Արցախի էներգետիկ անվտանգության հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ արեւային էներգիայի օգտագործումը: «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Լինելու ենք հետեւողական: Հապաղելու իրավունք չունենք:
Shtigen Group-ի տրամադրած 12 արեւային ջրատաքացուցիչների տեղա-դրումն Արցախում ավարտվեց: Ծրագիրը կյանքի կոչվեց «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում: «Արեւածագ Արցախում» նախագծի նպատակն է` արեւային էներգիան օգտագործելով Արցախում հաստատել էներգետիկ անկախություն:

«Արեւածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլին: Shtigen Group-ն արեւային ջրատաքացուցիչները տրամադրել եւ տեղադրել է անվճար: Արցախ են գործուղվել մասնագետներ: Շահառուների ցուցակը կազմվել է առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին: Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան: Ուրախալի է ամեն մի նախաձեռնություն,որը կնպաստի արեւային էներգիայի օգտագործմանը Արցախում: Համոզված եմ, որ «Ազգ»-ի հրապարակումները նույնպես կարող են նպաստել հարցի շուտափույթ լուծմանը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ