Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավագանի, նշանակում է` մեծ ու գլխավոր

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ում համար չգիտեմ ինչպես, սակայն շաքարային երեւանցուս համար, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբավում, օրեր առաջ կայացած Երեւանի ավագանու ընտրություններին երեւանցիների երեք-քառորդի անտարբերությունը սպասված էր: Զուտ մարդկային առումով հարցմանս ի պատասխան ոչ փոքր շրջապատիս բազմաթիվ ներկայացուցիչներ հետեւյալ ձեւով էին արձագանքում. հեշտ գործ չէ 14 մասնակիցների  խոստումնառատ  ծրագրերին ծանոթանալը, դրանք մրցակիցների խոստումների հետ համադրելը, թեկնածուների հնարավորությունների ուսումնասիրումը, կատարման ու ժամկետների սահմանումը, կարճ ասած` եփվող քաղաքական կաթսայի մեջ նրբությունների բացահայտումն ու նշաձողի սահմանումը: Հետեւանքը` անորոշ վիճակը, ինչ-որ բանի սպասումը, հատկապես` վերջին պահին որոշ թեկնածուների միավորվելու առաջարկը, որն այդպես էլ չկայացավ: Տարօրինակն այն էր, որ ընտրությունների ավարտից ժամեր անց կայացած հեռուստահանդիպումների ընթացքում հազիվ ձայների 1-ական տոկոսներ հավաքած առնվազն 6-7 կուսակցությունների ղեկավարներ շարունակեցին թե սկսեցին խոսել ու դժգոհել այս մասին, ոմանք դժգոհության սլաքներ ուղղելով անգամ իրենց անհաշվենկատ քայլերի արդյունքում անտարբերության վիճակում հայտնված հարյուր հազարավոր ընտրողների ուղղությամբ: Եվ հարցը` ինչ էին ակնկալում Երեւանի լավագույնս կայացման շահառուները, հնչում է ինքնաբերաբար:

Այն ունի մեկ պատասխան` երեւանյան միջավայրի բարեփոխում այն տեսքով, որ այն հարմարավետ լինի փոքրից մեծ ցանկացած բնակչի համար: Ասենք, բազմաբնակարան շենքի բակ իջնելիս հայտնվի կանաչապատ հաճելի պուրակում, աչքի առաջ խաղացող փոքրիկներով ուրախանա, հարեւանների հետ առօրյա զրույցի տրվի, որը չընդհատվի բակ մտած վարորդի  մեքենայի հզոր ազդանշանի ձայնով: Ասել է թե` գործի անհարկի աղմուկի դեմ սահմանված օրենքը, որը հայոցս մայրաքաղաքում խախտվում է ամենուր, սկսած բակից մինչեւ նրբանցք ու փողոց, պողոտա ու հրապարակ: Այս ամենին ավելանում է հարեւաններից մեկի կամ միաժամանակ մի քանիսի բնակարաններից հնչող բարձր  երաժշտությունը, ավտոմեքենաներից տարածվող երաժշտակերպ աղմուկը: Նրանք, ովքեր այսօրինակ հարցերի անդրադարձը տարօրինակ կհամարեն, թող հիշեն, որ խոսքն ընդամենը չգիտես որտեղից հայտնված աղմուկի մասին է, որը խաթարում է մեր առօրյան ու հանգիստը, փոքրիկների քունն ու առողջական խնդիրներ ունեցող տարեցների անդորրը: Այն հարկ է կանխել նորին մեծություն օրենքի պահանջով, որը սահմանումներ ունի եւ սահմանափակումներ, գրվել է ավագանիների ու պատգամավորների կողմից թե ուժերով ու… մի կողմ դրվել:

Ինչպես շատ ու շատ այլ իրողություններ, որոնց մասին գրեթե չխոսվեց ավագանու թեկնածուների նախընտրական հանդիպումներում: Ասենք, 1 մլն երեւանցիների, այլեւայլ ժամանողների ու զբոսաշրջիկների սննդի կազմակերպումը, որն իրականացվում է տնային խոհանոցների ու հանրային սննդի կազմակերպման ծառայությունների միջոցով: Ասել, թե այստեղ պահանջված միջավայր է տիրում, տեղին չի լինի, քանզի սպասվածից ավելի հաճախ են հանդիպում սննդի հետ կապված մեր մարդկանց առողջության խնդիրներ:

Փորձեցի այս մասին որեւէ հիշատակում գտնել մասնակից ուժերի ծրագրերում: Ավաղ, դրանցից 6-7-ի ընթերցում որեւէ արդյունք չտվեց, չկային ոչ միայն ծրագրային խոստումներ, այլեւ անգամ ակնարկներ: Ասենք, մայրաքաղաքում հազարավոր տոննաներով թռչնամիս է սպառվում, որտեղ տեղական արտադրությունը գրեթե աննշան է:

Հենց օրերս հաղորդում տարածվեց, որ արգելվել է բրազիլական ու վրացական թռչնամսի ներմուծումը Հայաստանի հանրապետություն, նույնն է թե` մայրաքաղաք Երեւան: Ամենայն հարգանք տածելով բրազիլացի ու վրացի գործարարների հանդեպ, անկարող ենք չնշել, որ առաջինը ՀՀ-ից հեռու է հազարավոր կիլոմետրերով, Վրաստանը` հարյուրավոր կմ-երով, դրանցում արտադրված թռչնամիսը մեզ է հասնում խորը սառեցված վիճակում, որը քիմիական պրոցես է:

Եվ հարցը` արդյո՞ք այսօրինակ հարցի ու հարցերի լուծումը դուրս է ավագանու գործունեության շրջանակից, հնչում է ինքնաբերաբար: Այս պարագայում ինչու՞ չի խոսվում խնդրից ու նմանօրինակ խնդիրներից, 1 մլն բնակչությամբ բնակավայրի հոգս ներկայացնելով տրանսպորտն ու աղբահանությունը: Ի դեպ, վերջինս սպասարկող անձնակազմերը հաճախ են նշում աղբարկղերում սննդի մնացուկների գնալով ավելացումը, այն ընդամենը որպես դիտարկում… տարօրինակ: Ավելին կարող են ու պարտավոր են անել քաղաքի կառավարումը ստանձնել պատրաստվող այրերը, ովքեր ծրագրերի առումով առայժմ լուռ են:

Ասելիք իրոք շատ բան կա անցած ընտրության առումով: Հոմանիշների բառարանի միջոցով պարզեցի, որ ավագ բառի այլ իմաստներն են մեծը եւ գլխավորը, որոնք լավագույնս են բնութագրում ավագ-անի արտահայտչաձեւը, որը մեր պարագայում առավել է կարեւորվում` մեծ ու գլխավոր:

Մնում է` արժանի լինել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ստեփանակերտում աղջիկս 3 եւ 5 տարեկան անչափահասների հետ մենակ է մնացել, փեսայիցս լուր չունենք»

Հաջորդ գրառումը

Գաճաճ պետութիւններ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գաճաճ պետութիւններ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական