Կիրակի, Օգոստոսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

Սևակ Վարդումյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
69
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դա ազդելու է Հայաստանի միջազգային վարկի վրա

Ազգային ժողովի՝ լրագրողների համար նախատեսված վայրը՝ օթյակը, պարզվում է, ԶԼՄ ներկայացուցիչներինն է ըստ պատեհության: Քիչ չէ՝ ԱԺ նախագահության հրահանգով խորհրդարանական նիստերի ուղիղ եթերը կարող է անջատվել ցանկացած պահի, Պետական պահպանության ծառայակիցների ձեռքերն էլ (նորից ցանկացած պահի) կարող են հասնել լրագրողների եւ վերջիններիս տեխնիկային, գույքին: Հրելով, ուժ գործադրելով, ընդհուպ գրկելով՝ մեզ հաճախ են վռնդում խորհրդարանական օթյակից, ինչ է թե լրագրողները չնկարեն եւ չլուսաբանեն «ազգընտիրների» քաշքշոցը, շշանետումներն ու հայհոյանքները:

«Լրագրողներին Ազգային ժողովի օթյակից բռնի ուժով հանելը չի կարող ունենալ որեւէ արդարացում: Դա միտումնավոր խոչընդոտ է լրագրողական գործունեության, ինչը ենթադրում է պատասխանատվություն՝ Քրեական օրենքով: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա գնահատմամբ՝  ԱԺ նախագահի հրահանգով ուղիղ եթերն անջատելը քաղաքացիների՝ տեղկացված լինելու իրավունքի խախտում է. «Շարքային քաղաքացին ու հասարակությունն իրավունք ունեն իմանալու, թե ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ է տեղի ունենում օրենսդիր մարմնում: Եթե անգամ բանը հասնում է ծեծկռտուքի, մարդիկ պետք է իմանան, թե ի՞նչ պատգամավոր են ընտրել: Իսկ ուղիղ եթերը նույնպես Ազգային ժողովի բաղկացուցիչ մաս է»:

Աշոտ Մելիքյանը կասկած չունի, որ լրատվամիջոցների հետ տեղի ունեցածը չի վրիպի միջազգային կազմակերպությունների աչքից:

«Ազգ»-ին ՀԱՊԿ ղեկավարը փոխանցեց, որ իրենց կառույցը մինչեւ հունիսի 12-ն արդեն իսկ  արձանագրել էր 10-ից ավելի խախտումներ: «Խոսքը ֆիզիկական բռնությունների ու ճնշումների մասին է: Մենք այդ ամենն արձանագրել ենք, եւ դա մեր զեկույցներում տեղ է գտնելու: Միջազգային կառույցները սովորաբար հաշվի են առնում նաեւ մեր զեկույցները, եւ հաճախ հղում են անում հենց մեր արձանագրումներին: Այս ամենը, ցավոք ու ամենայն հավանականությամբ, կազդի Հայաստանի վարկանիշի վրա՝ խոսքի ազատության տեսնակյունից, որովհետեւ փաստերը շատ են եւ անհերքելի»,- զրույցն ամփոփեց լրագրողապաշտպան կառույցի ղեկավարը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խաղաղության խաչմուրուկ»-ը կգործի հօգուտ Թուրքիայի, ՌԴ-ն այնտեղ ներկայացված չէ»

Հաջորդ գրառումը

Շվեյցարիայի հայերը՝ մեկ կազմակերպության հովանու ներքո

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Շվեյցարիայի հայերը՝ մեկ կազմակերպության հովանու ներքո

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան

10/08/2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրել է․ «Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի եւ Թուրքիոյ համար․...

ԿարդալDetails

Փաշինյանը և Ալիևը շահագրգռված չեն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմամբ

10/08/2025

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․ Կանադացի պատգամավոր

10/08/2025

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ

10/08/2025

Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի. Պեդրո Զարոկյան

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական