Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

11 ՕՐ, ՈՐ ՓՈԽԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11 այն օրերը, երբ տեղի էին ունենում բազմամարդ հանրահավաքներ ու երթեր, ապրիլի 12-23-ը, Հայաստանն անճանաչելիորեն փոխեցին: Անհավանականն` ակնհայտ, կարելի է անգամ այդպես բնութագրել տեղի ունեցածը: Կարելի է ասել` արդեն անցյալ է ՀՀԿ-ի իշխանությունը` ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով: Հայաստանում արժեհամակարգային մրցակցության նոր ձողանիշ են սահմանել երիտասարդությունն ու ուսանողությունը`փողոցում իրենց նոր մտածելակերպն ու թավշյա հեղափոխությունն իրականացնելով:

«Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար:

Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհումՙ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով:

…Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»: Անտեղյակ մարդը կկարծեր, թե սա փողոցում հեղափոխություն իրականացնող հեղափոխականներից մեկն է ասել, բայց սա ասել է Հայաստանի չորրորդ նախագահը` մեկ օր առաջ, Հայաստանի մտավորական ու կուսակցական շրջանակների հետ շփվելուց հետո, նշելով, որ Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ:

Ինչու դա տեղի ունեցավ

Ինչպես եւ ինչու դա տեղի ունեցավ` դեռ ամիսներ կվերլուծվի, սակայն աչքի զարնողն այս է.

– Ունեինք իրավիճակին անհամարժեք իշխանություն, որը տասնամյակից ավելի կառավարելով` չէր կարողացել փոփոխություններ մտցնել երկրի կյանքում, բեւեռացրել էր ժողովրդին` հասարակ հայ մարդուն զրկելով հեռանկարից, կոռուպցիայի եւ ապօրինությունների դեմը չէր առել` շատ չթվարկենք, բոլորդ գիտեք:

– Աճել էր այն սերունդը, որն անցավ հանրային մի շարք բողոքի ալիքների փորձառությամբ, ընկալունակ էր նոր մոտեցումների համար եւ պատրաստ էր արդեն իշխանափոխության, ինչն անսպասելի էր կարծրատիպերով առաջորդվող քաղաքական ուժերի համար ու նրանց հանկարծակիի բերեց: Անկախության այս սերունդն այլեւս չէր ուզում կառավարվել հին ձեւով եւ թելադրեց իր խաղի կանոնները:

– 21-րդ դարի հետ կատակել կամ հաշվի չնստել չի կարելի` 21-րդ դարի տեխնոլոգիաները երիտասարդները լայնորեն կիրառեցին:

– Կար համացանց, որ շատ դեպքերում կազմակերպական գործիք դարձավ, դա ինքնին տեխնոլոգիա է, որը մեր օրերում նպաստում է արագ իրազեկմանն ու իքնակազմակերպմանը:

Այդպիսով` հարկավոր եղավ ընդամենը 11 օր` ծանրաշարժ իշխանությանը մարդաշատ փողոցի փաստի առաջ կանգնեցնելու համար` ընդհուպ իշխող ուժի վարչապետի հրաժարական, իսկ դրանից առաջվա եւ հետոյի Հայաստանները տրամագծորեն տարբերվում են իրարից: Հոգնեցրած, նորին անհաղորդ դարձած եւ նախաձեռնողականությունից կիլոմետրերով հեռու դեմքերից հայերի զգալի հատված հայացքն ուղղեց համակրելի եւ նախաձեռնող երիտասարդների ու նրանց առաջնորդի հուսադրող դեմքերին: Այժմ փողոցը դոմինանտ է դարձել պետության կյանքում, թավշյա հեղափոխությունը պայմաններ է թելադրում, իսկ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ վարչապետ, ձեւավորել ժամանակավոր կառավարություն` հետագայում օրենսդրության փոփոխությունից հետո Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կազմակերպելով եւ նոր իրավիճակն արտացոլող Ազգային ժողով ձեւավորելով: Կարելի է անգամ ասել, որ այս ապրիլից սկսվում է Նիկոլի թիվը, ինչպես նրա կողմնակիցներն են կատակում:

Չգիտեմ ինչով կավարտվի այս ամենը, սակայն Նիկոլին, որը Հայաստանի անկախացմանը բերած առաջին շարժման ժամանակ ընդամենը դեռահաս էր, ուզում եմ հիշեցնել այն ժամանակվա հեղափոխական էյֆորիային հաջորդող քաոսի ու սխալների մասին, որոնցից ամենաէականն այն էր, որ հեղափոխություն կատարած նվիրյալները չկարողացան կամ չուզեցին փակել սովորաբար հեղափոխություններից հետո իրենց վրա լցվող պատեհապաշտների ու սրիկաների ճանապարհը, կադրային անասելի սխալ քաղաքականություն տարան, իշխանության ղեկի մոտ թողեցին արկածախնդիր եւ իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց, որոնք հետագայում թալանեցին ու սնանկացրին Հայաստանը: Ընդ որում` նրանցից շատերն այսօր էլի ձիու վրա են: Իսկ Հայաստանի անկախության ուրախությանը զուգահեռ, վատ կառավարման ու Հայաստանի ունեցվածքը մեջ-մեջ անելու պատճառով տարիներով երկրում առկա էին անհուսություն, արտագաղթ, ապօրինություններ, որոնք խորացել էին նաեւ վերջին տարիներին: Չգիտեմ ինչպես պիտի չկրկնվեն այդ սխալները: Եթե էյֆորիայի մեջ գտնվող փողոցին թվում է, թե Հայաստանում անմիջապես պիտի սկսեն լավ ապրել, մարդկանց վարկերը պետք է Նիկոլն իր գրպանից վճարի, իսկ փողոցում հեղափոխական կոչ բղավող ամեն ավարա, անկախ որակներից պետք է պաշտոն ստանա, ապա նրանց պիտի բացատրող լինի, որ դա այդպես չէ, ու տեւական աշխատանք պիտի կատարվի ինչ-որ բան փոխելու համար, այն եւս` եթե այսօրվա տնտեսական կլանները սաբոտաժով ու հակաիրավական զանազան հնարքներով անփորձ հեղափոխականներին ընդհանրապես հնարավորություն չտան աշխատելու: Չծեծեմ ասույթը` հեղափոխութուն անող նվիրյալների եւ հետո իշխանության եկող սրիկաների վերաբերյալ, ամեն բան հայտնի է: Հուսով եմ` Փաշինյանը դա հասկանում է, համենայնդեպս` նա իր վերջին հրապարակային կարծիքներում խոսում է պրոֆեսիոնալների աշխատանքը պետական կառույցներում շարունակելու, կադրային ջարդը բացառելու մասին:

Նայենք Սահմանադրությունը

Վերջին երկու օրը, երբ Հայաստանում կա վարչապետի լիազորություններն իրականացնող Կարեն Կարապետյանը, եւ նրա ու Նիկոլ Փաշինյանի միջեւ երկխոսության չկայացման մասին հակասական տեղեկատվության առկայությամբ մեկ անգամ չէ, որ բացել ենք Սահմանադրությունը, որի 149-րդ հոդվածում վարչապետի հրաժարականից հետո յոթ օրվա մեջ ԱԺ խմբակցությունների կողմից առաջարկվող վարչապետի նոր թեկնածուի մասին է խոսվում, առանց հրաժարական տված վարչապետի լիազորությունները ժամանակավորապես ինչ-որ մեկին փոխանցելը ֆիքսելու: Բայց մի ուրիշ հոդվածով, այնուամենայնիվ, հասկանալի ձեւակերպվում է, որ փոխվարչապետներից մեկը կատարում է վարչապետի պարտականությունները: Պարզ է, որ առաջին փոխվարչապետը պետք է ժամանակավորապես, այդ յոթ օրում վարչապետի լիազորություն իրականացնի, մինչեւ նոր վարչապետի ընտրություն: Դրանից հետո նոր կառավարությունն էլ կազմվում է վարչապետի նշանակումից հետո տասնհինգօրյա ժամկետում: Եթե դրանից Կարեն Կարապետյանը եզրակացրել է, որ ինքը կարող է նոր քաղաքական իրավիճակում արտահերթ ընտրություններ առաջարկելուց խոսել, ու անգամ վարչապետի թեկնածու առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, որն, ի դեպ, դեռ չի որոշել այդ հարցում իր անելիքը, ապա այստեղ ի տեղի կլինեին իսկապես չեզոք իրավագետների մեկնաբանությունները: Մենք առայժմ ֆիքսենք, որ սահմանադրականության ճանապարհով քայլեր անելու մտադրություն ունեցող Փաշինյանը այս պահին 9-ը պատգամավոր ունի, գումարած կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ի 7 ու Փաշինյանի շարժմանը միացած «Ծառուկյան» դաշինքի 31 քվեները, չնայած այս դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հորդորում է այս մասին խոսել, երբ քաղաքական ուժերն ավարտեն քննարկումները եւ հայտարարեն իրենց դիրքորոշումը: Համենայնդեպս Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպումների մասին տեղեկությունները հուշում են մեր կողմից վերն ասվածը: Ծառուկյանի կողմնակիցների միանալը ցուցարարներին, իրոք, նվազեցրել է Կարապետյանի շանսերը, որն, ըստ տարբեր լուրերի, անգամ ՀՀԿ խմբակցության քվեն չունի: Սակայն, ինչպես ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն ասաց երեկ, ՀՀԿ-ն փողոցի ընդդիմության հետ բանակցելու մանդատը տվել է Կարեն Կրապետյանին: Այժմ պետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերի ու գործիչների ակտիվ շփումների ու ելքերի որոնման շրջան է: Մի բան կարելի է խիստ դրական գնահատել. չնայած մի քանի անգամ փողոցում իրավիճակը սրվեց` ցուցարաների ու իշխանության օգտին կարելի է գրանցել, որ ուժային լայնածավալ մեթոդներ չկիրառվեցին` առիթ չտալով աշխարհի ուժային կենտրոններին խառնվելու մեր գործերին ու չեզոքոթյուն պահպանելու գոնե առերեւույթ:

Եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ձեւավորի իր ասած ժամանակավոր կառավարությունը, ապա նրա ասած արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրավական հիմնավորման խնդիրը դեռ պետք է կարգավորել: Մինչ այդ էլ միգուցե ՀՀԿ-ն կպառակտվի, ու այնտեղ կմնան մի 15` ՀՀԿ-ի սուպերնվիրյալներ, որոնք այս խորհրդարանում կդառնան ընդդիմություն, իսկ մնացյալը կանցնեն «Ծառուկյան» դաշինք, «Ելք»`համալրելով խորհրդարանի նոր մեծամասնությունը, այսինքն` առնետավազք կլինի: Խորհրդարանի նոր մեծամասնությունը կընտրի խորհրդարանի նոր ղեկավարություն, ելնելով նոր քաղաքական իրավիճակից: Համենայնդեպս` ԱԺ «Ելք» խմբակցությունն արդեն վարչապետի թեկնածու է առաջադրել Փաշինյանին, եւ վերջինս էլ հանրահավաքում խոսում էր խորհրդարանով վարչապետ դառնալու սցենարի օգտին: Բացի այդ` նա կարծես տրամադրված է համաձայնության կառավարություն ստեղծելուն առայժմ` պահպանելով նախարարների մի մասին, խոսում է կադրային ջարդ չիրագործելու, վենդետա չանելու, բիզնեսը չվերաձեւելու օգտին: Ներհայկական թշնամանքի էջը փակված է, ասում է նա, օլիգարխները չեն փոխարինվելու, փոփոխությունները պոզիտիվ են լինելու, արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ չի լինելու, արտաքին հարաբերությունները պետք է լավանան` բոլոր ուղղություններով, եւ ոչ` մեկը մյուսի հաշվին: Նիկոլը խոստանում է նաեւ փոփոխել օրենսդրությունը` վարչապետի լիազորությունների մի մասը վերադարձնել նախագահին:

Վարչապետի ընտրությունը մայիսի առաջին օրն է, ԱԺ հատուկ նիստում այդ մասին երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հիմա խորհրդարանական ուժերը քննարկում են, թե ինչպես են մասնակցելու` սեփական թեկնածուով, թե՞ քվեարկելու են Փաշինյանի օգտին. մինչեւ ապրիլի վերջին օրը որոշում կայացնելու ժամանակ կա:

Իսկ թե ինչ կլինի, եթե փորձ արվի չճանաչել ժողովրդի թեկածուին, կամ անցկացնել ՀՀԿ-ական թեկնածուի, ըստ Փաշինյանի, նորից ցուցարարները կսկսեն շրջափակել կառավարական շենքերը:

Չնայած` ՀՀԿ-ն հազիվ թե ուղղի մեջքը, չնայած ՀՀԿ-ականների վերնախավը խոսում է այս կուսակցության միասնականության մասին, համենայնդեպս նրանց եւս, այսպես ասած, «թասիբի է գցել» նախագահ Արմեն Սարգսյանը` իր ուղերձում նշելով. «Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապեսՙ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհըՙ առաջնորդվելով Սահմանադրությամբ»: Հուսով ենք` մեր ընթերցողը ծանոթ է ե՛ւ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին, ե՛ւ հետագա մանրամասներին:

Այս հրապարակումը պատրաստել էինք երեկվա հանրահավաքից առաջ, ուր Նիկոլ Փաշինյանը պետք է անդրադառնար իր նախաձեռնած շարժման հետագա ճանապարհային քարտեզին:

Հ.Գ.- Երեկ Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ Արմենիա» հյուրանոց, լրագրողների ներկայությամբ բանակցությունների հրավիրեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Ավելի վաղ ՀՀԿ- ն հայտարարել էր, թե կուսակցությունը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների: Ինչպես հայտնի է, նույն վայրում, ապրիլի 21-ին Ն. Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ավարտվել էր դեռեւս չսկսվածՙ ընդդիմության ղեկավարի առաջադրած կապիտուլացիոն օրակարգի պատճառով:

Տեսնենք այս անգամ ի՞նչ օրակարգ դեմ կտա Փաշինյանըՙ ՀՀԿ-ի «առանց նախապայմանների» պատրաստակամության դիմաց:

 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՊԱՆԱՄԱԿԱՆ ԹՂԹԵՐ». ՈՐՔԱ՞Ն ԿՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՓՍՈՍԱ՞ՆՔ, ԹԷ՞ ՉԱՓՍՈՍԱՆՔ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՓՍՈՍԱ՞ՆՔ, ԹԷ՞ ՉԱՓՍՈՍԱՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Անհիմն ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին. Սրբազան պայքար

20/05/2025

Անհիմն ձերբակալված քաղաքացիներին ազատ են արձակում Նոր Նորքի Ոստիկանության բաժանմունքից։ Հիշեցում. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Աստվածապաշտությունը հաղթելու է...

ԿարդալDetails

ՈւՂԻՂ. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ – 20.05.2025.

20/05/2025

Եգիպտոսում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 30-ամյակը

20/05/2025

Մաhացել է Յուրի Գրիգորովիչը

20/05/2025

Երեկ՝ ոջլոտ ու տխմար, այսօր՝ ղզիկ, էշ…«Կամաց-կամաց անցի քֆուրի». Աննա Հակոբյանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է

19/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական