Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՐԻՆՕՂԼՈՒՆ «ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ» ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՄԵՋ Է ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ Կ. ՊՈԼՍՈ «ԿԵԴՐՈՆԱԿԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուրը քաղված է թուրքական «bianet.org-ից», որը սեպտեմբերի 16-ին նույնությամբ վերահրապարակել է «Հայ թերթը»: Թուրքական կայքէջի, հետեւաբար «Հայ թերթի» հրապարակումը կրում է «Բուռն հակազդեցություն «Կեդրոնական» վարժարանին ամբաստանող Շիրինօղլուինՙ իշխանության չար տիկնիկին» խորագիրը: Նախքան հրապարակմանն անդրադառնալը նշեմ, որ «Կեդրոնական» վարժարանը Կ. Պոլսո հայկական վարժարանների մեջ, թերեւս, ամենաաչքի զարնողն է: Այն Ներսես պատրիարք Վարժապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է 1886 թ. սեպտեմբերի 14-ին, ունի 133 ամյա պատմություն: Ահա, հանկարծ Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն «Կեդրոնականի» առնչությամբ հայտարարում է. «Լսել եմ, որ այնտեղ «գրոհայիններ» են դաստիարակում»: Նա դրանով ոչ միայն ամբաստանում, այլեւ վարժարանը թուրք ազգայնամոլների համար թիրախ է դարձնում: Հատկանշական է, որ Շիրինօղլուն հայկական վարժարանին ամբաստանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման համար Անկարա մեկնելուց առաջ:

Քանի որ նրա ամբաստանությունը զրպարտության բնույթ է կրում, ուստիեւ միանգամայն տրաբանական պետք համարվի համապատասխան հակազդեցությունը: Ի դեպ հակազդողներին ներկայացրել է «bianet.org-ը»: Ովքե՞ր են նրանք: Մինչ հարցին պատասխանելը նշեմ, որ հակազդեցությունից հետո Շիրինօղլուն փորձել է արդարանալ, ասելով. «Թեեւ «Կեդրոնականը» լավ ուսուցում է տալիս աշակերտներին, բայց ծնողները գանգատվում են, թե իրենց զավաների արտահայտությունները փոխվել են, որովհետեւ այդ վարժարանը «գրոհայիններ» է դաստիարակում: Այդ մասին առնվազն 10 ծնող է գանգատվել, ես այդ գանգատներն անձամբ e-mail-ով ծնողներից չեմ ստացել, այլ ուրիշ տեղից»:

Թե ո՞ր տեղի մասին խոսքը, չգիտենք: Բայց որ Շիրինօղլուին առաջինը դատապարտել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանը , գաղտնիք չէ: Մեր հայրենակիցը ասել է. «Շիրինօղլուն, դարձնելով թիրախ հայ համայնքի ամենաաչքի զարնող վարժարանին, շատ մեծ դավաճանություն է գործել: Նա պատմության մեջ հիշատակվելու է որպես այլակարծությունը չհանդուրժող իշանությունների չար տիկնիկ»:

Նրան, պատասխանելով թուրքական կայքէջի հարցերին, հավելել է «Միտք» պլատֆորմի անդամ Թադեւոս Բեբեքը, նշելով. «Մեր վարժարաններն ու եկեղեցիները հայ համանքի հենասյուներն են: Եթե դրանք փակվեն, ապա կվերանա համայնքը: Հիրավի Շիրինօղլուն համայնքի կարիքները հոգացող բարեգործ է, սակայն դա չի նշանակում, որ ինքը, առանց որեւէ ապացույցի, ելնի եւ զրպարտություն տարածի: Նա դրանով ե՛ւ վարժարանին, ե՛ւ աշակերտներին կասկածանք տակ է դնում: Եթե համանյքը միասնական լինի, ապա մեր վարժարանները կկարողանան առանց հանգանակությունների ապահովել իրենց կենսագործունեությունը: Սբ. Փրկիչ հիվանդանոցում կուտակված գումարն անգամ բավական է համայնքի կարիքները հոգալու համար: Համայնքը նման դեպքերում պետք է բարձրացնի իր ձայնը»:

Շիրինօղլուին դատապարտել է նաեւ «Ակօսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը ՙ «Ինչ որ բաներ է լսել: Հետաքրքրական է, ո՞վ է նրա ականջին փսփսացել: Պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Շիրինօղլուն հանկարծ հանդես է գալիս անտեղի մեղադրանքով: Համենայն դեպս, սրանք շատ վտանգավոր մեղադրանքներ են, անբուժելի վերքեր կառաջացնեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՀԱՍՑՆԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ ՓՈԽԵԼ` ՄԻՆՉԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏԻՆ ՀԱՍՆԵԼԸ

Հաջորդ գրառումը

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական