պատճառով, որ վերը հիշատակված ուժերը կայունություն ապահովելու համար այստեղ զորքեր ուղարկելու ցանկություն չունեն: Քանի որ նշված փաստարկները նպաստում են Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի թշնամանքի աճին, ընդսմին առանց ռուսական ուժին իրական այլընտրանք պարունակելու, դրանք կրում են ամենաանպատասխանատու բնույթ եւ դադար առած ազգամիջյան հակամարտությունը տարածաշրջան վերադարձնելու վտանգ են ստեղծում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պատմական երկար էքսկուրսից հետո ասում է հոդվածի հեղինակը, Մոսկվային վերաբերվում են հետզհետե ավելի պակաս վստահությամբ՝ 2018 թ. «թավշյա» հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, բայց Լեռնային Ղարաբաղի հայերին դա չի վերաբերում, քանի որ նրանք ռուսաստանյան խաղաղապահներին համարում են իրենց անվտանգության միակ երաշխավորը:

Ինչպես նկատվում է, վերջին տարիներին Մոսկվան իրոք բոլոր ուժերով դիվանագիտական հավասարակշռություն է փնտրել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Չնայած Հայաստանի հետ դանակցային հարաբերություններին, Ռուսաստանի կառավարությունը չի ուզում Ադրբեջանը հանձնել ՆԱՏՕ-ի լիարժեք վերահսկողությանը: Այն նաեւ արժեքավոր ռազմավարական հնարավորություններ է ստացել ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից Թուրքիայի աճող օտարացման շնորհիվ, ինչի վկայությունը վերջինիս կիսով չափ չեզոք վերաբերմունքն է Ուկրաինայի իրավիճակին:

Ռուսաստանի երկդիմությունը, սակայն, հայելային արտացոլում է ստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին Արեւմուտքի խորապես հակասական վերաբերմունքում, ասում է հոդվածագիրը: Մի կողմից, Արեւմուտքի հասարակական կարծիքը (որքանով որ այն ընդհանրապես ուշադրություն դարձնում է այդ հարցին) ընդհանուր առմամբ հայերի հետ համերաշխություն է արտահայտում: Դրանում որոշակի դեր ունեն կրոնական եւ մշակութային մոտիկությունը, խոշոր հայկական սփյուռքի ազդեցությունը ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանը թեկուզեւ որոշ չափով նվազող, բայց ժողովրդավարությամբ երկիր է, իսկ Ադրբեջանը՝ Ալիեւների ժառանգական բռնապետություն՝ հիմնված ԿԳԲ-ի բարձրաստիճան գեներալի կողմից:

Մյուս կողմից, ինչպես կարծվում է, Արեւմուտքը դժվար թե կարող է ընդունել Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից՝ միաժամանակ դատապարտելով Ղրիմի անջատումը Ուկրաինայից (չնայած երկու դեպքում էլ օրինական նախադեպ կարող է լինել Արեւմուտքի կողմից Կոսովայի անկախության ճանաչումը): Ավելին, Թուրքիան առաջվա պես ՆԱՏՕ-ի անդամ է, թեկուզեւ այժմ նրանից կիսով չափ առանձնացած: Արեւմուտքը չի կարող իրեն թույլ տալ նրան իրենից լրիվ վանել, նա կարող է Արեւմուտքին միանգամայն անհարմար վիճակի առջեւ կանգնեցնել, ինչպես ցույց տվեց դաշինքին Շվեդիայի անդամակցությանը Անկարայի վետոն:

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արեւմուտքին չի խանգարում նրանից նավթ ու գազ գնելուն, ինչպես Պարսից ծոցի ինքնակալությունների պարագայում: Եվ վերջապես, Վաշինգտոնի անզիջում հակառուսական շրջանակները հույս ունեն Ադրբեջանն ու Իրանի ադրբեջանցիների շրջանում առկա անջատողական ազգայնականությունն օգտագործել որպես Իրանի դեմ զենք: Դրանով են բացատրվում նաեւ Իսրայելի կողմից զենքի մատակարարումներն Ադրբեջանին:

Լինելով այս հակասական, բայց խորապես արմատացած ազդակների միջեւ, եզրակացնում է հոդվածագիրը, ԱՄՆ-ն ու Եվրոպան, հավանաբար, հնարավորություն չունեն մշակելու համաձայնեցված ու կենսունակ ռազմավարություն այս տարածաշրջանի համար, չխոսելով արդեն այն միջոցների զորաշարժի ու կամքի մասին, որոնք անհրաժեշտ են վերջինիս գործերին վճռական միջամտության համար: Ըստ ամենայնի, առավել հարմար դիրքորոշումը նրանք բոլոր դեպքերում համարում են զգուշությունը:     

Պատրաստեց  ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը Դաշնային ժողովին

Հաջորդ գրառումը

Բազմանշանակ ուղերձ Արցախի նախագահից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եւ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Աննա Հակոբյան

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե Հովհաննիսյան

21/05/2025
Հրապարակախոսություն

Մոսկվան հայալեզու ողջույնի պաստառներով է դիմավորել Նիկոլին, իսկ Երևանը Լավրովին դիմավորում է հակապուտինական պաստառներով

20/05/2025
Հրապարակախոսություն

Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում

20/05/2025
Հաջորդ գրառումը

Բազմանշանակ ուղերձ Արցախի նախագահից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Չենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ. Միրզոյան

21/05/2025

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»,-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի...

ԿարդալDetails

Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի հարցազրույցի օր ամրագրելու և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ

21/05/2025

Հայաստանի ուկրաինացման մասին ի՞նչ խոսք կարող է լինել. Հայաստանը քաղաքակիրթ երկիր է. Լավրով

21/05/2025

ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն առաջարկվում էր հետաձգել՝ թողնելով ապագա սերունդներին. Սերգեյ Լավրով

21/05/2025

Շահագրգռված ենք ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. ՌԴ արտգործնախարար

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական