Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրադարձ-հերքում «Ազգ»ի տպագրած հոդվածին

ԱԶԳ
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
377
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել «Ազգ» շաբաթաթերթում 03.11.2023թ. տպագրված «Հայերին եւ հույներին փրկած ճապոնական նավը. պատմաբան Նանակո Մուրատայի հետազոտությունների հետքերով» ճապոնագետ Աստղիկ Հովհաննիսյանի հոդվածի պատասխան-հերքումը:

Տեղեկացնում եմ, որ ունեմ Ճապոնիայի Տոյո համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հունագետ տիկին Նանակո Մուրատայի թույլտվությունը՝ փոխանցելու, որ Աստղիկ Հովհաննիսյանն իրեն դիմել է հայերեն լեզվով իր հետազոտությունը որպես էսսե ներկայացնելու համար: Այնուհետեւ տիկին Մուրատան իմացել է վերոնշյալ հրապարակային հոդվածի մասին պոստֆակտում: Ստացվում է, որ Աստղիկ Հովհաննիսյանը, առանց քննարկելու ուսումնասիրության հեղինակի հետ իր շարադրանքը, տպագրել է ոչ թե էսսե, այլ՝ հրապարակային հոդված «Ազգ» շաբաթաթերթում: Տիկին Մուրատան փոխանցել է նաեւ, որ չի ընթերցել հետազոտողներ Աննա Վարդանյանի եւ Թեհմինե Մարտոյանի հայալեզու համատեղ հոդվածը, գիրքը եւ չէր կարող որեւէ կարծիք, հակաթեզ ունենալ կատարված հետազոտության վերաբերյալ:

Ցանկանում եմ ընթերցողին տեղեկացնել, որ մինչեւ սեփական հերքումով հանդես գալը, մոտ չորս ամիս կատարել եմ գիտահետազոտական քննություն, միավորել գիտնականների, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվում են Զմյուռնիայի, ինչպես նաեւ «Տոկեի Մարու» նավի թեմայի ուսումնասիրությամբ:

Հարկ եմ համարում նշել, որ նմանօրինակ իրավիճակներում գիտական էթիկան թույլ է տալիս բանավեճի հրավիրում, քննարկում եւ հստակեցում, որի ընթացքում հնարավոր է դառնում քաղաքակիրթ ձեւաչափով գիտահեն փաստարկների եւ հակափաստարկների ներկայացումը:

Սույն թվականի փետրվարի 27-ին ուղարկված բանավեճի հրավերին Աստղիկ Հովհաննիսյանը չի արձագանքել, ապա մարտի 2-ին, ժամը՝ 12:00-ին, Երեւան քաղաքի «Օպերա Սուիթ» հյուրանոցի (Ռաֆայել Լեմկին 3,1) «Վագներ» սրահում կազմակերպված գիտական քննարկմանը չի ներկայացել: Տեղում հեռախոսազանգի միջոցով նա փոխանցել է, որ ինչ-որ հարցերի ավելորդ պատասխանելու մտադրություն չունի:

Փոխանցում եմ ընթերցողին, որ որեւէ գիտահեն հակափաստարկ իմ հետազոտության առնչությամբ չի ներկայացվել:

Ցանկանում եմ ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ Աստղիկ Հովհաննիսյանի հոդվածից վրիպել է գլխավոր նպատակը՝ տիկին Նանակո Մուրատայի հետազոտության ներկայացումը:
Առիթն օգտագործելով ուզում եմ պատասխանել նաեւ, որ «Տոկեի Մարու. ճապոնական նավի հետագծով» հրապարակումը գիրք է եւ ունի ամրագրված ISBN 978-9939-9290-1-9: Այն առկա է Հայաստանի, Սինգապուրի, Բավարիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի ազգային, քաղաքային, համալսարանական գրադարաններում:

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, միջազգայնագետ-ճապոնագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Աննկարագրելի քաոս էր, երեխաներին ասել ենք՝  չխոսեք, վերեւ չնայեք, թուրքերի միջով ենք գնում». Բռնագաղթը Շուշիից

Հաջորդ գրառումը

Ֆընգ Յանգ Մինգ. «Հայաստանի համար այսօր ամենակարեւորն ուժեղ կառավարություն ունենալն է»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆընգ Յանգ Մինգ. «Հայաստանի համար այսօր ամենակարեւորն ուժեղ կառավարություն ունենալն է»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական