RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2386, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՀԵՌՈ՜Ւ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Ներողություն եմ խնդրում Հայաստանում ընթացող ժողովրդավարական սրընթաց գործընթացներից մի պահ ձեզ կտրելու համար: Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից վատ լուրեր ունեմ: Բանն այն է, որ հիմնականում այդ երկրից հայերին արտաքսում են: Ու շատ հիմնավորված: Մեր հայրենակիցները փորձում են այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ, գերմանացիներն էլ շատ հանգիստ ասում ենՙ հարգելիս, ձեր երկրում իրավիճակ է փոխվել, դրական փոփոխություններ են եղել, ժողովրդավարությունը ռեկորդային արագությամբ սուրում է, հետեւաբար դուք չեք կարող համարվել ճնշված, ինչն էլ նշանակում է, որ մենք չենք կարող ձեզ փախստականի կարգավիակ տալ, վերադարձեք ձեր երկիր: Ուշագրավ է, որ այս տեղեկությունը հաստատում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից, հստակեցնելովՙ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին, ուստի դրա հետեւանքով մեր հայրենակիցներիՙ Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները համարվում են անհիմն:

Հիմա, սպասվում է ազգային մեծ ներգաղթ: Գործող կառավարությունն, իհարկե կասի, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ամբողջ աշխարհում ծվարած հայերը վերջապես հավատացին հայրենի պետության վերածննդին ու թողնելով օվկիանոսների ու ծովերի ափերը վերադարձան հարազատ լեռների գագաթ, բայց շատ կարեւոր է հասկանալըՙ մասսայական ներգաղթը լինելու է ոչ թե որովհետեւ դրսի հայերին այսօրվա Հայաստանը ժողովրդավարության օթյակ է թվալու, այլ քանի որ դրսում նրանց մերժում են ընդունել: Տարբեր բաներ են, կարծում եմ:

Ու այս համատեքստումՙ զարմանալի չէ՞, թե ինչու են դրսում ապրող մեր հայրենակիցները սպասում, որ իրենց արտաքսեն: Ինչո՞ւ ինքնակամ չեն գալիս: Չէ, պարտադիր չէ, ոչ մեզ համար շատ փող, հագուստ եւ ուտելիք բերեն, ուղղակի իրենք ինչո՞ւ չեն գալիս: Չլինի՞ չեն հավատում, որ Հայաստանն այլեւս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ խոսք հարգող, տնտեսությունն ու պետական համակարգը կոռուպցիայից մաքրող երկիր է դառնում: Դե, եթե չեն գալիս ինքնակամ, ուրեմն չե՞ն հավատում: Հո Ֆեյսբուքում ստատուս գրել չէ, որ իրենք Հռենոսի ափին նստած վայելել լիակատար անդորրն ու զարմանան, թե այստեղ ինչու ենք այսքան անհանգիստ: Բա եթե Հայաստանում այնքան լավ է, որ նույնիսկ Ամստերդամում երեւում է ու չեք դիմանում ստատուս եք գրում, եկեք միասին վայելենք էլի՛...

Չէ, եղբայր, իրենք չեն գալու, ինքնակամ չեն գալու, Հայաստանը հեռվից սիրվող հայրենիք էՙ գենետիկորեն: Կարտաքսենՙ կգան: Չեն արտաքսիՙ կգրեն: Ստատուս: Ոչ հայերեն տառերով, ոչ հայերեն լեզվամտածողությամբ: Հայրենիքի մասին կգրեն: Իրենց կարոտն ու սերը կնկարագրեն: Այստեղ ապրողներիս հայրենասիրության դասեր կտան...Ես առաջարկում եմՙ ի պատասխան ժպտալ. Չէ՞ որ մեր հեռո՜ւ հայրենակիցներն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ