Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց ցասումի, բայց «նախկիններին» մեղադրելով

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժբախտ պատահականությամբ արդեն որերորդ անգամ իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հերթական փաստաթղթի արտահոսքն ընդդիմությունն է անում: 44-օրյա պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարության մասին էլ, կհիշեք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն, առաջինը գուժեց: Այս անգամ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է հրապարակել «խաղաղության պայմանագրի» նախնական կամ աշխատանքային տարբերակը: Միջազգային կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ու դրսի գործընկերների հետ աշխատող ընդդիմադիրների ձեռքն, անշուշտ, նմանատիպ փաստաթղթեր կարող են ընկնել, բայց անչափ հետաքրքիր է, թե ինչու են հենց նրանք հանձն առնում հրապարակել դրանք: Եթե տրամաբանությունն այն է, որ դրանց հրապարակումից հետո հասարակությունն, ի վերջո, կարթանանա խորը թմբիրից, փողոց դուրս կգա ու կփորձի 2018-ի նույն ոգով ճանապարհել իշխանությանը, ապա 2020-ից հետո մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ դա տեղի չի ունենում: Նախ՝ հասարակակական ցասումը ցուցափեղկի վրա դրված իր չէ, որ վերցնես ու գործի դնես, երկրորդ՝ հասարակական ցասումը կառավարող ու առաջ տանող լիդերներ են պետք: Հայաստանում ապրողները նորից 2020-ից հետո մի քանի անգամ հասկացրել են՝ այդ լիդերները փողոցներում ու ամբիոններում օդ թրատող ընդդիմադիրները չեն:

Ինչեւէ, ծանոթանալով Աշոտյանի կողմից հրապարակված տեքստին, միանգամից կարող ենք արձանագրել՝ մեղմ ասած, հայանպաստ չէ: Եթե «խաղաղության պայմանագրի» առանցքում համացանցում հայտնված այդ գրությունը պետք է լինի, ապա այն ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, հետեւաբար նաեւ (գուցե ոչ միանգամից, փուլ առ փուլ) Արցախն Ադրբեջանի կազմում ներառել: Դրանում հարակից բազմաթիվ այլ հարցերի ու կարգավորումների մասին եւս նշվում է, բայց այստեղ առանցքային ու կարեւորագույնն Արցախի կարգավիճակի հարցն է:

ՀՀԿ-ականի կողմից երեւան բերված, ընդունենք, փաստաթղթի մասին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայն-ծպտունը չի լսվում, ինչը, ցավոք, երկու բանի մասին կարող է վկայել. կա՛մ նրանք գլուխ չեն հանում, թե ինչի մասին է խոսքը, կա՛մ էլ լռում են մեծագույն աղետից առաջ: Համենայնդեպս փաստենք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այս օրերին շարունակ «խաղաղության պայմանագրի» մասին են խոսում, ու կասկածից անգամ վեր է, որ Փաշինյանի կաբինետն այն ստորագրելու մտադրություն ունի: Իհարկե, դժվար է կանխազգալ, թե արտաքին քաղաքական դեպքերն ինչ զարգացումներ կունենան, պայմանագիրն էլ՝ որտեղ կմնա, բայց այն, որ իշխանությունը մարդկանց ուղղակիորեն համոզում է՝ պայմանագրի վավերացումն անհրաժեշտություն է, փաստ է:

Հասարակությունն իրականում չի հասկանում՝ «խաղաղության պայմանագիրն» ի վերջո լա՞վ է, թե՞ վատ, որովհետեւ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը պարզ, մարդկային լեզվով, առանց պաթոսի, վիրավորելու ու էմոցիաների մարդկանց չի բացատրելու՝ որն է դրա օգտակարությունն ու վտանգը: Եվ չի բացառվում՝ մի գեղեցիկ օր, երբ Փաշինյանը հայտարարի՝ ելնելով ստեղծված ծանր վիճակից՝ փաստաթուղթ է ստորագրել, մարդիկ այդպես էլ չհասկանան՝ ի՞նչ է դա նշանակում կամ ի՞նչ անել դրանից հետո: Եվ  ամեն բան 2020-ի նոյեմբերի 9-10-ի սցենարով կզարգանա. նախ մարդիկ հրապարակ դուրս կգան, ապա ՔՊ-ականները կսկսեն արդարանալ, թե իրենք էլ տեղյակ չեն եղել այդ փաստաթղթից, ապա մարդկանց կսկսեն համոզել, թե այս ամենի մեղավորը «նախկիններն» են:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերը ի պաշտպանություն Լենինգրադի

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական