Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ

07/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին: Ժամանակահատվածի առումով հենց այս ամիսն է նշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ, որ տարածվել է նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան` այդ օրը Երեւանում, իսկ մինչեւ այդ Բաքվում տեղի ունեցած հանդիպումներից հետո:

Հիշեցնենք, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին. Բաքու այցելությունից հետո, արդեն Երեւանում ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Զրուցակիցները, նույն հաղորդագրության համաձայն, քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահի հետ հանդիպման հաղորդագրությամբ չէր տեղեկացվում նախագահների մակարդակով Ադրբեջանի հետ հանդիպման նախապատրաստման հարց քննարկելու մասին, ինչի մասին հայտարարել էին համանախագահները մինչեւ տարածաշրջան այցելությունը:

Դրա փոխարեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մաիսն ԱԳՆ հաղորդագրությունը նշում է, որ հանդիպմանը քննարկվել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նալբանդյանն էլ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների եւ վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրաՙ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Այս ամենի ֆոնին հետաքրքրական է, որ համանախագահների հայտարարության մեջ, Բաքվում, ապա Երեւանում նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպման հիման վրա շարունակվում է համանախագահների աշխատանքը` ապագա հանդիպման նախապատրաստման համար: «Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունըՙ հանդիպելու 2013-ի նոյեմբերին` կարգավորման շուրջն իրենց դիրքորոշումների հստակեցման ու առաջ շարժվելու ուղիների քննարկման համար», ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությամբ:

Նույն փաստաթղթով համանախագահները կոչ են արել կողմերինՙ զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ իրենց հայտարարություններում: «Ռազմական որեւէ գործողություն, հատկապես այս պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործըթնացը վնասելու փորձ», ասվում է հայտարարության մեջ` կրկին առանց որոշակի, բայց թերեւս ընկալվող հասցեատիրոջով: Ամեն դեպքում, համանախագահների հայտարարությունների հմատեքստում այսպիսի կոչ-զգուշացում հնչում է առաջին անգամ, հատկապես կարեւորելով ներկա դրությունը, երբ նոյեմբերին Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստումը փաստացի ընթացքի մեջ է:

Մյուս կողմից, դատելով մինչ օրս տարբեր սադրանքների ու միջադեպերի հանդեպ համանախագահների արձագանքներից, կարելի է ասել, որ կոչ-զգուշացումը ուղղված չէ միայն Ադրբեջանին, հաշվի առնելով, որ անգամ մոնիտորինգի փորձագետները «դժվարանում են» որոշել իրենց ուղղությամբ արձակված կրակոցների աղբյուրը, ինչը տեղի ունեցավ շփման գծի վերջին մոնիտորինգի ժամանակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

6 ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՆ 2 ՏԱՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼԻՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական