Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանցիները հային ոչ թե որպես մարդ, այլ կենդանի են դիտարկում, նրանք անընդհատ նոր վայրագություններ են ուզում»

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը

 – Նախորդ շաբաթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ուր տեղի էր ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց ելույթներում ու հարցազրույցներում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հստակ «մեսիջներ» էին հղում: Հայաստանից մինչեւ այս պահը դրանց որեւէ գնահատական չի տրվել: Երեք նախագահների՝ Պուտինի, Ռաիսիի, Ալիեւի, շուրթերից հնչած հայտարարությունների, որպես փորձագետ, ի՞նչ գնահատական կտաք: Ի՞նչ են ուզում  նրանք հասկացնել կամ ասել մեր երկրի ռազմաքաղաքական իշխանությանը:  

– ՀՀ վարչապետն ու օրվա իշխանութունը Հայաստանի՝ արտաքին քաղաքական վեկտորը ցանկանում են դեպի Արեւմուտք փոխել, բայց մյուս կողմից նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն այն բանի մասին է վկայում, որ Ռուսաստանն էլ իր հերթին է փորձում Հայաստանին, այսպես ասած, բաց չթողնել: Թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն Արցախի մասով հայտարարությունները ստորագրել են հենց ռուսական կողմի միջնորդությամբ, ու պարզ է, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է ակտիվ եւ որոշիչ մասնակցություն ունենալ նաեւ հետագա բանակցությունների ու հայտարարությունների ժամանակ: Իհարկե, այնպես չէ, որ այս պահին ռուսական կողմ էլ ավելի լավ տարբերակ է մեզ առաջարկում, բայց շտապողականություն ցուցաբերելով՝ կարելի է շատ ավելի վատ փաստաթուղթ ունենալ, քան Ռուսաստանն է առաջարկում: Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումները՝ կարելի է ենթադրել՝ Արեւմուտքի կողմից առաջարկվող փաթեթը շատ ավելի ոչ հայանպաստ կարող է լինել:

 – Վերոնշյալ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինն ընդգծել էր, որ Մոսկվան ձեռքն Արցախյան հակամարտության զարկերակի վրա է պահում, Ալիեւն էլ իր հերթին շեշտել էր, որ անում են հնարավորը Հայաստանի հետ հնարավորինս երկարատեւ խաղաղություն հաստատելու համար: Այս «մեսիջներից» ի՞նչ կարող ենք հասկանալ, ենթադրել ու եզրակացնել: Ի վերջո՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթաց կսկսվի՞:

– Նախ պետք է հասկանալ՝ Ադրբեջանի ասած «երկարատեւ խաղաղությունն» ի՞նչ է նշանակում: Դա Արցախն իր կազմում ճանաչելն ու Ադրբեջանին 7 «անկլավներ» վերադարձնել է նշանակում: Ադրբեջանցիները նշում են նաեւ, որ «խաղաղության» փաստաթղթում պետք է նշվի նաեւ անհետ կորած քաղաքացիների մասին, ու հստակեցվի նրանց տեղանքը, իսկ դա ապագայում Հայաստանի համար լրջագույն երկու խնդիր կարող է առաջացնել: Առաջինն այն է, որ Հայաստանը միջազգային դատարանի առաջ կարող է կանգնել՝ որպես քաղաքացիական անձանց սպանող պետություն, երկորդը՝ Հայաստանի իմիջը կվարկաբեկի՝ որպես ցեղասպանությունը դատապարտող ու Հայոց ցեղասպանության հարցը մշտապես, բոլոր հարթակներում բարձրաձայնող երկիր: Այսինքն՝ այժմ էլ Հայաստանը որպես ցեղասպան պետություն կներկայացվի: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործողությւոններին, ապա ադրբեջանական կողմը նշվել է, որ Երեւանն Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին դրական է արձագանքել, իսկ եթե Ադրբեջանը կառուցողականությունից է խոսում, ապա որպես փորձագետ՝ կարող եմ եզրակացնել՝ առկա գործընթացները հայկական կողմի շահերից չեն բխում: «Խաղաղության գործընթացի» շտապողականությունը հուշում է, որ Փաշինյանի իշխանությունը մեզ ոչ թե «խաղաղության դարաշրջանի», այլ Նիկոլի ջարդի շրջանի է տանում:

 – Մենք անընդհատ խոսում ու քննարկում ենք հարցը, թե ինչպե՞ս է հայ հասարակությունը խաղաղ ապրելու ադրբեջանցիների հետ, բայց հակառակի մասին չենք մտածում: Ադրբեջանցիները մեզ հետ խաղաղ ապրելուն ինչպե՞ս են վերաբերվում:  

– Ագրեսիայի չափաբաժինն այնտեղ բավական մեծ է, ու պատերազմից հետո բռնության տեսարաններ պարունակող եւ տարածվող տեսանյութերը ոգեչնշում ու մոտիվացիա են տալիս նրանց:

– Այսինքն, այդ տեսանյութերը տեսնելով՝ նոր վայրագություննե՞ր են ուզում անել:

– Այո, հային ոչ թե որպես մարդ, այլ կենդանի են դիտարկում: Կոպիտ եմ արտահայտվում, բայց դա փաստ է: Եթե հայ են տեսնում (կապ չունի՝ շարքային քաղաքացի է, պաշտոնյա, թե զինվոր), առաջին միտքը, որ ունենում են, սպանելն է: Ինչո՞ւ, որովհետեւ մտածում են՝ հայերը կարող են միավորվել ու վտանգ ներկայացնել իրենց համար:  Ու Իլհամ Ալիեւի հայտարարությունները Հայաստանի տարբեր տարածքների՝ Սեւանի, Երեւանի մասին, հենց դրա մասին են վկայում: Ակնկալել, որ առաջիկա 50 տարում (առնվազն երկու սերնդի կտրվածքով) նրանց մոտ խաղաղ ու հաշտ համակեցության մասով ինչ-որ բան կփոխվի, զուր պատրանք է: Քանի Ալիեւն է իշխանության, կարող ենք վստահ պնդել, որ Ադրբեջանի խաղաղության «բանաձեւը» ձեւավորվում է հային կոտորելու սկզբունքի վրա:

 – Փոքր հատված է՞լ չկա, որ մեզ՝ հայերիս, հետ խաղաղ ապրել է ուզում:  

– Կա իհարկե, բայց այդ հատվածը որեւէ դեր չի խաղում: Խաղաղության կողմնակից անդրբեջանցիները հիմնականում արտերկրում են ապրում, սփյուռքի ներկայացուցիչներ են, բայց անգամ դրսի՝ այսպես ասած այլախոհ ադրբեջանցիների հետ են հաշվեհարդար տեսնում, ծեծում նրանց եւ այլն: Իսկ Ադրբեջանում գործող ու հանդես եկող ընդդիմադիրները, կա՛մ կոմպորմատների պատճառով են լռում, կա՛մ էլ ծածուկ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ են մտնում Ալիեւի հետ, ինչի հետեւանքով չի ձեւավորվում հակաշռող այն ուժը, հատվածը, որ Ալիեւի վարած քաղաքականության գոնե որոշ դրվագների մասով կոնկերտ ու հասցեական անհամաձայնություն կհայտնի:

 ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թե ուր են մեզ շտապեցնում թշնամի ու բարեկամ

Հաջորդ գրառումը

Հիասթափություն

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հիասթափություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական