Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՈՒՆՆԵՐՆ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ ԵՆ»

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Արցախյան հիմնախնդրի ներկա պահի մասին ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը անցած անգամ չկարողացանք ընդգրկել «Ազգում», ներկայացնում ենք այն այս անգամ: Նրանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ նոր միտումներ կան հիմա աշխարհում Արցախի հետ կապված, մանավանդ` Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փոխվում է, կան նաեւ Մինսկի խմբում չգտնվող եվրոպական երկրներ, որոնք կուզեին մասնակից դառնալ բանակցություններն առաջ մղելուն: Ա. Մելքոնյանը կարծում է, որ նոր միտումներ, այո, կան Արցախի հիմնախնդրում:

– Իմ կարծիքով ապրիլյան դեպքերից հետո աշխարհի վերաբերմունքը որոշ իմաստով փոխվել է ղարաբաղյան հիմնախնդի հետ կապված: Երբ հայկական կողմն անընդհատ պնդում էր, որ Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ ամենաբարձր կարգավիճակովՙ նշանակում է Արցախի հայաթափում, ցեղասպանություն` ոչ ոք լուրջ չէր ընկալում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ապրիլին, մեր զինվորների նկատմամբ իրակացրած գազանությունները, հանցագործությունների փաստը շատերին արեւմուտքում հուշեցին, որ, այո, Արցախի վերադարձն Ադրբեջանի կազմ` նշանակում է Արցախի հայությանը դատապարտել 1915-ի վիճակին, եւ դա նոր ցեղասպանություն է ենթադրում: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ այլ երկրների խորհրդարաններում պատգամավորների մակարդակով առաջին անգամ հնչեցին կարծիքներ, որ խնդրի լուծումը Արցախի անկախության ճանաչման մեջ է:

Սա շատ կարեւոր մոտեցում է: Ուշադրություն դարձրեք` եթե Ալիեւը հայտարարում է, որ արեւմուտքը սկսել է իրեն ճնշել, պահանջելով ճանաչել Արցախը, նշանակում է, որ կուլիսներում ընթացող գործողութուններն ի նպաստ մեզ են: Ես խորապես համոզված եմ, որ արցախյան պայքարի հաջորդ փուլը Արցախի ճանաչման հարթակի վրա է լինելու, ինչու չէ` ոչ միայն անկախության ճանաչման: Արցախի ղեկավարների հետ զրույցներից իմացանք, որ արեմուտքում կան գործիչներ, որոնք ասում են, թե հարցի լուծումը Արցախը Հայաստանին միացնելու տարբերակի մեջ է:

– Իսկ Ռուսաստանի, Արեւմուտքի կողմից Արցախի անկախության ճանաչումը վտանգ չունի՞ իր մեջ:

– Ես կարծում եմ` ոչ:Կոսովոյի նախադեպն արդեն կա, եթե աշխարհն սկսեց Կոսովոն ճանաչել, որը համեմատելի չէ Արցախի հետ, քանի որ Արցախի հայությունն ինքնորոշվել է իր հայրենի երկրում, իսկ Կոսովոն Կոսովոյի մահմեդականների հայրենիքը չէ, դա սերբերի հողն է, որտեղ էլ նրանք իքնորոշվեցին: Դա աշխարհի համար էլի ընդունելի էր` պատճառաբանությամբ, որ Կոսովոյի մահմեդականները սերբերի կողմից ենթարկվել են էթնոցիդի, այսինքն` էթնիկական զտման: Նշանակում է` եթե այնտեղ էթնոմաքրում եղել է, բա այստեղ ի՞նչ է եղել, մեր հայրենիքը չէ՞ր մաքրազարդվում 1915 թվին: Նույնը կրկնվել է Արցախում, դրա համար գնալով աճում է այն մտայնությունը, որ խնդրի լուծումը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մեջ չէ:

– Իսկ Հայաստանն ինչպե՞ս պետք է վարվի. երկրի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել էր Արցախի հետ համագործակցության պայմանագիրը նախապատրաստել:

– Հայաստանի կողմից ճանաչումն անարդյունք քայլ կլինի. նախ ճանաչումն էլ, միացումն էլ եղել են` 1989 թվականի դեկտեմբերի մեկի որոշմամբ, դա չի վերացել: Երկրորդ` Արցախն իրականության մեջ Հայաստանի Հանրապետության մաս է, ինքնախաբեությամբ չզբաղվենք` նույն ֆինանսական միջոցներն են, նույն բանակն է: Բայց որ հանձնարարվել է ռազմական պայմանագիրը նախապատրաստել` դա ավելի շատ միջոց է Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու:

Եթե մեր կողմից ասվում է, որ ՀՀ-ն Արցախի հանրապետության երաշխավորն է, սրա մեջ Ձեր ասած բոլոր կոմպոնենտները մտնում են: Հայաստանն իր ունեցած օդային պաշտպանության միջոցները եթե պարտավորվում է օգտագործել նաեւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու համար, նշանակում է` մի համակարգի մեջ ենք, ես չեմ պատկերացնում ավելի բարձր կարգավիճակ: Դա ավելի շատ դիվանագիտական քայլ է, քան թե իրականության մեջ կարող է շատ բան փոխել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴԸ

Հաջորդ գրառումը

«ՋՈՒՂԱՅԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀՌՈՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ՋՈՒՂԱՅԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀՌՈՄՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական