Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՌԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊՐՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

րեկ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Նրանցից եւ ոչ մեկի գլուխը չխոնարհվեց, քանի որ կանգնած էին հպարտ բառը մենաշնորհած իրենց գլխադասի առջեւ, քանի որ նա էլ հպարտ է դեռ:

Բնական աղետներից, դժբախտ պատահարներից զոհ գնացածների համար հիշատակի արարողություն կազմակերպելը պետության պարտականությունն է: Զոհերին խնկարկելը, ոգեկոչելը պատերազմ շահած կամ պարտված պետության բարոյական պարտքն է: Նոյեմբերի 22-ին Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Տրդատի բաց խորանի առջեւ հիշատակի արարողություն կատարվեց, որին միացան հայոց աշխարհասփյուռ եկեղեցին, արտերկրի համայնքները: Տեսանք մեր երկրի հպարտ կանգնած վարչապետին, նրա հարդարված տիկնոջը, մեր երկրի նախագահին, այլ պաշտոնյաների, որոնց սեւազգեստ հագուկապը այդ օրվա միա՛կ համերաշխությունն էր պատերազմն իրենց տանը զգացած, իրենց սիրտը, միտքն ու հոգին սեւացրած, ողբերգական առօրյա դարձրած հազարավոր ընտանիքներին:

Ո՛չ խոնարհված դրոշ եմ տեսել, ո՛չ խոնարհվող ոտքեր պաշտոնյայի:

Ես Եռաբլուրում նրանց չեմ տեսել: Մեր պետությա՛նը չեմ տեսել:

Քարե գերբն ու դրոշը միակ, լուռ հիշատակումն են, թե պետությունը «ներկա» է:

Պետության բանավոր, գրավոր ցավակցական ելույթը չկա: Մեկ տող միշտ կգտնեքՙ հերթապահ, անհույզ… ապրումակցում չկա:

«Ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի», գոռում էր հպարտ վարչապետը ԱԺ- ում, երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել: Նա զոհվել բառն էլ շահարկեց այնպես, ինչպես շատ բառեր, որոնց իր գրքում տեղ էր տվել, որոնց հրապարակում ուրի՛շ արժեք էր փորձել հաղորդել, որոնք սակայն արագ փոշիացան եսակենտրոն ճառի, բիրտ լեզվի մամլիչի տակ: Պետության պարտականությունն է զորակոչ հայտարարել, դա՛ է «հանուն հայրենիքին»: Ինչո՞ւ չասվեց: Բացատրություն էլ չկա… Կամավորներին կոչ ուղղելու որոշումը պետությա՞ն, թե՞ հայրենիքի անունից էր…Ինձ ծանոթ չէ որեւէ պաշտոնյա, որ լսելով ինքնազոհաբերության այդ ծեսի պաթոսախառն հպարտությունը, երկրորդեց նրան: Ինձ ծանոթ չէ որեւէ պաշտոնյա, որի զավակը…մեղա… Եռաբլուրում է:

Հոգեւորականները, հավատացյալները հպարտությունը մեղք են համարում: Հիմա հասկացա, որ գոռոզությունն ու մեծամտությունը այդ բառի իսկական հոշմանիշներն են, իսկ օդում կախված դավաճան բառն ինձ համար կասկածի որդ էր դարձել դեռ երկու տարի առաջ, երբ այսքան նետահարող չուներ, երբ ես փորձում էի մի լրագրողի գիրք դարձած պատումը ճաշակելուց հետո որոնել, թե ո՞վ է հեղինակը. Նա, որ ի հեճուկս գրքի հեղափոխական ազնիվ հերոսի վարչապե՞տ է օծվել: Նախկին լրագրող, այժմ օրենսդիր Լենա Նազարյանը երկու օր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում դավաճան բառը հորդորեց որոնել իրավական տիրույթում, մոտավորապես այսպես կմկմացՙ բարոյականը խանգարում է: Կարդացե՞լ է նա բեսթսելլեր դարձած, տարբեր լեզուներով արագ թարգմանված Նիկոլ Փաշինյանի գիրքը: Վարչապետն ինքն իրեն է դավաճանել առաջին հերթին, իր գրած տողին, իր ստեղծած գրքին, իր կերտած հերոսին: Դրանից հետոՙ հայրենիք լինի՞, թե՞ պետություն, հենց այդ սկզբի ելակետը չե՞ն: Նազարյանն էլ ցավակցեց զոհվածների հարազատներին, բայց նրա տուն պատերազմ չի մտել, նրան էլ չենք տեսել Եռաբլուրում, ուր անմահները եւ նրանց շիրիմը գրկած հարազատները, որ զուրկ չեն իրավական ամուր գիտելիքներից, միշտ դավանել են նույն բարոյական սկզբունքինՙ «հանուն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար»: Այնտեղ ննջողները իրավական նույն հարթությունից չեկածՙ բարոյական նույն տաք քուրայի ծնունդ են:

Իրավական հարթությունը նախընտրող Նազարյանին հարց ուղղենքՙ պետության պարտականության մեջ չի՞ մտնում իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելը: Եթե անհավասար կռիվն աչքի առաջ ունենալով, իրենց անվտանգության երաշխավոր պետությունից զրահաբաճկոն չպահանջած կամավոր Զինվորը նետվել է Շուշին փրկելու, ինչո՞ւ նրան կյանքի երաշխավոր պետությունը չի կանգնեցրել, թե ափսոս ես, սակավ ընտրյալսՙ անձնազոհս, մենք արդեն ստորագրել ենք… հանձնել:

Զոհերին հիշատակելն ու ոգեկոչելը, նրանց մայրերին, նրանց վիրավոր ընտանիքներին ու հարազատներին խոսք ուղղելը մեղանչողիՙ պետության նվազագույն բարոյական պարտականությունն է:

Երբ Մեղանչող չկա, Ապաշխարություն դժվար լինի, որքան էլ պետությունը հիշատակի արարողության միակ վայրը եկեղեցու խորանը նկատի, ուր ծնրադիր ոչ մեկին չտեսա:

«Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք», անընդհատ ականջիս շշնջում է իմ Տերյանը, «Հանգեք, ի՛մ որբեր», հոգեհանգստյան չվերջացող բառերով ինձ գրկում է իմ Թումանյանը:

Մեռած պետություն, ապրո՛ղ հերոսներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿՆԱԼԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿՆԱԼԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ...

ԿարդալDetails

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական