Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն մեկ հայը մեկ ոսկի

Անահիտ Հովսեփյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
79
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների տունդարձի պահանջը՝ Բեռլինից  Ստրասբուրգ, Բրյուսել…

Բարեպաշտ քրիստոնյաներն այս օրերին, մինչեւ ապրիլի 20-ի սուրբ Հարության տոնը, Մեծ պահքի մեջ են, մահմեդականները՝ նույնպես, Ռամադանն է իրենց, ուրեմն սա մի շրջան է, երբ աշխարհում կրոնական երկու մեծ ուղղությունների դավանող մարդն ավելի ներողամիտ պիտի լինի, ավելի ցավակից ու առաքինի՝ մա՛րդ պիտի լինի: Թե որքան հակոտնյա է մարդու ներսն ու դուրսը՝ անմարդկային մեր ժամանակի ամեն ակնթարթի մեջ, տեսնում, համոզվում, բայց այն, ինչ պահանջվում է մեզնից՝ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ճանաչած երկրից, հասցնու՞մ ենք որպես դրանից բխող պարտավորություն կատարել: Աշխարհը մեզ հակիրճ ներկայացնելու դեպքում դնում է Արարատի մի լուսանկար եւ կցում՝ բիբլիական այս երկիրը…մենք մեզ ներկայացնելու դեպքում չենք մոռանում հիշեցնել, որ պետականորեն ընտրել ենք քրիստոնեությունը: Մեր երկրի հետ առաջին հանդիպումը «Զվարթնոց» օդանավակայանում է, ուր որքան էլ ժպիտով ընդունեն, շատ կարեւոր մարդասիրական մի հանձնառություն պակասում է: Եթե խոնարհ ենք եւ չենք պահանջում, ապա գոնե «Սպասում ենք հայ գերիների, պատանդների անհապաղ տունդարձին» վերնագրով որեւէ գրություն 23-ի լուսանկարներով պիտի լիներ «Զվարթնոցում», բայց այն չկա…

Քաղաքական գործիչները խղճի սպասավորները չեն, բայց ժողովրդավար երկրներում նրանք շարժվում են նաեւ այն օրենքներով, որոնք հիմնված են խղճի եւ մարդու արժանապատվությունը պաշտպանելու վրա, եւ չորեքշաբթի՝ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ ԼՂ- ի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանման եւ կեղծ դատավարության մասին բանաձեւի առաջարկը հենց դրա վկայությունն էր: «Եվրոպական խորհրդարանը պահանջում է ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հետեւել իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Ժնեւի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»:

Գերմանիան աշխարհիկ պետություն է, սակայն քրիստոնեական ավանդույթին կառչած երկիր, եւ մարդու իրավունքների պաշտպանությունը միայն Բունդեսթագի օրակարգում չէ: ԳԴՀ-ում նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել, սակայն այն, ինչ հրատապ է, հասարակությանը միավորում է: Հետեւաբար այն, որ հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակման պահանջը միավորեց Գերմանիայում գործունեություն ծավալող իրավապաշտպան կառույցներին, բնավ պատահական չէր: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մեծ ջանք է գործադրում, ակտիվ է այս հարցում եւ, կարծում եմ, մեծ փորձ է կուտակել նաեւ՝ հետեւելով Գերմանիայում հրեաների կենտրոնական կառույցի աշխատանքին: Իհարկե ուշադիր համեմատելու պարագայում ակնառու մի փաստ չի կարող նկատելի չլինել: «Ազգի» 2024-ի մարտի 14-ի համարում գրել ենք,

https://azg.am/politic/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d6%82%d5%a5%d5%ac/ որ Բեռլինում Իսրայելի դեսպանը դեսպանության աշխատակիցների հետ Բրանդեբուրգյան դարպասների առջեւ անցած մարտի 8-ին ծաղիկներ չէր բաժանում, այլ՝ ցուցապաստառներով հիշեցնում էր իրենց գերյալ կանանց մասին՝ պահանջելով նրանց անհապաղ տունդարձը: Մարտի 10-ին նույն վայրում՝ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ հավաքված հանրությունը թեեւ խիստ բազմամարդ չէր՝ մոտ 50 հոգի, սակայն միայն հայերից բաղկացած չէր, բազմակառույց էր՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ, Վտանգված ազգերի ընկերակցություն, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ, Մարդու իրավունքների միջազգային ընկերակցություն (IGFM), Գերմանիայի ACAT կազմակերպություն (Action by Christians for the Abolition of Torture- Խոշտանգումների վերացմանն ուղղված քրիստոնյաների գործողություն), «Թեոֆանու» ակումբ: Ցավալի բացական Բեռլինում ՀՀ դեսպանն էր, դեսպանությունը:

Մարտի 10-ի առցանց «Ազգ»-ում անդրադարձել ենք, որ Մարդու իրավունքների պաշտպան հիշյալ կազմակերպությունները նույն օրը գերիներին եւ պատանդներին ազատարձակման պահանջով նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանությանը՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ուղղելով իրենց կոչը, ինչպես նաեւ՝ Եվրոպական հանձնաժողովի Գերմանիայի գրասենյակի ղեկավարին, իսկ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավարին նամակն առձեռն հանձնվեց մարտի 11-ին:

Նամակում մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը  իրենց մտահոգությունն էին հայտնել Բաքվում ապօրեն բանտարկված հայ քաղբանտարկյալների ճակատագրով, խնդրելով պաշտպանել նրանց ազատարձակման պահանջը՝ շեշտելով, որ Բաքվում նրանք հետապնդվում են հայ եւ քրիստոնյա լինելու պատճառով: Նամակում հիշատակում են, որ ադրբեջանական ռեժիմը բռնազավթյալ Արցախում բազմաթիվ եկեղեցիներ է ավերել 2020-ի պատերազմից հետո: «Կրոնական եւ էթնիկ հալածանքները մարդկության դեմ հանցագործություն են, ակնկալում ենք, որ Ֆրանսիան եւ ԵՄ-ն կկանգնեն դրա դեմ: Համոզված ենք, որ Ադրբեջանը պատանդ է պահում քաղբանտարկյալներին, որ նրանց օգտագործի որպես լծակ ՀՀ-ի հետ բանակցություններում: Սա անմարդկային է եւ հակասում է միջազգային իրավունքի բոլոր կանոններին»: Նամակը ստորագրած իրավապաշտպան կազմակերպությունները հիշատակում են, որ հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը հատկապես մտահոգիչ է, քանի որ դատավարության լուսանկարներում նրա դեմքին խոշտանգման թարմ վերքեր եւ հեմատոմաներ են նկատվում: Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը կորցրել է առջեւի մի քանի ատամ: Ուստի դեսպաններին կոչ են անում անհապաղ եւ վճռական գործողություն ձեռնարկել:

Նամակում մանրամասն հիմնավորում կա, որ Բաքվի զինվորական դատարանում հունվարի 17-ին սկսված երկու առանձին դատավարություններն անօրինական են, իսկ մեղադրվող Ռուբեն Վարդանյանի, 15 արցախցի հայերի, նրանց թվում Արցախի նախկին 3 նախագահներ՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի շարունակական ազատազրկումը ոչ միայն հիմնարար իրավունքների խախտում է, այլեւ «վճռորոշ փորձություն արդարադատության եւ մարդկային արժանապատվությունը պահպանելու Ֆրանսիայի հանձնառության համար»: Նամակում շարադրվում են բոլոր այն իրավախախտումները, որոնց իրազեկ է հայ հանրությունը Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջերեդ Գենսերի հրապարակումներից, նաեւ Վարդանյանի ընտանիքի եւ Գենսերի՝ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե ուղարկված դիմումից: «Ադրբեջանն արգելել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Միջազգային կարմիր խաչին շարունակելու իրենց աշխատանքը երկրում, ինչը նույնպես մեծ անհանգստություն է առաջացնում: Հայ պատանդների առողջական վիճակի վատթարացումը խիստ մտահոգիչ է, եւ մենք ձեզ կոչ ենք անում անհապաղ միջամտել՝ ապահովելու նրանց անվտանգությունը», գրված է նամակում:

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ ԳԿԽ-ն համատեղ նամակում հետեւյալ չորս հստակ քայլերն են ակնկալում Եվրոմիությունից՝

Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների եւ կառույցների նկատմամբ: Հաշվի առնելով Ադրբեջանի՝ մարդու իրավունքների շարունակական խախտումները, ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների դեմ, եւ վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական եւ էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու մեղսակցությունից:

Հայ քաղբանտարկյալների ազատ արձակման ապահովում: ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա բոլոր հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու եւ նրանց պայմանների միջազգային անկախ մոնիտորինգ ապահովելու համար:

Մշակութային ժառանգության հետագա ոչնչացման մոնիտորինգ եւ կանխարգելում: ԵՄ արբանյակային կենտրոնը (SatCen) պետք է փաստաթղթավորի եւ վերահսկի Լ Ղ-ում հայկական մշակութային վայրերի համակարգված ոչնչացումը: Այս փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի պատասխանատվություն ապահովելու եւ ապագա իրավական գործողությունների համար պատմական ապացույցները պահպանելու համար:

Տեղահանված հայերի վերադարձի իրավունքի երաշխավորում:

«ԵՄ-ի համար մարդու իրավունքների հանձնառության թեստ է սա,  որպես մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության համաշխարհային առաջատարի, գրված է նամակի եզրափակիչ մասում: «Ադրբեջանի շարունակվող հայատյացությունը, ատելության խոսքը, ցեղասպանական միջոցառումներն ու հայկական ինքնության ճնշումներն անպատիժ թողնելը խարխլում է ԵՄ արտաքին քաղաքականության վստահությունը՝ վտանգավոր նախադեպ ստեղծելով ամբողջ աշխարհում ավտորիտար ռեժիմների համար: Գործողությունների ձախողումը ավելի կքաջալերի Ադրբեջանի ղեկավարությանը եւ վտանգի տակ կդնի հայկական մնացած բնակավայրերի անվտանգությունը: ԵՄ-ն պետք է օգտագործի այս պահը՝ վճռական քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով արդարության գերակայությունը եւ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Հորդորում ենք գործել իրավիճակի պահանջից բխող հրատապությամբ»: Նամակը ստորագրել են Վտանգված ազգերի ընկերակցության ներկայացուցիչ Զառա Ռայնկեն, Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի ղեկավար Թեսսա Հոֆմանը,  Քրիստոնյաների գործողություն հանուն խոշտանգումների վերացման կազմակերպության (ACAT Germany) ներկայացուցիչ Քրիստոֆ Շյուրհաուսը,  Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ընկերակցության (IGFM) Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերիո Կրյուգերը,  Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը:

«Մենք ազատության խորհրդանիշ դարձած Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ենք՝ Ադրբեջանից հայ պատանդներին անհապաղ ազատարձակելու պահանջով: Նրանց կալանավորումը անմարդկային արարք է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների (ներառյալ ցեղասպանության) ոտնահարում է, էթնիկ հետապնդման շարունակություն», մարդու իրավունքների պաշտպաններին, ներկաներին դիմելով նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը, որի  ելույթը մեկ ընդգծված սեւեռում ուներ՝ ցույց տալ, որ Ադրբեջանի գործողությունը ցեղասպանություն է: «Գերմանիան հատուկ պատասխանատվություն ստանձնած պետություն է, պարտավոր է գործել ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի համաձայն», ասաց ԳԿԽ ատենապետը՝ հիշատակելով 2023-ի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի պարզաբանումը, որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների հետեւանքով բռնության, ներառյալ ցեղասպանության վտանգի տակ է, դրանից բխող վայրագությունների վտանգն առկա է» եւ «ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի այս նախազգուշացումը պետք է դրդեր ԳԴՀ կառավարությանը անհապաղ կատարելու ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը: Արդարադատության միջազգային դատարանի համաձայն, ցեղասպանությունը կանխելու պարտավորությունն առաջանում է այն պահին, երբ պետությունն իրազեկ է դառնում ցեղասպանության լուրջ սպառնալիքի մասին: Այն, որ ԳԴՀ տեղյակ էր հայ բնակչությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, վկայեց նաեւ արտգործնախարար Աննալենա Բերբոքի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում 2023-ի սեպտեմբերի 22-ին», ասաց Շպանգենբերգը: Նա նշեց, որ հիշատակվածն արտոնում է եզրակացնել, որ ԳԴՀ կառավարության արձագանքը չպետք է սահմանափակվեր քննադատությամբ եւ դիվանագիտական կոչերով միայն: «Գերմանիան պետք է գործի. Դաշնային հաջորդ կառավարությունը կարող է եւ պետք է դիմում ներկայացնի Հաագայի միջազգային քրեական դատարան՝բռնապետ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար», ասաց Շպանգենբերգը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ լեռան հետազոտությունը փաստում է Ծննդոցի վկայությունը

Հաջորդ գրառումը

Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք. Ալիև

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Էրդողանը վաղը կլինի Ադրբեջանում, կմասնակցի թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին

06/10/2025
Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Քաղաքականություն

Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում. ԱԳՆ խոսնակ

04/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք. Ալիև

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական