Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսաստանի հետ

Գեղամ Մկրտչյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մի քանի օրերին տեղի ունեցած արտաքին-քաղաքական երկու տարամետ իրադարձությունները՝ Բայդենի վարչակարգի հեռանալուց առաջ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական փաստաթղթի ստորագրումը, ապա Մոսկվայում դրան հաջորդած բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ, կարող են տարբեր չափով իրենց կնիքը դնել մեր երկրի կյանքի հետագա ընթացքի վրա:

Դրա հետ կապված հարցերին տարբեր հրապարակումներով անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները: Ստորեւ՝ երկու հրապարակման մասին հունվարի 21-ի լրահոսից:

Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը ԱՄՆ-ի նոր նախագահից

Այս հարցին իր հրապարակման մեջ փորձել է կարճ պատասխանել «Տովարիշչ գեներալ» («Товарищ генерал ») տելեգրամյան ալիքը: Նախ, նշում է հոդվածի հեղինակը, քաջ հայտնի է, որ Թրամփը վիրավորվող է եւ հիշաչար: Չնայած նրա պաշտոնակալման արարողությունից լուսանկարում այդ հանդիսությանն ի պաշտոնե մասնակցող դեսպան Լիլիթ Մակունցի երջանիկ ժպիտին, Նիկոլ Փաշինյանը թրամփիստների «սեւ ցուցակում» է՝ որպես Բայդենի վարչակազմի համար ջանասիրաբար աշխատած կերպար:

Միայն Աստված գիտե եւ Փաշինյանը, թե ինչո՞ւ պահանջվեց Բայդենի կառավարման ամենավերջին պահին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ  ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը: Թրամփի թիմը Հայաստանի վարչապետին… լուրջ չի վերաբերվի, կարծում է հոդվածագիրը:

Երկրորդը, որ նշվում է, այն է, թե Հայաստանն ակնհայտորեն Թրամփի ուշադրության կենտրոնում չէ: Այն կարող է այդտեղ հայտնվել միայն ադրբեջանական լայնածավալ ներխուժման դեպքում: Ինչը Միացյալ Նահանգների աչքում ամենեւին էլ ճակատագրական իրադարձություն չէ, քանի որ կարող է արագ փոխարկվել հենց այն հաղթական խաղաղության, որը Թրամփին այնքան անհրաժեշտ է մոլորակի բոլոր անկյուններում:

Երրորդ, կա Իրանի խնդիրը: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Ուոլցը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ որոշումները կկայացվեն հաջորդ ամսվա ընթացքում: Ընդսմին Ուոլցը նշել է, թե Իրանը թուլացած  եւ «անբարենպաստ վիճակում է» Նեթանյահուի վարչակազմի շնորհիվ, որը  չվախեցավ ոչնչացնել «Հըզբոլլահի» ղեկավարներին: Կարծիք է հայտնվում որոշակի սցենարների դեպքում Իրանի դեմ ամերիկյան հարձակման համար՝ անգամ Հայաստանի տարածքի օգտագործման մասին, ինչի հնարավորությունը, մեր կողմից նկատենք, անկասկած պետք է ամեն կերպ կարողանալ բացառել…

Չորրորդ, Հայաստանն ակնհայտորեն «հավակնում է» դառնալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կամ Ռուսաստանի միջեւ գլոբալ սակարկության առարկա: «Ու քանի որ Հայաստանի արտաքին-քաղաքական սուբյեկտայնությունը զրոյական է, ուրեմն այս «բացատում» մնում է միայն սպասել, թե առանց մեզ (Ռուսաստանի- Գ.Մ.) ինչի՞ շուրջ  կպայմանավորվեն»:

Վերջապես հինգերորդը, ըստ հրապարակման, Հայաստանն ամենայն հավանականությամբ կենթարկվի Եվրոմիության կողմից ամենաարագ եւ կոշտ քաղաքական յուրացման, քանի որ այն ԵՄ ներկայիս սակավաթիվ «կամավոր գաղութային ակտիվներից մեկն է»: Եվ այն, ըստ այդմ, կարելի է փոխանակել արժեքավոր ինչ-որ բանի հետ: Այդ պատճառով էլ, ասվում է թե, կլինեն ե՛ւ եվրոպական հանրաքվե, ե՛ւ ԵՄ առաքելության երկարաձգում, ե՛ւ «Զանգեզուրի միջանցքը» ԵՄ-ի հետ կապված ուժերի վերահսկողության ներքո դնելու փորձեր:

Ահա այսպիսի անուրախ կանխատեսումներ, որոնք հնարավոր խելամիտ հակազդման լրջագույն ջանքեր կպահանջեն Հայաստանը կառավարողներից…

Մոսկվան կփորձի  տանուլ տվածը ետ բերել

2025 թվականի սկզբից Երեւանի կատարած երկու քայլերը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին կառավարության հավանություն տալը եւ ԱՄՆ-ի հետ հիշյալ փաստաթղթի ստորագրումը, Մոսկվան ակնհայտորեն ընդունել է որպես մարտահրավեր: Սակայն, ինչպես կարծում է ռուս քաղաքագետ, հետխորհրդային տարածքի մասնագետ Կիրիլ Կրիվոշեեւը, դա թեկուզ Ռուսաստանից մի կողմ կանգնելու եւս մեկ քայլ է, բայց բոլորովին ոչ այնքան դրամատիկ, որքան շատերը կարծում են: Հենց այդ պատճառով էլ Կրեմլում կարգին չգիտեն՝ ինչպես դրան արձագանքել:

Փոխվել է ամեն ինչ եւ ոչինչ չի փոխվել. այս դրույթով է իր վերլուծականը «ՌԹՎԻ» («RTVI») լրատվամիջոցի կայքում սկսում քաղաքագետը: Ռուսաստանից Հայաստանի հեռանավելու թեման այնքան երկար է եղել հանրային տարածքում, որ դրա մասին լուրերն այլեւս չեն ընկալվում նույն ինտենսիվությամբ, նկատում է նա: Եվ դա՝ ոչ միայն ամեն ինչին ընտելանալու մարդու ունակության պատճառով: Պարզապես դրամատիկ վերնագրերի եւ ամենատարբեր փորձագետների զայրույթի ետեւում թաքնված է շատ ավելի պակաս դինամիկ փոխվող մի իրականություն: Հայաստանն արդեն հասցրել է վավերացնել Հռոմի ստատուտը, հայտարարել ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին, քննադատել Ռուսաստանին որպես դաշնակցի, սկսել է ակտիվորեն զենք գնել Ֆրանսիայից եւ Հնդկաստանից, Եվրոմիության դիտորդներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին: Նա քաղաքավարությամբ խնդրեց ռուս սահմանապահներին ամռանը հեռանալ՝ Երեւանի օդանավակայանից, իսկ այժմ Իրանի հետ սահմանի Ագարակի անցակետից: Եվ այլն, եւ այլն: Բայց մյուս կողմից՝ արդյո՞ք այս ընթացքում այդքան փոխվել է այն, ինչն ունի իրական, այլ ոչ թե խորհրդանշական նշանակություն Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունների համար:

Եվ Կրիվոշեեւը թվարկում է: Հայաստան առաջվա պես դեռ կարելի է թռչել (ՌԴ) ներքին անձնագրով եւ գումար հանել «Միր» քարտից: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զանգահարում են միմյանց ու նաեւ հանդիպում: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը աննախադեպ բարձունքներ է նվաճում: 2024 թվականին դեռ ճշգրիտ չի հաշվարկվել, հնարավոր է հասնի 12-14 միլիարդ դոլարի, երբ 2019 թվականին եղել է ընդամենը 2,5 միլիարդ:

«Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը ներկայումս օրակարգում չէ»,- պարբերաբար հանգստացնում են հայ պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին: Ու առավել եւս՝ Հայաստանը չի նախատեսում դուրս գալ իր համար այնպիսի հարմար ու շահավետ կառույցից, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է:

Այս ամենը, նկատում է սյունակագիրը, սոսկ իներցիա չէ: Հայաստանը, ըստ նրա, այն ամենը, ինչ իրեն տալիս է Ռուսաստանը, շատ հստակ եւ գիտակցաբար բաժանել է լավի ու վատի եւ որոշել է օգտվել միայն դրականից: Մոսկվայի հետ նման փոխշահավետ հարաբերություններ ունենալն ու միևնույն ժամանակ Արևմուտքի հետ այդքան դինամիկ հարաբերություններ զարգացնելը հայ պաշտոնյաների երազանքն է, որը նախկինում անհասանելի էր համարվում: Իսկ Մոսկվայի գործելակերպը չի փոխվել, նա «գռմռում է», բայց չի «կծում»:  Պատճառը ե՛ւ Մոսկվայի հատուկ վիճակն է, երբ գործընկերներին քոռուփուչ չեն անում, ե՛ւ ճնշման հիմնական լծակի՝ Ղարաբաղի կորուստն է, ե՛ւ հատկապես բարդ ու դանդաղ «սալյամի մարտավարությունը» (երբ մեծ նպատակը փոխարինվում է նպատակների հաջորդականությամբ): Բայց հասկականալի է, ինչը հիմա չի արվում, դա դեռ չի նշանակում, թե չի լինելու հետագայում: Հենց որ հնարավորություն ներկայանա, ասվում է հոդվածում, Մոսկվան իհարկե, կփորձի տանուլ տվածը ետ բերել, բայց ոչ թե «վատ վարքի համար ԵԱՏՄ-ից վտարելով», ինչն ակնարկում են հիմա, այլ ավելի նուրբ մեթոդներով: Օրինակ՝ առջեւում Փաշինյանի իշխանության համար կարեւոր 2026-ի խորհրդարանական ընտրություններն են…

Իսկ այն հարցում, թե Արեւմուտքն էական ի՞նչ կարող է տալ Հայաստանին, որն  անշուշտ, առանձին խնդիր է, հասկանալի է՝ ռուս վերլուծաբանը բնավ լավատես չէ: 

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

20-ամյակ «Երաժիշտ» ամսաթերթի

Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություններ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություններ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական