Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏՈՒՆ ԲԵՐԵՔ

02/08/2019
- 02 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Արդեն տեւական ժամանակՙ Ռուսաստանի Դաշնության Սանկ Պետերբուրգ քաղաքի բանտում պատիժը կրող Արման Առաքելյանի հարազատներն ու բարեկամները պահանջում են նրա արտահանձնումըՙ Հայաստանի Արդատադատության նախարարությանը, որը, ցայսօր, ինչ-ինչ պատճառներով դեռեւս տեղի չի ունեցել, որովհետեւ հիշյալ նախարարությունը հայտարարում է, որ «նպատակահարմար չի գտնում»:

Արման Առաքելյանը Էջմիածին քաղաքի բնակիչ է: 2015թ ՌԴ-ում իրեն պատկանող ռեստորանում սպանել է մի ադրբեջանցու, որի համար Պետերբուրգի դատարանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման: Իսկ սպանությունը շատ յուրահատուկ հանգամանքներում է տեղի ունեցել:

Սպանությունից օրեր առաջ, սպանվողի եղբորորդին, իր չորս ընկերների հետ, գնացել է Արման Առաքելյանին պատկանող ռեստորան եւ ադրբեջանական մուղամ պատվիրել, ի դեպ, այդ օրը Սուրբ Խաչի օրն է եղել: Երաժիշտները զանգել են Արման Առաքելյանին եւ ներկայացրել իրավիճակը, որից հետո վերջինս արգելել է որեւէ ադրբեջանական երաժշտություն հնչեցնել: Դրանից հետո ադրբեջանցի երիտասարդն իրարանցում է ստեղծել, բացահայտ անհարգալից պահվածք դրսեւորել ներկաների հանդեպ, աշխատակիցները նրան դուրս են հանել ռեստորանից ու ճանապարհել տուն:

Դեպքից մոտ տասն օր ռեստորան է եկել այդ երիտասարդի հորեղբայրը

Արմանն իր ռեստորանը կահավորել էր բուն հայկական ոճով, այնտեղ միշտ հայկական երաժշտություն էր հնչում, պատերից կախված էին հայ ազատագրական պայքարի հերոսների մեծադիր լուսանկարները: Բոլորն ասում են, որ Արմանն այդ ամենը արել է, որ տեղի հայերն այդ ռեստորանում իրենց տանը զգան:

Մտնելով ռեստորանՙ ադրբեջանցին իրեն ավելի անասնակերպ է պահել, քանՙ եղբորորդին: Նա սկսել է ամենավերջին բառերով հայհոյել հայ ազգին, մեր հերոսներին ու թքում նրանցից մեկի լուսանկարի վրա: Հենց այդտեղ էլ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել, որից հետո Արմանն սպանել է իր ազգը վիրավորած ադրբեջանցուն:

Այսօր Արմանը փակված է Սանկտ Պետերբուրգի բանտում, հայրենիքից հեռու, թեպետ նա այդ քայլն արել է հանուն հայրենիքի: Ցավոք սրտի, ազգային արժանապատվության մեծ զգացում ունեցող այդ հայորդու հանդեպ հայրենի իշխանություններն այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված: Նրանք անվեջ մերժում ենՙ ընթացք տալ Արման Առաքելյանիՙ ՀՀ արատահանձնման գործընթացին, եւ դա այն դեպքում, երբ Արմանի փաստաբանը վեց ամսվա ընթացքում կարողացել է ստանալ ՌԴ Արդարադատության նախարարության համաձայնությունըՙ նրան Հայաստան արտահանձնելու: Հասկանալի է. սա ապազգային դիրքորոշում է:

Մարդը պաշտպանել է իր ազգային արժանապատվությունը, եւ ի վերջո մարդ է սպանել: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում պիտի համբուրե՞ր այն մարդու ճակատը, ով թքել է իր ազգային հերոսի լուսանկարի վրա, ով հայհոյել է մեր ազգը…

Աստված մի արասցե, եթե հանգամանքները տարբեր լինեին, ադրբեջանցիներն արդեն վաղուց իրենց հայրենակցին Բաքու տեղափոխած ու պատվո շքանշաններ հանձնած կլինեին, ինչպես Սաֆարովին: Բայց Արմանին ո՛չ շքանշան է հարկավոր, ո՛չ էլ որեւէ այլ բան, նրա ամենամեծ շքանշանն ինձ պես մարդկանց հարգանքն է եւ ասեմ, որ ինձ պես մտածողները քիչ չեն: Արմանին պարզապես պետք է տեղափոխել Հայաստան, թող նա վերադառնա հայրենիք եւ այստեղ կրի իր պատիժը: Գոնե բանտի ընեկրները նրան կհարգեն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ «ԱՆՎՏԱՆԳ» ԳՈՏՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄԱՅԻՉ ՔԱՅԼԵՐԻ ԳՐՈՀԸ ԴԻՎԻԴԵՆՏՆԵ՞Ր Է ՏԱԼԻՍ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄԱՅԻՉ ՔԱՅԼԵՐԻ ԳՐՈՀԸ ԴԻՎԻԴԵՆՏՆԵ՞Ր Է ՏԱԼԻՍ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական