RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 17:23:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1623, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՑԱԽՄԲԵՐԸ ԿԱՐԱՆՏԻՆ ԵՆ ՄՏՑՐԵԼ ՌԻՈՅԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ

Արեւիկ Քեշիշյան

Իտալական մաֆիան օգնում է կարիքավորներին

Իտալական մաֆիան ստանձնել է համաճարակի պայմաններում կարիքավորներին սննդամթերքով ապահովելու պարտականությունը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավում մի քանի ազդեցիկ կլաններ սկսել են սննդամթերք մատակարարել կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած ընտանիքներին։ Դա չի արվում զուտ այլասիրական մղումներով օգնություն ստացողները դառնում են մաֆիայի պարտապաններ, որը փաստորեն փոխարինում է պետությանը։

Կլանները մշակել են հավատարիմ մարդկանց ցանց ստեղծելու ռազմավարություն, որպեսզի հետագայում օգուտ ստանան նրանցից։ Սննդօգնության փաթեթներն առաքվում ենՙ ապագայում ծառայություններ ստանալու ակնկալիքով։ Ծառայությունների ցանկի մեջ մտնում են թմրանյութերի ու զենքի պահպանումը, որպես փոխանձ փաստաթղթերի ձեւակերպումը եւ այլն։ Առաջարկությունից հրաժարվել իհարկե չի կարելի։ Հաղորդվում է, որ Նեապոլում այդ ձեռնարկումներին մասնակցում են մասնավորապես Կամոռա կլանի ներկայացուցիչները։

Բրիտանական The Guardian թերթի գնահատումների համաձայն, Իտալիայում ավելի քան 3 միլիոն մարդ զբաղված է գորշ տնտեսության մեջ։ Հետեւաբար աշխատանքը կորցնելու դեպքում չի կարող հույս դնել սեփական իրավունքների պաշտպանության եւ պետության օգնության վրա։ Կառավարությունը վերջերս սկսել է բաժանել անվճար սննդի կտրոններ, բայց, ըստ երեւույթին, այդ օգնության չափը չի համապատասխանում ճգնաժամի ծավալներին։

Օքսֆորդի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր Ֆեդերիկո Վարեզեն պարզաբանում է, որ «մաֆիան կազմակերպություններ են, որոնք հավակնում են փոխարինել կառավարությանը եւ շուկային։ Չպետք է մոռանալ, որ դրանց ուժը տեղական բնակչության հետ վաղեմի կապերն են»։

Պարենային առաքիչների գործուղումը ծառայում է նաեւ անօրինական ապրանքի մատակարարմանը։ Այսօր Իտալիայի քաղաքների փողոցներում չի կարելի գտնվել առանց հարգելի պատճառի պատահական անցորդը գրավում է ոստիկանների ուշադրությունը։ Իսկ մթերքների փաթեթը իդեալական առիթ է, որն օգտագործելով կարելի է շարունակել թմրադեղերի մատակարարումը։

Իտալիայի իշխանությունները քաջատեղյակ են, որ մաֆիան փորձում է փոխարինել իրենց գործունեությանը, բայց դատապարտում են երկրի ներքին գործերին միջամտելու օտար պետությունների փորձերը։

Միայն Իտալիայում չէ, որ կազմակերպված հանցաշխարհը ստանձնել է այն պարտականությունները, որոնք չի կարողանում կատարել պետությունը։ Բրազիլիայի հետնախորշերով զբաղվող հրոսակախմբերը իրենց տարածքներում կարանտին եւ պարետային ժամ էին հաստատել դեռ նախքան կառավարության համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։

Բրազիլական Extra թերթի տվյալներով, Ռիո-դե-Ժանեյրոյի խոշորագույն աղքատ արվարձանում (Սիդադե դե Դեուսում) մարտի վերջերին սկսել են երթեւեկել բարձրախոսներով հանդերձավորված ավտոմեքենաներ, որոնցից բնակչությանը կոչ էր արվում տանը մնալ։ Եվ դատելով օգտագործվող արտահայտություններից, այդ մեքենաները իշխանություններին չէին պատկանում։

«Մենք պարետային ժամ ենք մտցնում, քանի որ ոչ ոք իրավիճակը լուրջ չի ընդունում», հնչում էր բարձրախոսներից։ «Ով շրջի փողոցում կամ դուրս գա զբոսանքի, կպատժվի եւ օրինակ կծառայի ուրիշներին։ Ավելի լավ է տանը նստել եւ ոչինչ չանել։ Եվ հետո չասեք, թե մենք չենք նախազգուշացրել»։

Սիդադե դե Դեուսում ապրում է շուրջ 15 միլիոն մարդ, այնտեղ կոյուղի գոյություն չունի, իսկ մաքուր ջուրը շատ քիչ է։ Այդ պատճառով աղքատ թաղամասերի համար կորոնավիրուսն առանձնակի վտանգ է ներկայացնում։ Ֆավելայի գոյատեւումից է կախված նաեւ այնտեղ գործող մաֆիականների կյանքը, այնպես որ ելուզակները ստիպված են լինում ստանձնել կարգուկանոնի պահապանների պարտականություններ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ