Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այս իշխանությունը տկար է եւ վտանգավոր»

Սևակ Վարդումյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
99
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը

– Ձեր հայտարարությունը, կապված Բագրատ Սրբազանին Երեւանում սպասելու հետ, շատ քննարկվեց, քանզի շատերը «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են պրոիշխանական քաղաքականություն տանելու մեջ: Մայիսի 9-ին որտե՞ղ է լինելու ԼՀԿ-ն:

– Շատերը թող նախ իրենց սեփական քաղաքական ուղին գնահատեն ու վերանայեն, հետո մնացածին քննադատեն: Մենք միշտ առաջնորդվել ենք մեր խղճով ու հավատամքով եւ ազնիվ եղել հանրության առջեւ: Բագրատ Սրբազանի շարժմանը եւս սատարում ենք՝ ելնելով այն հավատամքից, որ մարդկանց արդար բողոքի ձայնը չպետք է լռեցվի: Մայիսի 9-ին դուք մեզ կտեսնեք շարժման մյուս մասնակիցների կողքին:

– Վերջերս ԼՀԿ-ն կարծես կոշտացրել է խոսույթը իշխանությանը քննադատելու հարցում: Ի՞նչ է փոխվել:

-Խնդիրը հենց դրանում է, որ բան չի փոխվել եւ չի փոխվելու: 2021 թվականին մենք համերաշխության կոչ արեցինք եւ ընտրություններից հետո թույլ տվեցինք, որ մեր կուսակցության նախագահը ներգրավվի արտաքին քաղաքական ու դիվանագիտական ճակատում, որպեսզի փորձենք միացյալ ջանքերով երկիրը հանել այն խորը ցեխից, որի մեջ մտանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Բայց մենք ընթացքում տեսանք, որ իշխանությունը տապալել է բանակցային դիվանագիտությունը, հատել է իր իսկ հայտարարած կարմիր գծերը, իսկ հիմա պատերազմի սպառնալիքով գնում է միակողմանի զիջումների: Մենք լոբբիինգ ենք արել, որ այսպես շարունակել հնարավոր չի, պետք է վերանայել բանակցային մարտավարությունը եւ փոփոխություններ անել արտաքին քաղաքական կուրսում: Բայց ոչինչ չի փոխվել, հակառակը՝ փոսը գնալով խորանում է Հայաստանի շուրջը, իսկ մարդկանց շարունակում են ստերով կերակրել:

– Ձեր գնահատականով ճի՞շտ էր համագործակցության գնալ մի իշխանության հետ, որը որեւէ մեկի չի լսում, խորհուրդ չի ընդունում:

-Ժամանակը եւ իրադրությունը մեզ ստիպեց մի կողմ թողնել նախապաշարմունքները, տարաձայնությունները, մեր վրա հարձակումները եւ աջակցության ձեռք մեկնել: Համենայնդեպս, մենք փորձեցինք եւ հանգիստ ենք մեր խղճի առջեւ: Հիմա եթե հարցնեք՝ կհամագործակցե՞ք արդյոք իշխանության հետ, ես միանշանակ կասեմ, որ երկրորդ անգամ նույն գետը չեն մտնում, այս իշխանությունը տկար է եւ վտանգավոր:

–Եթե ակտիվ փողոց լինի, ապա որո՞նք են լինելու ձեր քայլերը:

– Շարժումը նոր է մեկնարկել, եւ ես հույս ունեմ, որ այն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, կառաջադրի արդար, իրատեսական նպատակներ, կլինի պաշտպանված վարկաբեկող քաղաքական միջամտություններից եւ հետեւողական կգնա մինչեւ վերջ: Այս պայմաններում մենք էլ կաջակցենք մինչեւ վերջ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերապատրաստվում են քոլեջների դասախոսները

Հաջորդ գրառումը

Տեսիլքն ու իրականությունը գեղանկարիչ Արմեն Բոյախչյանի հոբելյանական ցուցահանդեսում

Համանման Հոդվածներ

4 հուլիսի, 2025

Յայտարարութիւն

04/07/2025
4 հուլիսի, 2025

Քսիվներ հանրությանը

04/07/2025
4 հուլիսի, 2025

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

04/07/2025
Հաջորդ գրառումը

Տեսիլքն ու իրականությունը գեղանկարիչ Արմեն Բոյախչյանի հոբելյանական ցուցահանդեսում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Առավոտյան ժամը 80.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ–ից, քննչական կոմիտեից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Երևան քաղաքի...

ԿարդալDetails

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական