Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ռեսուրս չունենք, ինչո՞վ պիտի կռվենք, պատերա՞զմ եք ուզում». Ազգային ժողովի նսխկին պատգամավոր Արման Աբովյանը հորդորում է չհավատալ իշխանության կողմից հրապարակ նետվող այս ու նմանատիպ այլ ձեւակերպումներին: Վստահ է՝ իշխանավորները դա անում են մարդկանց հիմարացնելու համար:

«Երբ ասում ենք՝ ռեսուրս չունենք, դա նշանակում է՝ թշնամուն հրավիրում ենք երկիր, որ մեզ խփի, քանի որ… ռեսուրս չունենք: Դա սուտ է, քանի որ ռեսուրս էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք: Խնդիրն այն է, թե ինչ նարատիվով է այն օգտագործվում: Իհարկե, մարդկանց մի խումբ կա, որ սիրում է խաբված լինել: Բայց եթե դու հրաժարվում ես ընդունել, որ պատերազմ է ընթանում ՀՀ-ի եւ Արցախի դեմ, դրանից պատերազմը չի դադարում»,- օրերս Արցախի շրջափակման թեմայով կայացած քննարկման ժամանակ նշեց Աբովյանը:

Խաղաղությունը գործընթաց է, վերջնակետ չէ, վստահ է ԲՀԿ-ականը, եւ այդ գործընթացի հիմքում երկու գործոն է. «Նախ հակառակ կողմն էլ պետք է խաղաղություն ցանկա, որ, կարծես թե, չի ուզում: Եվ բացի դա՝ խաղաղություն պետք է ուզենան նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնները՝ համաձայն մեր տեսլականի: Օրինակ՝ գիտե՞ք խաղաղություն ասվածը արեւմտյան թեւի համար ինչ է. ռուս-իրանական, մասնակի՝ չինական եւ հնդկական ազդեցության դուրսմղումն է տարածաշրջանից: Դուրսմղումը լինելու է մեր բոլորի կյանքի հաշվին: Փաստն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում են ցեղասպան գործողություններ, բայց գեթ մեկ պատժամիջոց իրենց հանդեպ չի կիրառվել: Սա՛ է Արեւմուտքի տեսլականը. մեր պետությունների հաշվին ձեւավորել խաղաղություն տարածաշրջանում: Խաղաղությունն ինչպե՞ս են տեսնում Թուրքիան ու Ադրբեջանը. պարզ է՝ ամեն մեկն՝ իր ձեւով: Այդ երկրների խաղաղությունը, հայկական երկու էթնոքաղաքական տարրի ի սպառ ոչնչացումն է՝ Արցախ, Հայաստան: Իրենց միասնական տեսլականը միավորվելն ու ընդհանուր սահման ունենալը, մեծ կայսրություն ձեւավորելն է: Իսկ այդ ամենն ունենալուն մենք ենք խանգարում: Մարդիկ, որ հրաժարվում են դա ընդունել (խոսքը իշխանության մասին է) ու կարծում են՝ իմ, բոլորիս կենսական շահերը մեր երեխաների կյանքը հանձնելով՝ կարելի է ինչ-որ մի մասի համար խաղաղություն վաստակել, սխալվում են: Նման բան չկա»:

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ համոզված է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը պայքարի ինստիտուտ ստեղծելն է: Վստահ է՝ այդ ինստիտուտը կարող է Արցախում ստեղծվել: «Հաջորդ քայլը պայքարի ենթակառուցվածքներն են: Շատ կարեւոր է նաեւ պայքարի բովանդակությունը»: Այո, Ադրբեջանը Թուրքիայի հետ խնդիր է դրել ապամոնտաժել Կովկասում երկու հայկական միավորները: Ուրիշ խնդիր չի դրել՝ ո՛չ ճանապարհի, ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ մարդկանց սովամահ անելու: Խնդիրը լուրջ է՝ հայկական միավորների ապամոնտաժում: Դա կարող է կանգնեցնել պետությունը, պետական մտածողությունը պետական գործիքակազմով»,- ասում է նախկին պատգամավորը:

Հովհաննիսյանն ահազանգում է՝ իշխանությունն այսօր աշխատանք չի տանում նաեւ հայկական սփյուռքի հետ: Եվ եթե սփյուռքի հետ չես աշխատում, ապա այն դառնում է մեզ նման սովորական մարդկանց մի հավաքականություն: «Բայց եթե աշխատում ես, սփյուռքի վերացական գաղափարից ստանում ես կոնկրետ գործիք, թիկունք: Այս իշխանությունը չի աշխատելու: Բոլոր նման իրավիճակներում բոլոր ժողովուրդները գնում են վերոնշյալ ճանապարհով: Նույն Արցախում 30 տարի առաջ գնացին պետական պաշտպանության կոմիտեի տարբերակով եւ կարողացան իրավիճակից դուրս գալ: Պետք է սրենք իրավիճակը. հակառակ դեպքում քրոնիկ վիճակով Ադրբեջանը գնալու է Արցախի խեղդամահության եւ արագ անցնելու Հայաստանին: Բայց պետք է սրենք իրավիճակը՝ հաշվարկված, գրագետ քայլերով: Պատկերացրեք՝ Արցախում գնում է վատագույն սցենար, Հայաստանում հանդարտ ապրել չի լինելու, դժոխք է լինելու, քաոտիկ վիճակ է լինելու, ոչ մեկը չի ճանաչելու փողոցում՝ ով ում է ինչ անում, չկա աշխարհում պետություն եւ ժողովուրդ, որտեղ մի մասին ենթարկում են ցեղասպանության, մյուս մասը հանդարտ ապրում է: Եթե Արցախում պայքար կա, ազգային վերածնունդ եւ ատամներով պետություն պահելու գործընթաց, այստեղ նույնը պիտի գնա: Ուրախ կլինեմ, որ այդ գործընթացը լինի Սահմանադրության շրջանակում, բայց ոչ ոք չի երաշխավորում, որ այլ սցենարներ չեն լինի»,- ընդգծում է բանախոսը:

Քննարկման մեկ այլ մասնակից, արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի համոզմամբ՝ անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

«Ինչի՞ մասին պետք է լինի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը: Ո՞վ է երկխոսելու, իսկապես՝ չգիտեմ: ՀՀ-ում եւ Արցախում դեսպանատների եւ միջազգային կառույցների մոտ ցույց անելուց առաջ պետք է հասկանալ՝ ո՞վ է մեր հարցի հասցեատերն ու ընդունել՝  այդ ամենի պատճառը մենք ենք: Սա միայն այս վերջին երեք կամ հինգ տարվա արդյունքը չէ»,- նշում է Ադոնցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումներն սկսվել են

Հաջորդ գրառումը

Դասախոսություն՝Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Դասախոսություն՝Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական