Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատանք. դա ի՞նչ է

Գեղամ Քյուրումյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոմանիշների բառարաններում   աշխատանք բառի դիմաց գրված է՝ վաստակ, զբաղմունք, գործ… Ընդամենը չորս տարի առաջ ՀՀ բարձր մակարդակներում սրանց ավելացավ` պարգեւատրում հասկացությունը, երբ տնտեսական քաղաքականության կուրս  հռչակվեց աշխատանքը դրամական տեսքով խրախուսելը: Թե ինչքանով էր արդարացված այն սեփական թիմից սկսելը, որը դրսեւորվեց նախարարների, տեղակալների, կառավարությանը կից կոմիտեների, ծառայությունների, գործակալությունների, վարչությունների, այլ ստորաբաժանումների պաշտոնյաների ամսվա վաստակը մինչեւ 1.500.000 դրամի հասցնելը, հանրության մի զգալի հատվածն այն որոշակի վերապահումով ընդունեց; Արդեն իսկ պարզ էր, որ ժողովրդին ծառայելու խոստումներով իշխանության եկածները կարող էին բավարարվել ՀՀ-ում ընդունելի՝ ասենք մինչեւ չորս հարյուր հազար դրամի դիմաց ստորագրելով, որպիսի տեղեկատվություն հաճախ է հայտնվում համաշխարհային մամուլում: Իսկ ահա հայաստանյան միջավայրում, եթե 1.5 մլն դրամ ստացողի կողքին կա նաեւ երկրորդ բարձր վարձատրվողը, կարելի է մինչեւ ամենաթողության տրամադրւթյան տրվել. ե՛ւ երկրորդ բնակարանը գնել, ե՛ւ երրորդ ավտոմեքենան, ե՛ւ ամռանը արտերկիր հանգստանալու մեկնել, ե՛ւ ձմռանը, նաեւ` ընտանիքի անդամների արտասահմանյան ուսումնական հաստատություններում ուսանելու վճարները փակել, մի խոսքով` շոկոլադե միջավայր:

Որ այս ամենը ներկայացվում է բարձր վաստակ ունենալու շղարշի տակ, որն ուղեկցվում է դեպքից դեպք տարօրինակ քրեական բացահայտումներով, սա՛ է ՀՀ իրական միջավայրն ու պատկերը. ինչ-ինչ  աճի ցուցանիշների պարագայում հարյուր հազարավոր այլոց մոտ անգամ նվազագույն դրական փոփոխություններ չեն արձանագրվում, ինչպիսի իրողությունը տեղ է գտնում հենց իշխանության տարբեր թեւերի հաշվետվություններում:

Այս ֆոնին ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինքը աղքատությունը հաղթահարելու այլ ձեւ ու միջոց չգիտի, քան է` աշխատանքը: Ավաղ, չի ասում, թե որքան է իր կառավարությունում սիզիփոսյան աշխատանքը, որտեղ վերջին շաբաթներին նվազագույնը երկու նախարարներ փոխվեցին, մեկը` սուս ու փուս, մյուսն այնպիսի աղմուկով, որ հանրությունը երկար տարիներ չէր տեսել, քանզի կապված էր նաեւ տեղակալի ու 5-6 աշխատակիցների ինչ-ինչ ֆինանսական գործարքների հետ:

Մեր պատմության համայնավար շրջանում հետեւյալ կարգախոսը կար` աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Լավից-վատից աշխատում էին, դժգոհելով բնակարան էին ստանում, արձակուրդ մեկնում, անաշխատունակության թերթիկ ներկայացնում, սոցերկրներ ուղեւորվում, քանզի, ասում էին, քարից հաց քամող մարդիկ են, ասել է թե` աշխատողներ, հերոսներ: Հիմա, պարզվում է, վերջիններս հարկ վճարողներն են, եթե իհարկե աշխատանք ունեն: Այնքանով-որքանով մեր մեկ միլիոն գյուղաբնակների խոսույթում հիմնական արտահայտությունը աշխատանք չկա- ն է, նրանց հերոսների ցանկից ջնջել են, ասենք` հանել են: Նրանք էլ յուրօրինակ կողի են ընկել ու նախորդ իշխանություններից որպես պարգեւ ստացած բարեբեր հողերում մեզ անհրաժեշտ հացի ու շաքարավազի հումք ցորենն ու ճակնդեղը չեն աճեցնում: Դե հիմա դուք տեսեք, ասում են իշխանություններն ու լուծարում գյուղաբնակների խնդիրները լուծելու կոչված գյուղատնտեսության նախարարությունը: Դե, Սինգապուրն էլ չունի, ի՞նչ է եղել որ: Այն է եղել, որ այդ հողազուրկ քաղաք-պետութունը տարեկան նվազագույնը 120 հազար տոննա հավի միս է արտադրում, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 12 հազար տոննա է, ներկրվողը` 20-25 հազար տոննա, տեղում արտադրվածի կրկնապատիկը:

Թերեւս նման մոտեցմամբ աշխատանք կազմակերպվեց, ասենք, ՀՀ մշակույթի  նախարարությունը վերացնելու ուղղությամբ: Դե դեպի Եվրոպա կուրս ենք ընտրել, հայերս եվրոպական արժեհամակարգի կրողներ ենք, նոր գործ է պետք ծավալել: Խնդրեմ ծանոթացեք հայկական հեռուստաալիքներով սփռվող երգերից մեկի հետեւյալ կրկներգին.

Մեր այգում քեֆ չի լինի,

Յարս պարել չգիտի:

Ոչի՞նչ, որ ընկերուհու յարն էլ պարել չգիտի: Փոխարենը պատկերացրեք ինչ է կատարվում այգում, երբ այնտեղ հայտնվում է 1.000.000  դրամ ամսագումար ստացող  փառապանծ իրավական համակարգի ներկայացուցիչ յար-փեսացուն: Կարեւորը խորովածի շշերով    պարն է, իսկ գոյականներն ու նրանց գործընկերները կհամբերեն, կդիմանան, կամ էլ` իրենց գործը օվկիանոսից այն կողմում կշարունակեն, ուր Արցախ ցուցանակով փողոց կա ու յան-ով ավարտվող քաղաքապետ: Շախմատիստի համար աշխատանքային գործիք համարվող համակարգիչ գնելուց հրաժարվելուց հետո ՀՀ դրոշի տակ հանդես գալուց հրաժարվեց մեր առաջատարը, նույնանման ինչ-որ բան կատարվեց ֆուտբոլի հավաքականի ավագի պարագայում… դե, սպորտի նախարարություն ունենալը որն է: Իսկ ահա պարզվում է, որ Ավստրիայում պաշտպանության ու սպորտի նախարարությունները գործում են նույն կառույցում, լրացնում մեկը մյուսին. բա-ա-ա:

Աշխատա՞նք. մեր օրերում դա ի՞նչ է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհավորում ենք

Հաջորդ գրառումը

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական