Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ, ԴԱ ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ՔԱՅԼ Է»

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի նախագահն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Հայաստան ժամանած ռուսաստանյան պատվիրակության կազմը

«Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ», երեկ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ողջունելուց հետո իր ելույթը ժամանած պատվիրակության կազմը ներկայացնելով է սկսել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում:

Ըստ այդմ, համաժողովին ներկա են եղել նաեւ Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: «Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ եւ հետեւողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության եւ տրամադրվածության մասին», ասել է Սերժ Սարգսյանը :

«Հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշ» դարձած Գյումրիում է, ըստ նախագահի, տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկըՙ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին եւ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակըՙ Վասիլի Ագապինը:

Նախագահի լիրիկական արտահայտությունները շարունակվել են գնահատականներով, թե այդ «գունդը, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը»:

«Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասինՙ ինտեգրացիոն միավորումների եւ գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն եւ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաեւ այսօրվա համաժողովը», ներկայացրել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո արդեն ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հուշագիր, ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների եւ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: «Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների փոխհարաբերություններում»:

Սրան հետեւել է հատուկ շնորհակալությունը Ռուսաստանի նախագահին: «Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ եւ բարեկամի քայլ է: Այն կարեւոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար», հայտարարել է Հայաստանի նախագահը:

Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նախագահը ներկայացրել է. «Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկությունՙ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ»-ն: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին»:

Ուրախություն արտահայտելով Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու առնչությամբ` Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:

Անպայմանորեն հիշատակելով Պետրոս Առաջինի ժամանակները, երբ հայերն ավանդաբար փնտրել են առեւտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում, Հայաստանի նախագահը նշել է Հայաստանի ռուսական համայնքի դերակատարության կարեւորությունը: «Անթույլատրելի է, որ մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մեջ ծագեն կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայրահեղականության դրսեւորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք մեջքի հաղթել են Հայրենական մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսեւորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների ե՛ւ ոգուն, ե՛ւ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին եւ ժառանգությանը»:

«Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: (Երիտասարդ սերնդի մի որոշ հատված երեկ ամբողջ օրը քաղաքում բողոքի ակցիա էր իրականացնում ՌԴ նախագահի այցի դեմ- Վ.Պ.) Մեր ժողովուրդները, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին, ներառյալՙ ուսումնական հաստատություններըՙ անցկացնելով պարբերական ուսանողական եւ երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ», ասել է նախագահը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական