«Ադրբեջանը Ղարաբաղում վերականգնել է պատմական արդարությունը»

323

Եթե Դավիթ Լորդկիպանիձեն հրապարակավ չհերքի սա, կարելի է բարեկամաբար հիշեցնել, թե դրսում կխաթարվի նրա գիտական հեղինակությունը:

Վրաստանի ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորդկիպանիձեն Թբիլիսիում կայացած Վրաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ ասել է մեր վերնագրային նախադասությունը՝ հիշատակելով, թե «Ղարաբաղի ազատագրյալ տարածքներում սրընթաց վերականգման աշխատանք է ընթանում», հուլիսի 22-ի անգլերեն, գերմաներեն լրատվությամբ իրազեկում է «Ազերթաջ» պետական գործակալության տեղի թղթակիցը: Նույնի վկայությամբ՝ տնօրենն ընդգծել է իր հավատն առ այն, թե Ղարաբաղը շուտով կվերակառուցվի, իսկ Վրաստանի եւ Ադրբեջանի գիտնականները պատմական հետազոտություն կիրականացնեն այդ տարածքներում: Լորդկիպանիձեն ընդգծել է գիտական հետազոտությանն ուղղված համատեղ ջանքը, այն համաշխարհային գիտական հանրությանը ներկայացնելու կարեւորությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա