Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐԱ ԱՆՈՒՆԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի տապալված մամլո ասուլիսից հետոՙ լրագրողների պահվածքը, վարքագիծը: Հարցուփորձ եմ արել ասուլիսին ներկայացած մի քանի լրագրողների, երեկոյան նայել եմ հեռուստատեսային գրեթե բոլոր ռեպորտաժները, ծանոթացել համացանցային շատ նյութերի. ոչ մի տեղ եւ ոչ մի լրագրող չի փորձել ասուլիսը խանգարողներին սաստել, առնվազն բացատրել, որ իրենք եկել են այնտեղ ոչ միայն ամբաստանյալ նախագահին լսելու, այլեւ հարցեր տալու, թերեւս ավելի սուր հարցերՙ քան բողոքավորների ծանոթ մեղադրանքները: Չէ՞ որ նրանք, լրագրողները, տեսաձայնագրիչներով ու համակարգիչներով խուռներամ գնացել էին լուսաբանելու վերջին շաբաթների ամենահրատապ, նույնիսկ միջազգային շրջանակներին հետաքրքրող այդ գործընթացի կարեւոր դրվագներից մեկը, որը, դժբախտաբար, վերածվեց ընդամենը հետաքրքրաշարժ տեսարանի, զգայացունց իրադարձության, մեր ժողովրդի ու պետության համար անպատվաբերՙ այլակարծությունը, խոսքի ազատությունը մերժելու ցուցադրության:

Մեր լրագրողները երեւի մոռացել են լրագրության Տասնաբանյայի կարեւորագույն կետերից մեկը. լրագրությունը պետք է լինի հասարակական հարթակՙ քաղաքացիական տարբեր խավերի միջեւ հաշտության, փոխհասկացողության եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար: Մինչդեռ մեր լրագրողներից շատերն այս օրերին դարձել են on-line աշխատող ստենոգրաֆիստներ: Ընդամենը:

Չեմ ուզում սխալ հասկացվել. ես դեմ չեմ, ընդհակառակնՙ կողմ եմ, որ մարդիկ, քաղաքացիներ, ընդունված քաղաքակիրթ բոլոր ձեւերով իրացնեն բողոքելու, դժգոհություն արտահայտելու իրենց իրավունքը: Ասուլիսի խափանումից հետո ես գնացի Հանրապետության հրապարակ, դիտեցի ու լսեցի Վերաքննիչ դատարանի առջեւ հավաքված ոչ մեծաթիվ բազմությանը, որը իր դժգոհությունն էր արտահայտում Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու որոշման դեմ եւ պահանջում դատարանի նախագահի հրաժարականը: Իհարկե, այնտեղ կային մարդիկ, որ դեմ չէին լինի, եթե դատարանը նախկին նախագահին գնդակահարելու դատավճիռ կայացներ, իսկ Վարդգես Գասպարին իր հերթական պառկոցին էր ցուցադրում Մարտի 1-ի զոհերի ցուցակ-պատկերը ձեռքին, սակայն ուրիշներ անցորդներին բացատրում էին իրենց պահանջները. բուռն, բայց ոչ ագրեսիվ: Վերջապես, իշխանության կողմից կազմակերպված կամ ոչՙ դա իրենց իրավունքն էր, սակայն, կրկնելով կրկնում եմ. ոչ ոքի իրավունքը չէ ասուլիս խափանել, փաստորեն կալանք դնել ազատ խոսքին, որը ամենաբռնատիրական երկրներում անգամ «վերջին խոսքի» իրավունքով տրվում է մահապարտներին….

Եվ արդեն, ժողովրդի որոշ խավերի մոտ Ռ. Քոչարյանի նկատմամբ կա ահավոր ատելություն, ոչ թե արհեստածին, այլ ընդոծին, ոչ թե մարտի 1-ի դեպքերի առիթով, այլ ընդհանրապես: Անբացատրելի ատելությունՙ որը հասնում է նրան, որ սոցցանցերում ոմանք պահանջում են նրան վառել ու այրել, նույնիսկ չխնայել նրա հարազատներին եւ, զգուշացեք, նրա հարեւաններին…. Եվ այս ֆոնինՙ առնվազն տարօրինակ հնչեց սիրո եւ համերաշխության քարոզիչ Նիկոլ Փաշինյանի նույն օրվա սկայպ-հայտարարությունը բոլոր մարդասպաններին պատժելու, տարակարծիք եղողներին «պատմության աղբանոց» նետելու սպառնալիքը:

Առայժմ մեկ կողմ թողնելով «բոլոր» բառի ներքնիմաստի հստակեցման հարցը, կարծում եմ տարօրինակ էր նաեւ, նույն օրը, տապալված ասուլիսին համընթաց, Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ, որը փաստորեն կոպիտ միջամտություն էր դատական մարմինների գործունեության, որը խստորեն պատժելի արարք է նրա հայրենիքում, ինչպես որ, տարօրինակ էր, դրանից մոտ 10 օր առաջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրապարակային հայտարարությունը նախկին իշխանավորների նկատմամբ հաշվեհարդար չանելու մերոնց խոստման վերաբերյալ, ինչը թերեւս կարելի էր անել այնպեսՙ ինչպես եղել է Հայաստանի նոր իշխանությունների այդ խոստումըՙ խորհրդապահաբար. անշուշտ եթե երբեւէ եղել է նման խոստում:

Հույս եմ տածում, որ առաջիկաՙ օգոստոսի 17-ի հանրահավաքում, որը վստահաբար լինելու է աննախընթացորեն բազմամարդ եւ հզոր, վարչապետ Փաշինյանը չի խուսափի լուրջ եւ արժանապատիվ երկու խոսք ասելուց վերոհիշյալ զույգ պետությունների հասցեինՙ հորդորելով չմիջամտել մեր ներքին հարցերին եւ իրենց միջեւ մրցակցությունը չտեղափոխել մեր երկրի տարածք: Վերջապես, աշխարհի բոլոր պետությունները, մեծ կամ փոքր, հզոր կամ տկար, հարուստ կամ աղքատ, մի բանում հավասար են միմյանցՙ պետական արժանապատվության հարցում:

Հույս եմ տածում նաեւ, որ վարչապետը կօգտագործի հրաշալի այդ առիթը ազգային համերաշխության ոգով վարակվելու եւ վարակելու մեր ժողովրդինՙ ատելության ինքնակործանիչ ալիքը մեղմելու, օրենքի եւ օրինապահության գերակայությունը շեշտելու, ազատ խոսքի եւ կարծիքի ազատության իրավունքը ամեն գնով հարգելու ու պաշտպանելու հանձնառությամբ եւ հանձնարարությամբ:

Նախորդ գրառումը

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ- ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ- ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Լրահոս

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել ուսումնասիրել Հաջիևի հետ հանդիպման անհրաժեշտությունը. Փաշինյան

18/06/2026

Այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ հայկական թե ադրբեջանական կողմն է եղել Գրիգորյան-Հաջիև հանդիպման նախաձեռնողը և արդյոք նվաստացուցիչ չէր Ադրբեջանի ներկայացուցչի...

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի

18/06/2026

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ  համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան...

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

18/06/2026

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։...

Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

18/06/2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում բացատրեց՝ ինչ նկատի ունի՝ ասելով, որ ջախջախելու է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և...

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026

«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր...

Նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցություն կունենամ. Փաշինյան

18/06/2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեխպազրույցի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին։ Ըստ նրա՝ նախատեսված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական