Շնորհակալությամբ ստացանք՝ շուրջ 24 տարի, մինչեւ իր վաղաժամ մահը, Հայ եկեղեցու Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կյանքին ու գործունեությանը, նրա քարոզներին, նախաձեռնություններին, խոհերին նվիրված «Սերը, ճշմարտությունը եւ մենք» խորագրով գիրքը, հեղինակությամբ Սարգիս Գոքորյանի: 197+ էջ ծավալով գիրքը լույս է տեսել Կարապետյանների ընտանիքի աջակցությամբ, Երեւանում, «Հարինգ» ՍՊԸ տպարանում, Արմեն Օսիպովի էջադրմամբ ու ձեւավորմամբ, Գարիկ Աբելյանի լուսանկարով, որտեղ հայրենասեր եկեղեցականը երեւում է արցունքակալած աչքերով- 2020 թ. աշնանը նա 30-ից ավել նահատակ զինվորների մարմինն է հանձնել Լոռվա հողին, որն էլ պատճառ դարձավ, նույն թվականին, իր արագ շիջմանը: