Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ոմանք թերեւս հիշում են Հայկական ռադիոյի սրամիտ ու սարկաստիկ անեկդոտներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների մասին: Հարց են տալիս Հայկական ռադիոյինՙ «Ի՞նչ կանեն հայերը, եթե աշխարհի վերջը գա»: Պատասխանՙ «Կփախչեն Մոսկվա»…

Ռուսաստանի մայրաքաղաքը որպես հայոց Մեքքա ընդունելու գաղափարը դեռեւս Իսրայել Օրու ժամանակներից առկա է մեր մեջ, հակառակ բազմաթիվ հուսախաբություններին, որոնք արձանագրվել են մեր ժողովրդի պատմության ճակատագրական պահերին հատկապես: Դա նման է անպատասխան սիրո մի պատմության, որը շարունակվում է առ այսօր, երբ, թվում էր անկախ պետականության պայմաններում սիրային զեղումները փոխարինված պետք է լինեին քաղաքական սթափ գնահատականներով, պետական երկկողմանի շահերի հաշվարկումներով, ուժերի անհամաչափության պայմաններում անգամ կողմերից յուրաքանչյուրի պետական արժանապատվութան գիտակցումով:

Ահա այս առումով հետաքրքրական էր ծանոթանալ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված Միքայել Մինասյանի «Երկու պետությունՙ մեկ նպատակ» հոդվածին (իմ պարագայումՙ դրա հայերեն թարգմանությանը): Չէի ասի, թե հուսախաբ եղա, բայց անկեղծորեն ասեմՙ անբավարարվածության զգացողություն ունեցա ընթերցման ավարտին: Պատճառը թերեւս չափազանցված ակնկալությունս էր հեղինակից, ավելի ճիշտՙ սպասելիքներս նրա լավատեղյակությունիցՙ որպես հանրապետության 3-րդ նախագահի ամենամոտ մարդկանցից մեկը, եթե ոչՙ ամենամոտիկը, որը, հակառակ եվրոպական մի շարք զգայուն կետերում դեսպանի պարտականություններով զբաղված լինելունՙ միշտ ներկա է գտնվել, եթե ոչՙ մասնակիցը, պետական կարեւոր որոշումների կայացմանը, չհաշված դիվանագիտականի կողքին նրա մըրդոքյան գործունեությունը հայկական լրատվադաշտում, որը նոր աշխուժությամբ շարունակվում է իշխանափոխությունից հետո, այս անգամ շեշտված ընդդիմության դիրքերից: Այլ խոսքովՙ նախկին վերնախավի ազդեցիկ անդամի կարգավիճակով Միքայել Մինասյանը կարող էր ավելի կոնկրետ շեշտադրումներով ներկայացնել իր տպավորությունները, դիտարկումները, ախտաճանաչումները մեր երկրի համար ամենազգայունՙ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցի շուրջը:

Ճիշտ է, իր հոդվածում հեղինակը ճշմարիտ մի շարք մատնանշումներ է կատարում հայ-ռուսական փոխհաբերությունների երբեմն «իռացիոնալ» եւ հաճախ երկուստեք «կործանարար» մտայնությունների վերաբերյալ, ու ճիշտ է նաեւ, որ նա հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետության անհրաժեշտությունն է ընդգծում իրավամբ, բայց իմ կարծիքովՙ չի կարողանում այդ հարաբերությունների էությունը դուրս բերել ժողովրդական ըմբռնումների մակարդակից եւ տեղադրել միջպետական քաղաքական ու քաղաքագիտական հարթության վրա: Ինձ թվում է, որ նրան խոչընդոտել է երկու պետությունների միջեւ «մեկ նպատակ» դնելու իր կանխատրամադրվածությունը, որը խանգարում է «նոր ճարտարապետություն» ստեղծելու իր իսկ հայեցակարգին: Դա նման է եզրակացությունը փաստերից առաջ դնելուն, կամ, ճարտարապետական լեզվով ասածՙ տանիքը շենքից առաջ կառուցելուն: Դրանից կարելի է ստանալ տպավորություն, որ հոդվածի հեղինակը որպես քաղաքական գործիչ փորձում է իրեն սահմանազատել նախորդ համակարգից ու, միաժամանակ, ներկայանալ որպես ապագայի «ճարտարապետ»…

Արտառոց է մանավանդ հեղինակիՙ որպես մոդել բերածՙ Մ. Նահանգներ-Իսրայել հարաբերությունների օրինակը, որը, հատկապես վերջին շրջանում, շփոթի է մատնել ողջ աշխարհըՙ Իսրայե՞լն է ղեկավարում Մ. Նահանգները, թե՞ հակառակը: Ապա եւ մյուս հարցըՙ Հայաստանը պիտի ուզենա՞ր կամ պիտի կարողանա՞ր տարածաշրջանային ոստիկանի դեր ստանձնել եւ անողոք պատժել բոլոր հարեւաններին, ներառյալ իր զավթած տարածքներում ապրող այլազգի բնիկ ազգաբնակչությանը:

Մյուս կողմից, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե մեր երկու երկրներիՙ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսպիսի բարձր մակարդակի վրա չեն գտնվել, ինչպես հիմա, գրեթե բոլոր մակարդակներում մենք տեսնում ենք հակառակ փաստեր, որոնք ստիպում են մեզ ոչ թե կրկնել նախորդ իշխանություններիՙ այսպես կոչված «հին ճարտարապետությունը», այլ, իսկապես ստեղծել «նոր ճարտարապետություն»ՙ իրատեսական, գործնական, համաչափ եւ արդյունավետ:

Դրա համար անհրաժեշտ է ըստ էության եւ ըստ հնարավորությունների, մանավանդՙ ժողովրդական 200-ամյա ավանդասացություններից, անեկդոտներից ու պատկերացումներից ձերբազատՙ մամուլում եւ քաղաքական ու գիտական հարթակներում լրջորեն ու երկուստեք քննել-քննարկել դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը եւ հիմքերը դնել հայ-ռուսական բովանդակային «նոր ճարտարապետության»:

Մ. Մինասյանի հոդվածը կարող է սկիզբ դառնալ այդպիսի քննարկումների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՍՊԱՆԴԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՉ Է ՈՒՂՂՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ, ԻՍԿ ԱՅՆ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՍՊԱՆԴԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՉ Է ՈՒՂՂՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ, ԻՍԿ ԱՅՆ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական