Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալի Լարիջանին ահաբեկչության զոհ

Գրիգոր Առաքելյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
41
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան լուրը պաշտոնապես հաստատվել է:

ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո ձեւավորված լարված ժամանակաշրջանում՝ փետրվարի 28-ից մինչեւ Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր առաջնորդ ընտրվելը, Լարիջանիի դերը Իրանի իշխանական համակարգի միասնականության պահպանման գործում գնահատվում է որպես բացառիկ:

Իրանի իսլամական հեղափոխության ավանդույթներին հավատարիմ քաղաքական գործիչ Ալի Լարիջանին 2026 թ. մարտի 17-ին, իր որդու՝ Մորթեզայի հետ միասին, զոհ դարձավ Իսրայելի իրականացրած հարձակմանը:

Լարիջանին իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1981 թվականին՝ որպես Կենտրոնական լրատվական բաժնի ղեկավար, իսկ մեկ տարի անց միացել է Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսին: 1980-ականների վերջում նա զբաղեցրել է իրավական եւ խորհրդարանական բարձր պաշտոններ:

1994-2004 թվականներին Լարիջանին ղեկավարել է Իրանի պետական ռադիո-հեռուստատեսությունը՝ զգալի ազդեցություն ունենալով երկրի մեդիա դաշտի ձեւավորման վրա:

Այնուհետեւ նա միացել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին եւ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին ստանձնել  Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների պատասխանատվությունը:

Հետագայում Լարիջանին ընտրվել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ղոմ քաղաքից եւ 2008-ից մինչեւ 2020 թվականը երեք անընդմեջ ժամկետով զբաղեցրել խորհրդարանի նախագահի պաշտոնը:

Թեեւ նա մոտ էր պահպանողական շրջանակներին, սակայն հայտնի էր նաեւ իր չափավոր մոտեցումներով եւ կարեւոր դեր է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի ընդունման գործընթացում:

Հատկապես կյանքի վերջին տարիներին Ալի Լարիջանին Իսլամական Հանրապետության բարձրաստիճան գործիչների շրջանում հայտնի էր իր «պրագմատիզմով»: Սակայն այդ պրագմատիզմն առավելապես դրսեւորվում էր երկրի գաղափարախոսության ձեւավորման եւ պետական քարոզչության ոլորտում:

Նրա ազդեցիկ դերը նկատելի էր ռազմավարական մի շարք ուղղություններում՝ Իրանի միջուկային ծրագրից մինչեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում Իրանի աջակցությամբ գործող զինված խմբերի կառավարման հարցերից մինչեւ օրենսդրական գործընթացներ:

Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:

Մեջլիսի նախագահի պաշտոնում Լարիջանին 2010 թ. հոկտեմբերին այցելել է Հայաստան եւ նշանակալի ներդրում ունեցել երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Երեւան այցի ընթացքում, ԵՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, հայ-իրանական տնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար նրան շնորհվել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Լարիջանին խորհրդարանի նախագահի պաշտոնում հանդիպումներ է ունեցել Հայաստանից Իրան այցելած բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Որպես Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ նա հանդիպել է նաեւ Թեհրան այցելած իր հայ գործընկերոջը՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: ՀՀ ԱԽ գրասենյակի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում գործընկերության եւ անվտանգության զարգացման հարցեր:

Հայկական կողմի հետ Լարիջանիի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել այս պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Թեհրան կատարած այցի շրջանակում:

Իր վերջին հանրային ելույթում նա մասնակցել է Երուսաղեմի համաշխարհային օրվա երթին եւ կոշտ դիրքորոշում արտահայտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների վերաբերյալ:
Իր հայտարարություններից մեկում Լարիջանին նշել էր, որ Իրանը վրեժխնդիր կլինի իր առաջնորդի արյան համար: Նա նաեւ պաշտոնապես պաշտպանել է Իրանի հարձակումները ամերիկյան բազաների վրա՝ ընդգծելով, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն պարտադրված պատերազմի դեպքում չի նահանջի:

Տարածաշրջանում լարվածության սրման պայմաններում Լարիջանիի սպանությունը, որպես Իրանի նոր առաջնորդի մերձավոր շրջապատի առանցքային դեմքերից մեկի, զգալի վակուում է առաջացրել երկրի որոշումների կայացման համակարգում:

Կյանքի վերջին շաբաթներին՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ սրված ճգնաժամի պայմաններում, նա շարունակել է նախկին առաջնորդի քաղաքական գիծը՝ մեղադրելով այդ երկրներին Իրանը «թալանելու եւ քայքայելու» փորձերի մեջ եւ հայտարարելով, որ Թեհրանը չի բանակցելու Վաշինգտոնի հետ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուժեղ հարված համաշխարհային տնտեսությանը. ի՞նչ են ասում թվերը

Հաջորդ գրառումը

Թաղենք բոլոր Թալեաթներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Թաղենք բոլոր Թալեաթներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական