Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ իսրայելական ենթակայության տակ

Հակոբ Ավետիքյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
87
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

CNN հեռուստալրատվական ցանցի օրերս անցկացրած հարցախույզի տվյալներով՝ ամերիկացիների 59 տոկոսը համաձայն չէ հակաիրանյան պայքարում ամերիկյան ռազմական ուժերի այսքան ինտենսիվ ներգրավվածությանը: Հարցվողների մեծ մասը դեմ չէ դաշնակից իսրայելական բանակին հավելյալ զենք ու զինամթերք մատակարարելուն, ինչը միշտ է եղել, սակայն գտնում է, որ մարտի 1-ից ի վեր ընթացող լայնամասշտաբ ու կործանիչ պատերազմը իրենցը չէ, իսկ հայտնի լրագրողներից ոմանք, ինչպես Թեքըր Կարլսոնը, Տիմ Աթարին, Զաքեր Բ. Վուլֆը եւ ուրիշներ չեն վարանում հայտարարելու, որ իրենց երկրի արտաքին քաղաքականությունը գտնվում է իսրայելական անմիջական ենթակայության ներքո եւ զգուշացնում են Արաբական աշխարհի, ինչպես նաեւ ոչ արաբ մահմեդական շատ երկրների,- որոնք ներկայիս մեծ վնասներ են կրում ռազմական բախումների, իրանյան ուղիղ եւ անուղղակի հարվածների հետեւանքով,- վստահությունը ընդմիշտ կորցնելու վտանգի մասին:

Ամերիկյան վերլուծաբանների քննադատության սլաքները բնականաբար ուղղված են նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դեմ եւ ավելի շեշտակի են դառնում ամեն անգամ, երբ հայրենիք են բերվում ռազմական գործողություններում զոհված ամերիկացի զինծառայողների մարմիններ:

Քննադատությունների մեծ մասնաբաժին է ստանում, բնականաբար, նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Մ. Նահանգները պատերազմական գործողություններում ներքաշելու համար, կարծեք նախագահ Թրամփը երեխա լիներ, որը գնում է այնտեղ, ուր իրեն քաշած տանում է Բիբին:

Անշուշտ երեխա չէ Թրամփը, սակայն իրեն պահում է երեխայամիտ cowboy-ի նման, ինչը կրկին ապացուցվեց, երբ նա հպարտորեն հայտարարեց, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ուզում էր սպանել իրեն, սակայն ինքը ավելի արագաշարժ գտնվեց եւ սպանեց նրան: («He wanted to got me, but I got him first»): Նա մանրամասն բացատրեց, թե CIA-ը վաղուց էր տեղորոշել իրանցի կրոնապետի գտնվելու վայրը եւ բծախնդրորեն հետեւել նրան, ինչը օգնել է իսրայելցիներին ոչնչացնելու ոչ միայն Ալի Խամենեին, այլեւ նրա ընտանիքին:

Այլ խոսքով՝ Մ. Նահանգների նախագահը հաճույք է ստանում մի ողջ ընտանիքի, որի կազմում՝ մի սիրուն աղջնակի սպանած լինելու փաստից: Ամերիկացի մասնագետներից ոմանք Թրամփին հիշեցնում են ժամանակին նախագահ Ռոնալդ Ռեյգանի առաջարկով Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որը արգելում է օտարերկրյա պետական առաջնորդների սպանությունը (assassination) CIA-ի կամ այլ մարմնի կողմից, ինչպես նաեւ մեղադրում են նրան հակաիրանյան հարձակումը Կոնգրեսի հետ համաձայնեցրած չլինելու համար:

Ու քանի որ խոսեցի զոհված երեխայի մասին, չեմ կարող չհիշեցնել, որ Դոնալդ Թրամփը ոչինչ չասաց, ոչ ցավ եւ ոչ էլ ափսոսանք հայտնեց մարտի 1-ի առավոտյան Թեհրանի դպրոցներից մեկը ռմբակոծելու, 140-ից ավել աղջիկ երեխաների սպանելու եւ տասնյակ ուրիշների վիրավորելու առթիվ: Թրամփը չգիտե՞ր, որ երբ առավոտյան ժամը 8-ին իր եւ Նաթանյահուի հրահանգով սկսվեցին Թեհրանի ռմբակոծումները, օրվա ամենապիկ ժամն էր, աշակերտների դպրոց հասնելու պահը, հետեւաբար զոհերի թիվը անհամեմատ մեծ պիտի լիներ: Թրամփն ու նրա խորհրդականները չգիտեի՞ն, որ Իսրայել պետության առաջնորդները, գրեթե միշտ, սկսած 1948-ին Խան Յունիսի պաղեստինցիների ջարդից մինչեւ Գազայի դեռեւս շարունակվող շրջափակման ներկա օրերը, նրանք, այդ առաջնորդները, առանձին հաճույքով են թիրախավորել եւ թիրախավորում երեխաներին, սպանել կամ սովամահ անում նրանց: Մոռացե՞լ են 1982 թ.ին Սաբրա-Շաթիլայի գաղթակայանների բնակիչներին սպանդի ենթարկած Արիել Շարոնը ինչպե՜ս էր «բացատրում» կանանց ու երեխաներին ջարդելու «անհրաժեշտությունը», ասելով՝ որ «յուրաքանչյուր պաղեստինցի կնոջ փորում նստած է ապագա ահաբեկիչը»:

Ամերիկայի Միացյալ Նահանգները անճանաչելիորեն փոխված է Թրամփի օրով, բարեսրտության ու մարդասիրության էտալոն դարձած այդ պետությունը այժմ ուղիղ ենթակայության տակ է գտնվում Թել Ավիվի ռազմատենչ եւ արյունարբու ղեկավարների: Դա էապես վնասում է ազատությունների իսկական բաստիոն համարվող երկրի՝ Մ. Նահանգների ժողովրդին եւ, մյուս կողմից, ավելի գլոբալ առումով, գլխիվայր է շրջում ողջ աշխարհակարգը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն ինչ հին է աշխարհի պես

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. İSTEHSALAT BİRLİYİ. Իրանի կողմից ենթադրաբար ուղարկված անօդաչու թռչող սարքի վրա ադրբեջաներեն է գրված

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

30/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. İSTEHSALAT BİRLİYİ. Իրանի կողմից ենթադրաբար ուղարկված անօդաչու թռչող սարքի վրա ադրբեջաներեն է գրված

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա հակառուսական դաշինքի գագաթնաժողով է, որը ստեղծվել է Հայաստանին հակառուսական բլոկի մեջ ներքաշելու մտադրությամբ. Արթուր Խաչիկյան

01/05/2026

Երկու օր առաջ մենք իմացանք, որ ընդդիմադիր «ՀայաՔվե» կուսակցությունը կոչ է արել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ հետաձգել հակառուսական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական