Երեւանում օրերս լույս է տեսել եւ չորեքշաբթի օրը, ապրիլի 20-ին, «Հոլիդեյ ինն» հյուրանոցի դահլիճում կայացած շնորհանդեսով գրասեր հանրությանն է ներկայացվել մեր ժողովրդին առավելաբար «Մուսա լեռան 40 օրերը» գործով հայտնի Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսե՛ք ձայնը» նշանավոր ստեղծագործության հայերեն թարգմանությունը:
693+ էջանոց գրքի գերմաներեն բնագրի թարգմանիչն է Մայր աթոռ Ս. Էջմիածնի վաստակաշատ միաբաններից, Ուրուգվայի հայոց թեմի երկարամյա առաջնորդ Հակոբ արք. Գլնճյանը: Նկարիչը՝ Մայիս Մխիթարյանը, ձեւավորողը՝ Վիտալի Ասրիեւը, սրբագրիչը՝ Մարգարիտ Իսկանդարյանը: Շքեղակազմ գրքի մեկենասն են Գրիգոր Մովսիսյան եւ Նաիրա Կարապետյան ամուսինները:
Գիրքը նվիրված է «Ֆրանց Վերֆելի լուսավոր եւ անանց հիշատակին»:
Խմբագրությունս շնորհակալությամբ ստացավ գրքից մեկ օրինակ: