Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԻՎԸՙ ԹԵ՛ ԽՈՍՈՂ, ԹԵ՛ ԽՈՑՈՂ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Թվի մասին ակտիվորեն խոսվեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի հրապարակումից հետո, երբ ոմանք գտան, որ այն պետք է թվառատ լինի, մյուսները համոզեցին ու պնդեցին, որ թվերից առավել կարեւոր են նպատակների սահմանումը, իսկ դրանք ծրագրում ընդգծված են առավել քան: Կարծես ստացվում էր բաժակի կիսով չափ լցված-կիսով չափ դատարկ հանրահայտ պատմությունը, երբ թե՛ առաջիններն են ճիշտ, թե՛ երկրորդներն ոչ սխալ: Իվերջո, ի՞նչ է այդ թիվ ասվածը:Հայկական սովետական հանրագիտարանի 4-րդ հատորի «Թիվ» բառի տակ կարդում ենք. Թվի գաղափարը ծագել է դեռեւս նախապատմական ժամանակներում եւ դարերի ընթացքում անցել զարգացման մի շարք փուլերՙ համապատասխան տվյալ ժամանակի պահանջներին, որոնք առաջացել են այս կամ այն քանակական հետազոտությունների անհրաժեշտության պատճառով: Թեեւ կան նաեւ այլ բացատրություններ, սակայն կարծում ենք նշվածն արտահայտում է թվի դերն ու նշանակությունը մեր օրերում, որը նաեւ թվայնացման ժամանակաշրջան է անվանվում: Այս գործընթացից թերեւս միակ բացառությունը գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներն են, ովքեր հարազատ զավակներին ու թոռներին ամենայն նրբանկատությամբ խորհուրդ են տալիս իրենց դիմել անունով, մայրիկներ ու տատիկներ չկոչել, չընդգծելու համար իրենց 30-50-ամյա տարիքը, թեեւ հայուհիների հմայքն ու գրավչությունն անկարող են խաթարել ոչ վերսաչիներն ու գուչիները, ոչ հանրահայտ ֆիրմաների օծանելիքներն ու զարդերը, անգամ կոկո-շանելները: Դուք յուրօրինակ եք թե՛ ընթացող միամսյակի, թե՛ տարվա յուրաքանչյուր օրվա որեւէ ժամի: Սա գնահատանքի խոսք «Ազգ»-ի տղամարդկանց կողմից, որոնց գերապատվությունը նաեւ հաճոյախոսություններից բացի թվերով ու փաստերով խոսել ու գրելն է: Ի՞նչ է այս առումով ասում ՀՀ կառավարության ծրագիրը:Քննարկվող, երբեմն սուր բանավեճերի պատճառ հանդիսացող թվերից մեկը 5 տոկոս ՀՀ համախառն ներքին արդյունքի միջին տարեկան աճի շուրջ էր: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, հաշվարկել ենք ստորեւ, հիմք ընդունելով 2018-ի 12,4 մլրդ դոլար երկրի ՀՆԱ-ն:ՏարեթիվՀՆԱ – դոլար2019 թ.13.000 մլն2020 թ.13.650 մլն2021 թ.14.350 մլն2022 թ.15.200 մլն2023 թ.16.000 մլնՀՀ բնակչության այսօրվա թվաքանակի պարագայում հնգամյակի ավարտին ստանում ենք միջին հայաստանաբնակի հաշվով մոտ 5300 դոլարի ՀՆԱ, գնաճ պայմանականորեն չարձանագրելով: Թե ինչ թիվ է այն, փորձեմ ներկայացնել 2,8-3 մլն բնակչություն ունեցող, պատահականության սկզբունքով ընտրված մի քանի երկրների օրինակով: Հեռավոր Յամայկայում 5 տոկոս տարեկան տնտեսական աճը 1 բնակչի հաշվով ստեղծում է լրացուցիչ 400 դոլարի արդյունք, Ալբանիայում 600 դոլարի, Լիտվայում 1700 դոլարի, ՀՀ-ում 200 դոլարի: Մեր ցածր ցուցանիշի պատճառը ՀՀ 12,4 մլրդ դոլար կազմող էապես աննշան համախառն ներքին արդյունքն է, երբ 2,8 մլն բնակչությամբ Յամայկայում այն 26 մլրդ է, 3 մլն բնակչությամբ Ալբանիայում 36 մլրդ, 2,8 մլն բնակչությամբ Լիտվայում 91 մլրդ դոլար: Մեր պարագայում ստացվում է գրեթե չաշխատող մի երկրի պատկեր, ուր ազգային ինչ-որ շոշափելի թե նկատելի արդյունք չի ստեղծվում, երբ յուրաքանչյուրն ու բոլորը դժգոհում ու բողոքում են աշխատանք չլինելուց:Խնդիրը հասնում է այն աստիճանի, որ ՀՀ տխուր այսօրվա եւ անորոշ վաղվա գլխավոր պատասխանատու է հռչակվում երկրի շարքային քաղաքացին, այլ ոչՙ նրա վստահության քվեն նպատակ հռչակած եւ ստացած հանրային հատվածը: Արդյո՞ք տեղին չէ չաշխատելու վերաբերյալ պահանջը հենց այդ հատվածին ներկայացնել, երբ առավել նախընտրելի է համարվում նրանց աշխատավարձերը բարձրացնելուց խոսելը: Հայ հանրությունն ըմբռնումով կմոտենա դրան, եթե ասենք ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն առայժմ կա, փորձի մեր իրավիճակին համահունչ կոնկրետ լուծումներ առաջարկել:Ասենք. երկիրը միլիոններով էլեկտրալամպեր է ներկրում, երբ դրանք արտադրելու կոչված երբեմնի գերհզոր, արտահանման անսպառ կարողունակություն ունեցող արտադրական հսկան, մասնակի աջակցության պարագայում կարող է ծառայել երկրին, հարյուրավոր աշխատատեղեր ապահովել, արտահանմանն ուղղված արտադրանք թողարկել: Ինչո՞ւ է իշխանությունը նախընտրում այս մասին լռել, երբ հարկ է կոշտ գնահատականներ հնչեցնել: Այս պարագայում ինչքանով է սխալ ՀՀ շարքային քաղաքացին, որն այսօրինակ գործընթացը կապում է իշխանական ինչ-ինչ հատվածի կողմից էլեկտրալամպեր ներկրողների շահերը սպասարկելու հետ: Նախորդների դեպքում հասկանալի է, քրեա-օլիգարխիկ համակարգ էր, ամեն հարցում պարտադրանք կար: Այնպես որ մեր նորոգ իշխանության, տնտեսության կտրուկ զարգացմանը չնպաստող այսօրինակ պահվածքն ի՞նչ հիմնավորում ունի հարցը տեղին չհամարել չենք կարող:Երկրները, ասենք երբեմնի մեզ բախտակից Լիտվան իր այսօրվա զարգացածության մակարդակում հայտնվել է երկիրը հիմնավորապես աշխատեցնելու արդյունքում, որոշ տարիների երկնիշ տնտեսական աճ արձանագրելու շնորհիվ: 2013-ին երկրի ՀՆԱ-ն 66 մլրդ դոլար էր, հինգ տարի անցՙ 91 մլրդ դոլար:Լավատեսական սցենարՏեսեք ինչ ֆինանսական պատկեր է ուրվագծվում ՀՀ ՀՆԱ-ում, ասենք 12 տոկոս տարեկան աճի պարագայում:ՏարեթիվըՆԱ-դոլար2019 թ.13.900 մլն2020 թ.15.600 մլն2021 թ.17.500 մլն2022 թ.19.600 մլն2023 թ.22.000 մլնՀաջորդ հինգ տարիներին աճի տեմպը մի փոքր նվազեցնելու, 10 տոկոս հաշվարկելու արդյունքում 2018-2028 թթ ավարտին ՀՀ ՀՆԱ-ն հասնում է 35 մլրդ դոլարի, երբ 5 տոկոս աճի դեպքում այն կազմում է 19,4 մլրդ դոլար, տարբերությունն ամբողջ 15,6 մլրդ բացասական հաշվեկշիռ: Սցենարներից ո՞րն է առավել ցանկալի Հայաստանի համար. անշուշտ, աճի այն տեմպը, որն առավելագույն արդյունք է երաշխավորում զարգացումը տեսանելի դիտարկող կառավարման պարագայում, որի լավագույն օրինակներից մեկը Չինաստանի տնտեսական հրաշքն է: Տարիներ առաջ ՀՀ-ում կայացած միջազգային տնտեսական մի համաժողովում Վիետնամի ներկայացուցիչը հետեւյալ հետաքրքրական դիտարկումն արեց. եթե աննախադեպ տնտեսական զարգացում հնարավոր է Չինաստանի պես երկրում, այն շատ ավելի է հնարավոր համեմատաբար փոքր Վիետնամում: Խնդրեմ ծանոթացեք արդյունքներին. 2008-2018 թվականներին այս երկրի ՀՆԱ-ն 220 մլրդ դոլարից հասել է 647 մլրդ դոլարի, 1 բնակչի հաշվով 2600 դոլարից կազմել 6900 դոլար, բնակչությունը 86 մլն-ից հասել է 97 մլն-ի:Այսօրինակ պայմաններում ինչքանո՞վ է իրատեսական առաջիկա 20-ամյակում ՀՀ բակչությունը կրկնապատկելու կառավարական ցանկությունը: Տողերիս հեղինակն իր հրապարակումներում հաճախ է նշել ՀՀ-ում 7-8 մլն բնակչություն ունենալու թիվը, այնպես որ առաջինը ողջունողների թվում է: Ընդունենք որ յուրաքանչյուր տարվա համար կանխատեսվող 150 հազար բնակչության 50 հազարը կարող է բնական աճը լինել, քանզի նման ցուցանիշ նախկինում ունեցել ենք: Մնացած 100 հազարը ներգաղթողները պետք է լինեն, մարդիկ, որոնց ապրած երկրներում, ՌԴ-ում լինի թե Ուկրաինայում, ԵՄ-ում թե ԱՄՆ-ում, առօրյայի համար էական մատչելի եւ որակյալ պարենի խնդիր չկա, անշուշտ առաջնահերթըՙ կենդանական ծագման սննդատեսակներ հավի ու խոզի մսի: Այստեղ մենք ոչ միայն ցուցադրելու, այլեւ համեստ երեւալու որեւէ տեղ չունենք: Մեր սննդակարգը հիմնականում ներկրվող հումքից է, ժամկետանց ու առողջությունը վտանգող: Հենց օրերս սոցցանցում ներկայացվում էր լաբորատորիաներից մեկում արված ուսումնասիրությունը, որի արդյունքներով 13 անուն երշիկեղենի բաղադրություններում ինչ-ինչ նիտրատների ու նիտրիտների 100-300 տոկոս գերազանցում էր արձանագրվել, քանզի դրանք ամբողջությամբ պատրաստվում են աշխարհի չորս կողմերից ներմուծվող խոր սառեցված մսատեսակներից: Եվ հարցըՙ եթե երկիրը հողա-ջրա-ջերմային բավարար պայմանների առկայության պարագայում պարենապահովության եւ պարենանվտանգության լրջագույն խնդիրներ ունի, ինչպե՞ս կարող է աննախադեպ ներգաղթի թիվ սահմանել, հնչում է բնականաբար: 20-ամյակի ընթացքում 3 մլն-ով բնակչության աճը կանխատեսում է այդ 240 ամիսներից յուրաքանչյուրում 12-13 հազար մարդկանց ժամանում, որն իրատեսական է միմիայն իրականությունը ողջամիտ գնահատելու պարագայում: Երկիրն այն իրագործելու համար բոլոր միջոցներն ու պայմաններն ունի, սկսածՙ վերլուծական կենտրոններից, գիտական հաստատություններից, վերջացրած կառավարման բազմաճյուղ համակարգով: Պակասում է ժամանակին համապատասխան աշխատելու ունակությունը, որը երբեմն սկսվում եւ ավարտվում է միջազգային գործընթացների շատ պարզ ընդօրինակումով: Կդրսեւորե՞նք համապատասխան պահվածք, ցույց կտա առաջիկան:Առայժմ մի բան է հայտնիՙ եղած թվերը ոչ միայն խոսում են, այլեւ խոցում:12.03.2019 թ. Երեւան
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐ ԼԻՆԵՆՔ ԵՎ… ՈՒՆԵՆԱ՛ՆՔ

Հաջորդ գրառումը

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ՆՈՐ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ՆՈՐ ԳԻՐՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական