Շաբաթ, Նոյեմբերի 8, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նախ տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության եւ թմրամիջոցների պայքարի կենտրոն: «Հայաստանի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որտեղ նման կենտրոն կստեղծվի, եւ այդ կենտրոնը նաեւ կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով: Կենտրոնը կտեղակայվի ոստիկանության համակարգում»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերված, կան ստորագրված փաստաթղթեր: «Ես կարծում եմ, որ սա մեր պետական մարմինների աշխատանքի համար շատ կարեւոր ենթակառուցվածք կլինի, քանզի հիմա քիմիական թմրամիջոցները շատացել են, իսկ Հայաստանը չունի որեւիցե լաբորատոր ժամանակակից սարքավորումներ դրանց դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակակից կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա թմրամոլության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ առաջ տանելու»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանձնաժողովը նիստում քննարկեց եւ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին», որը հաստատելու համար կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին:

Այնուհետեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամները զեկուցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարություններում եւ ՀՀ ԿԱ ոստիկանությունում «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության դիտարկման մասին:

Դիտարկումների արդյունքները ներկայացվում են ՀՀ նախագահին, որոնց հիման վրա նախագահը ստորագրում է համապատասխան իրավական ակտեր: Դիտարկումներով ի հայտ եկած աշխատանքային խնդիրները դառնում են հանձնաժողովի քննարկման եւ լուծման առարկա:

Նիստում նաեւ քննարկվել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՍՏ «ՀԱԱՐԵՑԻ»ՙ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՄԱՐԶԵԼ ԵՆ «ՄՈՍՍԱԴԻ» ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական