Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկանխիկ վճարումների ստվերային կողմը

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Մեկ բնորոշում կարող եմ տալ «շիլա-շփոթ»: Այս կառավարությունը երբեւէ որեւէ օրենքի ներդրման ժամանակ նախապատրաստական աշխատանք չի կատարում:

Անցում դեպի անկանխիկ գործարք. պատրա՞ստ էին  արդյոք համակարգն ու հասարակությունը: Անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց դեռ երկու ամիս էլ չի անցել, բայց նույնիսկ օրենքն ընդունած իշխանություններն են խոստովանում, որ բազմաթիվ խնդիրներ կան:

Անկանխիկ գործարքների անցնելու ճանապարհին բազմաշերտ խնդիրներին լուծումներ չեն տրվում: Տնտեսվարողները մանրամասնում են՝տեխնիկական խնդիրները դեռ լուծված չեն, փորձագետներն էլ հավելում՝ երկիրը պատրաստ չէր:

«Հայաստանի մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում, դեռեւս չկան համապատասխան ենթակառուցվածքներ. սահմանափակ է բանկերի, բանկոմատների ու տերմինալների թիվը: Նոր օրենքը ստեղծում է լրացուցիչ ծախսեր եւ անհարմարություններ վարկային վատ պատմություն եւ արգելափակված հաշիվներ ունեցող անձանց համար »,- մեզ հետ զրույցում նշում է տնտեսագետ Մնացականյանը:

Օրենսդրական կարգավորումներից մինչեւ տեխնիկական հագեցվածություն, հանրային տրամադրություններից մինչեւ թվային նոր հարթակների ներմուծում, նոր պարտադրանք հիշեցնող օրենքը, որը կոռուպցիոն ռիսկերն է փորձում նվազեցնել, դեռեւս այդքան էլ արդյունավետ չէ:

«Այստեղ ոչ միայն գործողությունների բովանդակությունն է կարեւոր, այլ նաեւ այն, թե դա ինչ ազդեցություն կապահովի: Տարբեր ծառայություններ մատուցողները, որոնք անկանխիկ ճանապարհով վճարվելու են 300 հազար դրամի շեմը գերազանցելու պարագայում, հարկերը շրջանցելու ճանապարհներ կգտնեն: Օրինակ՝ ծառայության գումարը հարկ վճարելուց առաջ կարող են նշել 50 հազար դրամ, բայց ծառայության համար վերցնել 300 հազար եւ ավելի դրամ: Այսինքն՝ մնացած գումարը կվերցնեն կանխիկով»,- նշում է իրավաբան Աննա Սարգսյանը:

Մայրաքաղաքում անկախ գումարի չափից անկանխիկ պետք է լինեն նաեւ բժշկական բոլոր ծառայությունների դիմաց վճարումները, աշխատավարձերն ու ուսման վարձերը, ինչը քաղաքացիները ավելորդ գլխացավանք են համարում:

Հիվանդանոցներում խնդրահարույց է, եւ՛ ծառայությունների դիմաց վճարված գումարի վերադարձը, եւ՛ գանձնվող միջնորդավճարների հարցը:

«Երբ վճարումը կատարվել է, սակայն վիրահատությունը տեղի չի ունեցել էդ գումարը ո՞նց են հետ տալու, եթե ես եմ ու քարտ չունե՞մ: Չգիտեմ, ավելի բարդացնում են, նոր օրենքներ են հորինում»,- դժգոհում է մի քաղաքացին:

Կան խնդիրներ, որոնք փաստացի դեռ կարգավորված չեն: Իսկ կառավարությունը  օրենքի կիրառումից փորձ ստանալուց հետո ե՞րբ փոփոխություններ կանի, մեծ հաշվով դեռ պարզ չէ:

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Գորբաչովի մասի՞ն էլ՝ «լավը կամ ոչինչ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Գորբաչովի մասի՞ն էլ՝ «լավը կամ ոչինչ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական