Արդյունավետ օգտագործենք ջրային ռեսուրսները

ՀՀ-ի էներգետիկ պոտենցիալի  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնահոս ջրամատակարարման խողովակաշարի վրա ՀԷԿ-ի կառուցումը տնտեսապես շահավետ է: Առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզում  Սարալանջ  համայնքի  վարչական  տարածքի   «Մանթաշի ջրամբար  Արթիկ քաղաքի ջրի մաքրման  կայան»  ջրատարի 2170մ   նիշի հատվածում կառուցել փոքր հզորությամբ հիդրոէլեկտրակայան: ՀԷԿ-ի շահագործմամբ յուրաքանչյուր տարի կարտադրվի ավելի քան 4.50 մլն. ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Կստեղծվեն նոր աշխատատեղեր, որը կնպաստի աղքատության կրճատմանը տարածաշրջանում:Վառելիքի խնայողությունը տարեկան կարող է կազմել  990 տոննա: Արդյունքում շրջակա միջավայր չի արտանետվի մոտ 9 տոննա ազոտի օքսիդներ եւ այլ թունավոր նյութեր:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ