Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը կելնի՞ Իրանի դեմ

Գեղամ Մկրտչյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-իսրայելյան ռազմական ագրեսիային դիմակայող Իրանի տարածքից մարտի 5-ին Նախիջեւանի վրա երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Ադրբեջանի նախագահը հարեւան երկրի հասցեին կտրուկ հայտարարությամբ  հանդես եկավ: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք չեն մասնակցի ընդդեմ Իրանի գործողություններին եւ իր երկրի տարածքը չի օգտագործվի հարեւան որեւէ երկրի  դեմ: Բայց ինչպիսի՞ն կլինի նրանց արձագանքը, եթե Իրանը չկարողանա դիմակայել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային: Եվ ինչո՞ւ են Իրանում համարում, որ Ադրբեջանին հարվածը իսրայելյան սադրանք է:

Մարտի 6-ին նման հարցադրումով հանդես եկած ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, նաեւ նկատի ունենալով Իրանում արագ հաջողության հասնելու Թրամփի պլանի ձախողումը, գրել է, թե այս վերջինի պատճառով սկսվել են Իրանում իրավիճակն անկայունացնելու ուղիների որոնումներ՝ ծայրահեղ ազգայնական կազմակերպություններին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմը ներգրավելու միջոցով: Այդպիսիների մեջ, ըստ հրապարակման, գլխավոր ուժը քրդական ռազմաքաղաքական կազմակերպություն, Իրանում քրդերի ինքնորոշման, մշակութային ու քաղաքական իրավունքների օգտին հանդես եկող «Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունն» է (PJAK)՝ Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցության լրիվ նմանակը: Բայց բոլորովին վերջերս ամերիկացիներն առանց խղճի խայթ զգալու դավաճանել են Բաշար Ասադի դեմ պայքարում տարիների իրենց ամենահավատարիմ ու հետեւողական դաշնակից սիրիացի քրդերին: Ուստի իրանցի քրդերը դժվար թե չմտաբերեն այն հայտնի ճշմարտությունը, ըստ որի «ամերիկացիներին թշնամի լինելը վտանգավոր է, բայց բարեկամ ու դաշնակից լինելը՝ մահացու»: Այդ գիտակցմամբ ամերիկացիներն ու իսրայելցիները փորձելու են իրենց կողմը քաշել էլի ինչ-որ մեկին:

Եվ այստեղ, գրում է կայքը, որպես նրանց համար առավել հարմար խաղացող ուրվագծվում է Ադրբեջանի կերպարը: Իհարկե, նրան իրենց կողմից բացահայտ հանդես գալու հարցում ընդգրկելը հեշտ չի լինի: Այլ բան է, երբ ադրբեջանական բանակը, համալրված թուրքական եւ իսրայելական անօդաչուներով, վարձկաններ ներգրաված լինելով եւ ղեկավարվելով թուրք զինվորական խորհրդատուներով, կարողացավ Ղարաբաղում արագ հաղթել քանակով մի քանի անգամ պակաս աշխարհազորային, ոչ մեկի աջակցությունը չստացած, 20-րդ դարի երկրորդ երրորդի զենքով կռվող քրիստոնյա հայերին: Բայց այստեղ Իրանն է՝ իսլամական արմատականության երկիր, որն այժմ կռվում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ իսլամական աշխարհում, մեղմ ասած, համակրանք չվայելող Իսրայելի դեմ: Իսլամական աշխարհը դրան ինչպե՞ս կնայի:

Նախիջեւանի միջադեպի հետ կապված Ալիեւի հոխորտանքներն ավելի շատ ներքին լսարանի համար էին, կարծում է լրատվամիջոցը, բայց ի՞նչ կլինի, եթե Իրանը չկարողանա դիմակայել իրենից ուժեղ թշնամուն եւ այնուամենայնիվ փլուզվի: Կդիմանա՞ Ալիեւը Թուրքիայի ակտիվ ռազմական օգնությամբ, առնվազն 20 միլիոն իրանցի ադրբեջանցի բնակչությամբ Հյուսիսային Իրանը գրավելու գայթակղությանը: Մանավանդ որ այդ հարցում շատ շահագրգռված կլինեն «Մեծ Թուրանի» գաղափարն առաջ տանող թուրքական ազգայնամոլական շրջանակները: Նրանց համար երազանք չէ՞ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լայն ցամաքային միջանցք ունենալը: Այնպես որ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները մերձավորարեւելյան այս պատերազմի ընթացքում, եզրափակում է պարբերականը:

Այս հրապարակման հաջորդ օրը խնդրի հետ կապված ավելի կատեգորիկ պնդումով ու հարցադրումով հոդվածով է հանդես եկել «Սվոբոդնայա Պրեսա» ցանցային հրատարակությունը, ինչպես եւ ՌԴ երկու այլ լրատվամիջոցներ: Հոդվածի բովանդակությունը կարճ՝ մասնավորապես հետեւյալն է: Բացի մինչ այս էլ Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա որոշակի լուռ լարվածությունից, կապված Իրանական Ադրբեջանի նկատմամբ Բաքվի «ոչ անտարբերության», իսկ Արցախի գրավումից հետո այնտեղ իսրայելական ծառայությունների գործողությունների բազայի հնարավոր ընդլայման Իրանի անհանգստության հետ, կա եւս մեկ հանգամանք: Երբ ԱՄՆ-ը մի ծառայություն է մատուցում, մի բանում օգնում է, դրա դիմաց՝ ինչ-որ բան պահանջում: Ռուսական կայքը առանց չակերտների խոսում է Ադրբեջանի համար այնքան կարեւոր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի ծրագրի՝ Թրամփի միջոցով համաձայնեցմամբ Բաքուն ու Երեւանը հայտնվել են ԱՄՆ-ից «ծայրահեղ կախվածության» վիճակում: Առավել չափով՝ Իսրայելի լավագույն բարեկամ Ադրբեջանը, որի համար այդ ծրագրի հարցում ԱՄՆ-ին կարող էր քաղաքավարի խնդրած լինել նաեւ նույն այդ Իսրայելը: Եվ հարկ եղած դեպքում եթե անգամ Ալիեւը ինչ-ինչ հիմնավոր զգուշավորություններից ելնելով չցանկանա, ձգձգի Իրանի դեմ դուրս գալը, ԱՄՆ-ը նրան գուցե կարող է եւ ստիպել: Հոդվածագրի գնահատմամբ, գրոհի արդյունավետ միջոց կարող է լինել Նախիջեւանում ուժեղ խմբավորման ստեղծումը, որի համար ադրբեջանական զորքն այնտեղ պետք է հասնի մեր Սյունիքի ճանապարհով, ԱՄՆ-ի տված երաշխիքով:

«Եվ այստեղ պարզ է դառնում Ջ.Դ. Վենսի փետրվարյան անսպասելի այցի պատճառը,- ասվում է հոդվածում:- Ըստ երեւույթին, ամերիկացի փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է, թե նա ինչ պետք է անի: Եվ ամենայն հավանականությամբ վերջինիս  զգուշացրել է՝ չմտածված գործողություններ չանել»:

Իսկ առայժմ, ինչպես հայտնի է, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսային խոսակցությունից հետո Բաքուն «հետընթաց է տվել»: Բացել է Իրանի հետ սահմանը բեռնատար տրանսպորտի համար, շնորհավորել է երկրի ընտրված նոր հոգեւոր առաջնորդին եւ անգամ 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան: Այս թեմային եւս ծավալուն անդրադարձներ կան ռուսական ԶԼՄ-ներում:

Գ. Մ. 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը, իրանյան հրդեհն ու… ՔՊ վերնախավի քարոզարշավը

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է սպասվում Իրանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է սպասվում Իրանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական