Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապազգայնացումը որպես մեր պետության հիմքերը սասանելու ուղիղ ճանապարհ

Գեղամ Մկրտչյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգի խնդիրը զուտ ապրելու մեջ չէ, այլ որպես ԱԶԳ ԱՊՐԵԼՈՒ…

ԿՈՄԻՏԱՍ   

Հայաստանի Հանրապետությունը, լինելով էթնիկ առումով համարյա միատարր, բնակչության 98 տոկոսը կազմող տիտղոսակիր ազգի՝ հայերիս պետությունն է: Մեր դարավոր երազանքի իրականացումը: Եվ դրանով, համապատասխան իրավական ձեւակերպման առկայությունից կամ բացակայությունից անկախ, ազգային պետություն է կամ պետք է լինի այդպիսին: Եվ իրականացնի իր բոլոր քաղաքացիների եւ համայն հայության շահերից բխող ազգային քաղաքականություն, ինչը բնավ չի նշանակում կտրվածություն աշխարհից ու համամարդկային խնդիրներից, գործընթացներից:

Ցավոք, մենք ականատես ենք երկրիս ներկա կառավարության ճիշտ հակառակ քաղաքականությանը: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի այս կառավարող խումբը ազգայինը համարում է ինչ-որ հետամնաց, «ժամանակի պահանջներին չհամապատասխանող» բան եւ համաշխարհայնացման հովերին տրված՝ շտապում է ապազգայնացնել մեր պետությունն ու հասարակությունը, կառուցելով «համակեցության կանոններով ապրող եռջանիկ (իրենց արտասանությամբ՝ ռ-ով – Գ. Մ.) հասարակություն»: Եվ այդ քաղաքականությունը սկսած լինելով իրականացնել համարյա իշխանության գալուն պես, քայլ առ քայլ հետեւողականորեն առաջ են տանում այն՝ հաշվի չառնելով ոչ ոքի եւ ոչինչ, ասես մի ծրագրված առաքելություն իրականացնելով: Սկսելով հիմքից՝ կրթությունից ու գաղափարական-բարոյական կողմնորոշիչներից:

Դրա երեւի առաջին խորհրդանշական կրակոց-ազդանշանը, որն ամեն անգամ առիթ է լինում հիշելու, Կրթության ազգային ինստիտուտի փակումն էր: Թերեւս միակ լսված պատճառաբանությունն այն էր, թե վատ է աշխատում (այդպես լիներ՝ երեւի կառավարություն չպիտի ունենայինք…): Մեր եկեղեցու դեմ անվայել քայլերն ու դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու նախաձեռնությունը, դպրոցին պարտադրված, դպրոցն ապազգայնացնող կրթական նոր չափորոշիչները, որտեղ ի թիվս շատ այլ բաների՝ հայոց լեզուն, օրինակ, ընդամենը հանրային հաղորդակցման եւ գիտելիքներ ձեռք բերելու միջոց է համարվում, մի տեղ նույնիսկ՝ մայրենի լեզուն, ըստ շարադրանքի… օտար լեզու («սովորողները… գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»): Ազգային գիտելիք ու դաստիարակություն տվող «Հայ ասպետ» հեռուստահաղորդման, սերունդներ դաստիարակած եւ սերնդեսերունդ սիրված մանկապատանեկան հայտնի թերթ ու ամսագրերի ֆինանսավորման դադարեցումը, պատմության՝ այսօր արդեն մասնագիտական ու հասարակական վրդովմունքի արդարացի ալիք բարձրացրած նոր դասագրքերը… Դեռ մյուսների ձայնն էլ երեւի հետո կելնի:

Բառացիորեն օրերս ռուսաստանյան լրահոսում հաղորդվեց, որ այդ երկրում բուհեր ընդունվելու համար ռուսաց լեզվից պետական միասնական քննությունը կմնա պարտադիր: Իսկ մեր բուհերի ոչ-մասնագիտական բաժիններում մեր ապագա մտավորական-մասնագետներին, երկրի ապագա տերերին ու պատասխանատուներին հայոց լեզվի եւ գրականության, Հայոց պատմության գոնե երկու տարվա ուսուցումը, ապա եւ ընդունելության քննությունը դարձրին ոչ պարտադիր… Այս քայլերի գալիք հետեւանքները վախեցնող են:

Եվ հիմա էլ, պատկերացնո՞ւմ եք, Պատմական Հայաստանը, այսինքն մեր պատմական ժառանգությունն ու հիշողությունը, «խանգարում է» «իրական Հայաստանին», դասավանդվող, առնվազն 1600 տարվա ավանդույթով սրբագործված «Հայոց պատմություն» առարկան պետք է դարձվի «Հայաստանի պատմություն», իսկ հայրենիքը, իբր, լոկ պետությունն է… Պետք է, նաեւ, ազգայինի կոչում ունեցող եզակի մշակութային հաստատությունները վերանվանվեն պետական, որպեսզի պետությունը կարեւորվի: Իսկ հայրենասիրությունն էլ… «սխալ» է: Մարդկային միտքը խճճող ու մոլորեցնող այս հորձանքի մեջ ինչպե՞ս են կողմնորոշվելու իմ, ձեր զավակներն ու թոռները, ի՞նչ արժեքների են հավատալու եւ ի՞նչով են դաստիարակվելու, գաղափարապես զինվելու մեր բազմավտանգ երկրի վաղվա պատասխանատուները…

Առհասարակ, պետականի հակադրումը ազգայինին ինքնին արհեստական ու կեղծ հակադրություն է: Նայեք բառարանները, «ազգային» բառ-հասկացությունը ի թիվս այլ իմաստների նշանակում է նաեւ պետական, համապետական, այլեւ՝ ամբողջ ժողովրդին պատկանող: Անգամ Շվեյցարիայի նման պետությունում, որը համադաշնություն է եւ այնտեղ, որքան մեզ է հայտնի, ազգային պատկանելության հարցադրումն ընդունված չէ, այլ ասում են՝ գերմանախոս նահանգ, ֆրանսախոս, իտալախոս նահանգ եւ այլն, էլի կա ազգային հասկացությունը՝ հենց պետականի իմաստով. Շվեյցարիայի ազգային օր, Ազգային խորհրդարան, ազգային բանկ… Իսկ  ԱՄՆ-ի նման ապազգային պետությունում անգամ ազգային այգիներ են նշվում:

Իսկ մեզ նման փոքր եւ առայժմ ոչ մեծ հնարավորություններով պետությունը, նրա հասարակությունը այս դժվարին տարածաշրջանում պարզապես պարտավորված են  լինել բառի բուն իմաստով ազգային եւ այդ հիմքի վրա՝ միասնական ու նոր բառով ասած՝ դիմակայուն: Պետականը կարեւորելու համար ազգայինի, անգամ այդ բառի  մերժումը, առաջինը երկրորդին հակադրելն ու ազգայինի ստորադասումը իր գալիք հետեւանքների առումով խարխլում է նաեւ մեր պետականության հիմքերը:

Որպես հայ ազգի պետություն՝ Հայաստան պետությունն ի դեմս երկրի կառավարության պետք է պահպանի ու զարգացնի մեր ազգային արժեքները, կատարի հայ ժողովրդի կամքը եւ ծառայի նրա շահերին: Հակառակ դեպքում այդ պետության, տվյալ կառավարության գոյությունն իսկ դառնում է ինքնանպատակ եւ մի տեսակ անհասկանալի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեղծ բարեպաշտության մեղադրանքներ «խաղաղարար» Ադրբեջանի հասցեին

Հաջորդ գրառումը

2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո Իսրայել ներգաղթի թվերն աճել են՝ 31 000

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո Իսրայել ներգաղթի թվերն աճել են՝ 31 000

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական